ԱՄՆ-ՌԴ հանդիպում Ուկրաինայի հարցով դեռևս չի նախատեսվում․ Պեսկով

Լուրեր

31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:25
Երևան մոլում բացվել է HayPass-ի գրասենյակը. Փաշինյանը ծանոթացել է անձնագիր ստանալու նոր համակարգին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
Բոլորը

Ռուսական կողմը դեռևս որևէ պաշտոնական տեղեկատվություն չի ստացել Միացյալ Նահանգներից Ժնևում Ուկրաինայի շուրջ բանակցությունների արդյունքների վերաբերյալ, սակայն ուշադիր հետևում է այս թեմայի վերաբերյալ լրատվամիջոցների հրապարակումներին։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է Ինտերֆաքսը։

«Մենք, իհարկե, շատ ուշադիր հետևում ենք վերջին մի քանի օրերի ընթացքում Ժնևից եկող լրատվամիջոցների հաղորդագրություններին։ Բայց մենք դեռևս որևէ պաշտոնական տեղեկություն չենք ստացել»,- լագրողներին ասել է Կրեմլի խոսնակը։

Հարցին՝ Մոսկվայի կարծիքով՝ ո՞վ պետք է ստորագրի կարգավորման ծրագիրն ուկրաինական կողմից, հաշվի առնելով, որ Կիևի իշխանություններին ռուսական կողմը ոչ լեգիտիմ է համարում, Պեսկովը պատասխանել է․ «Մենք դեռևս որևէ ծրագիր չենք տեսել։ Մենք կարդացել ենք հայտարարությունը Ժնևում տեղի ունեցած քննարկումների արդյունքներով։ Որոշակի ճշգրտումներ են կատարվել ավելի վաղ մեր տեսած տեքստում։ Կսպասենք։ Ըստ երևույթին՝ երկխոսությունը շարունակվում է, և որոշ շփումներ կշարունակվեն։ Մինչ այժմ, կրկնում եմ, մենք որևէ պաշտոնական բան չենք ստացել»։

Կրեմլի խոսնակը ճեպազրույցի ժամանակ նաև հայտարարել է, որ դեռևս կոնկրետ մանրամասներ չկան ուկրաինական կարգավորման շուրջ ռուս-ամերիկյան հանդիպման հնարավորության վերաբերյալ։

«Դեռ ոչ»,- այս շաբաթ նման հանդիպման մասին հարցին պատասխանել է Պեսկովը։

Հիշեցնենք՝ Ուկրաինայի և ԱՄՆ-ի պաշտոնյաները հայտարարել էին, որ երկու երկրների պատվիրակությունների համատեղ ջանքերով պատրաստվել է թարմացված «շրջանակային փաստաթուղթ»՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար Ժնևում կայացած «արդյունավետ բանակցությունների» ընթացքում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի