Կոնֆլիկտը մի քարոզչական դաշտ է ստեղծել, որի հիմնական դրսևորումները մոռանում ենք․ Մելիքսեթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.10.2026 | 15:18
Եթե տեսնենք սանկցիայի տակ ենք հայտնվում, որոշում կկայացնենք. Փաշինյանը` Իրանից թռիչքների արգելքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 15:10
Փաշինյանը՝ ԵԽԽՎ զեկույցում արձանագրված խնդիրների մասին // ՀՀ-ն գազի թանկացման ազդակ չի ստացել․ ԼՈՒՐԵՐ
01.10.2026 | 15:02
Էն որ Գագիկ Խաչատրյանի հետ կապված դեռ վճիռ չկա, դա կոռուպցիայի հետևանք է. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 14:51
Ղրիմում ԱԹՍ-ների հարձակումից հետո մի շարք բնակավայրեր մնացել են առանց էլեկտրականության
01.10.2026 | 14:43
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի անկախության օրվա առթիվ
01.10.2026 | 14:35
Իսկ մեր հեռարձակած համերգների բոլո՞ր օրերին է, որ տասնյակ զոհեր չենք ունեցել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 14:26
Դմիտրի Գունկոն՝ «Փյունիկի» գլխավոր մարզիչ
01.10.2026 | 14:26
Մինչև 2027 թվի ավարտը ատոմակայանի հետ կապված որոշում պետք է կայացնենք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 14:19
«21-րդ դարի նավթի» հետքեր՝ Հայաստանում․ ԱՄՆ-ն հետաքրքրված է հազվագյուտ մետաղներով 
01.10.2026 | 14:09
Ցեմենտի ներմուծման ժամանակավոր սահմանափակումը հանվել է․ լիցենզիա այլևս պետք չէ․ Էկոնոմիկայի նախարարություն
01.10.2026 | 13:58
ԵՄ-ն ՀՀ ապրանքների 85-90 %-ի արտահանման համար արտոնյալ պայմաններ է ստեղծել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:50
50 տարով վարձակալված 10 հազար քմ այգին վերադարձվել է Սիսիան համայնքին
01.10.2026 | 13:45
Ո՞վ ա ինքը, որ ընդեղ նստի․ բոլոր միջոցները ձեռնարկելու եմ որ հեռանա․ Փաշինյանը՝ Գարեգին Բ-ի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:41
Նվազագույն թոշակը կբարձրանա 1000 դրամով. Արսեն Թորոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:33
Լրահոսը բացում ես` «ռեժիմը խուճապի մեջ է», բայց մարդիկ խորապես հավատում են խաղաղությանը. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Իմ կարծիքով՝ այս շփումներն օգտակար են, որովհետև մենք ավելի լավ ենք հասկանում՝ ինչ է պատկերացնում հակառակ կողմը, ինչ ենք ուզում մենք, և դրա արդյունքում նաև ինչ ենք կարող անել մենք»,- այս մասին հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ, քաղաքագետ Սամվել Մելիքսեթյանը՝ խոսելով Բաքու կատարած այցի մասին։

Նշենք՝ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակներում Հայաստանից քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների խումբը մեկնել էր Բաքու` տեղում քաղհասարակության և իշխանության ներկայացուցիչների հետ հանդիպումներ ունենալու նպատակով։

«Քննարկվում են երկաթուղային, օրինակ, տարբեր այլ ուղիների հնարավորությունները, բայց այստեղ առաջանում են տարբեր հարցեր։ Առաջնայինը դա հենց Նախիջևանի հետ կապն է ադրբեջանական կողմի համար, ու պետք է ասել, որ սա նաև իմ տպավորություններն է և այս շփումների ընթացքում հաստատվում է, ադրբեջանական կողմի ընկալումն էլ է այն, որ Հայաստանը այս գործում դանդաղաշարժ է։ Իհարկե, մենք փորձում ենք նաև ցույց տալ, որ կան օբյեկտիվ հանգամանքներ, ինչու է դա կատարվում, բայց այս հանգամանքը նույնպես պետք է նշել, և սա նաև որոշակի ինֆորմացիոն լարվածությունների առիթ է տալիս հակառակ կողմից։

Մյուս կողմից, նաև դելիմիտացիայի, դեմարկացիայի հետ կապված, մենք գիտենք, որ պարբերաբար առաջանում են խնդրահարույց թեմաներ։ Իրենք ենթադրում են, որ բոլոր հարցերը պետք է լուծեն քայլ առ քայլ, և բարդ հարցերը պետք է մնան վերջին փուլին, որովհետեւ այս թեմաները պարբերաբար մեզ մոտ ակտուալանում են, սկսում ենք քննարկել նաև նույն անկլավների թեման և այլն, և այլն»,-ասաց Մելիքսեթյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։