Էկոպարեկները փորձել են իրացնել առգրավված 18.3 կգ թմրամիջոցը․ նրանք կալանավորվել են

Լուրեր

29.07.2026 | 19:46
Ըմբիշ Ջանես Նազարյանը Բաքվում դարձավ աշխարհի Մ-17 չեմպիոն, Գևորգ Հարությունյանը՝ բրոնզե մեդալակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 19:37
Ջրափրկարարները քաղաքացիներին անվնաս դուրս են բերել ափ
29.07.2026 | 19:24
Թրամփը հայտարարել է, որ Իրանն «ուժեղ հարված կստանա» ամերիկյան զորքերին հարվածելուց հետո
29.07.2026 | 19:10
ՔՊ վարչության նիստը՝ առանց Ալեն Սիմոնյանի
29.07.2026 | 19:00
Հայհոյանք են դնում զինվորի վրա՝ ով էսպիսի բան ասեց, այսպիսի տղա է․ բանակը քրեական բարքերով չի՛ կարող ղեկավարվել․ Զարուհի Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 18:49
Բաքվի դատարանը որոշում է կայացրել լրտեսության մեջ մեղադրվող Ֆրանսիայի քաղաքացու վերաբերյալ
29.07.2026 | 18:30
Քարսիթի պահանջը հաճախ է անտեսվում․ 6 ամսում կազմվել է 7165 արձանագրություն
29.07.2026 | 18:21
6 զոհի գործով նախաքննությունն ավարտվել է․ մեղադրյալը կկանգնի դատարանի առաջ
29.07.2026 | 18:18
Հրաչյա Ռոստոմյանը հեռացել է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից
29.07.2026 | 18:15
Նոր սահմանափակումնե՞ր, թե՞ հին կանոնների վերահաստատում․ ինչ է ցույց տալիս Սիմոնյանի և Ռուբինյանի ընդունած որոշումների համեմատությունը
29.07.2026 | 18:13
Տրամաբանական է, որ չեն հրավիրել. Խանդանյանը` Գարեգին Բ-ի` ԱԺ նիստին մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 18:10
Փաշինյանը՝ Գարեգին 2-րդին ԱԺ հրավիրելու մասին // Լիլիթ Մակունցը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար․ ԼՈՒՐԵՐ
29.07.2026 | 18:02
Փաշինյանը՝ Հայկ Կոնջորյանի եղբոր ծեծի միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 17:53
Զելենսկին Թրամփից 300 Patriot հրթիռ է խնդրել՝ ձմռանն Ուկրաինայի էներգետիկ ոլորտը պաշտպանելու համար
29.07.2026 | 17:50
«Ալաշկերտը» ժամանել է Ռումինիա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Էկոպարեկների կողմից 18.3 կգ թմրամիջոցներն ապօրինի իրացնելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է։ ՀՀ քննչական կոմիտեից մանրամասներ են հաղորդել, թե ինչպես են էկոպարեկները փորձել առգրավված թմրամիջոցը Երևան տեղափոխելու գործընթացը  քողարկել։

«ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում հիմնավորվել և հաստատվել է, որ մի խումբ անձինք իրացնելու նպատակով թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու նախնական համաձայնությամբ, 2025 թվականի սեպտեմբերի 8-ին ապօրինի ձեռք են բերել առանձնապես խոշոր չափերով՝ 18.3 կգ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց:

Այնուհետև, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության էկոպարեկներ Ա.Մ.-ն և Բ.Ա.-ն առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցը վերցնելու նպատակով մեկնել են Սյունիքի մարզ: Թմրամիջոցները վերցնելուց հետո, էկոպարեկները այն տեղադրել են Ա.Մ.-ի մոր անվամբ հաշվառված ավտոմեքենայում և նպատակ ունենալով քողարկել թմրամիջոցները Երևան քաղաք տեղափոխելու գործընթացը, պատրանք են ստեղծել իբր ավտոմեքենան խափանված է: Ա.Մ.-ն՝ Բ.Ա.-ի ցուցումով, իր կողմից օգտագործվող հեռախոսահամարով 2025 թվականի սեպտեմբերի 8-ին կապ է հաստատել Սյունիքի մարզի Կապան քաղաքի բնակչի հետ՝ պայմանավորվածություն ձեռք բերելով վարձատրության դիմաց ավտոմեքենան Երևան քաղաք տեղափոխելու վերաբերյալ։

Ավտոմեքենայի՝ Երևան քաղաք հասնելուց հետո խմբի անդամ Ա.Մ.-ն մոտեցել է վարորդին, վերցրել թմրամիջոցով բեռնված ավտոմեքենայի բանալին, իջեցրել և կայանել, որից հետո ձերբակալվել է ՀՀ ՆԳՆ պարեկային ծառայության աշխատակիցների կողմից։ Կատարված խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել է ավտոմեքենայում թաքցված առանձնապես խոշոր չափերով՝ 18.3 կգ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցը։

Նախաքննության ընթացքում Ա.Մ.-ի, Բ.Ա.-ի և Ա.Մ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը):

Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:

Երեք անձի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին»,- ասված է հաղորդագրությունում։