Հաջիևի առջև ենք բարձրացրել գերիների հարցը․ Սուլթանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.10.2026 | 19:15
Գարեգին Բ-ին հեռացնելու նոր փորձ․ ԱԺ քննիչ հանձնաժողովը սկսում է աշխատել, ընդդիմությունը բոյկոտում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 19:01
Միրզոյան–Ղալիբաֆ հանդիպմանը կարևորվել է Հայաստան–Իրան ռազմավարական համագործակցության խորացումը
05.10.2026 | 18:50
Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվեց Էստոնիային
05.10.2026 | 18:42
Վահագն Ալեքսանյանը ՀՀ ԱԺ և ՌԴ Դաշնային ժողովի միջխորհրդարանական հանձնաժողովի պատվիրակության ղեկավար․ ովքեր են կազմում
05.10.2026 | 18:30
Գերմանիայի հետախուզության ղեկավարը հայտարարել է, որ Բեռլինին ռազմական հակամարտություն է սպառնում Ռուսաստանի հետ
05.10.2026 | 18:19
Ինչպե՞ս կարդալ 21-րդ դարում․ շուրջ 700 ուսուցիչ մասնակցել է մասնագիտական քննարկումների
05.10.2026 | 18:14
Ջոկովիչը մոտ է հերթական տիտղոսը նվաճելուն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 18:10
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած կնոջ վիճակը կայուն է // Պաշտոնանկություն ԱԱԾ-ում․ ԼՈՒՐԵՐ
05.10.2026 | 18:00
«Մեծամորի ատոմակայանը պետք է փակվի»․ Բաքուն Երևանում կայանալիք COP17-ին ընդառաջ արշավ է սկսել
05.10.2026 | 17:49
Նոյան տապանի վայրի առեղծվածը. Թուրքիայում «ստորգետնյա միջանցքներ» են հայտնաբերվել
05.10.2026 | 17:38
Նոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերը կտրամադրվեն նոր ձևաչափով՝ 14 հասցեում
05.10.2026 | 17:22
Միրզոյանն ու Արաղչին քննարկել են Հայաստան–Իրան երկրորդ կամրջի կառուցումն ու ԹՐԻՓՓ նախագիծը
05.10.2026 | 17:10
Transfermarkt. Լա Լիգայի ամենաթանկ ֆուտբոլիստների տասնյակը
05.10.2026 | 17:02
Վահագն Խաչատուրյանն ընդունել է «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի պատվիրակությանը
05.10.2026 | 16:44
Պեսկովը մեկնաբանել է ՌԴ-ի հետ սահման Էստոնիայի զորքերի տեղափոխման լուրերը
Բոլորը

«Ամենայն պատասխանատվությամբ եմ ասում, որ մենք անգամ ադրբեջանցիների այցի ժամանակ Բաքվում պահվող հայ գերիների հարցը բարձրացրել էինք, ինչպես նաև պարոն Հաջիևի առջև ենք բարձրացրել հարցը։ Եվ ավելին ասեմ, որ ոչ մի սահմանափակում ո՛չ հայկական կողմից, ո՛չ ադրբեջանական կողմից չի կիրառվել մեզ վրա, որպեսզի մենք այս հարցը չբարձրացնենք»,- այս մասին հրավիրված ասուլիսի ժամանակ ասել է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի (ԺԶՀ) տնօրեն Նաիրա Սուլթանյանը։

Նշենք՝ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակներում Հայաստանից քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների խումբը մեկնել էր Բաքու` տեղում քաղհասարակության և իշխանության ներկայացուցիչների հետ հանդիպումներ ունենալու նպատակով։

«Ադրբեջանական կողմի հետ ուղիղ այս թեմայով խոսելը մեզ համար նոր վիճակ էր, կարելի է ասել, հատկապես պարոն Հաջիևի առջև նստած, և մենք փորձեցինք մեր խոսքը ձևակերպել դիվանագիտորեն և հիմնավորել նրբանկատորեն, որպեսզի արդյունքում կողմերի միջև առաջանա, այսպես, վստահության և փոխադարձ ընկալման զգացողություն, ինչի հետևանքով էլ հույս ունենք, որ այս խնդիրները ավելի արագ կլուծվեն։ Ցավով պիտի ասեմ, որ հստակ և կոնկրետ պատասխան չենք ստացել թվի, մարդկանց անունների և այլն, բայց այստեղ Հայաստանի իշխանություններն են մեզ հավաստիացրել, որ շարունակաբար ջանքեր են կիրառում։ Պարոն Հաջիևն էլ իր հերթին մեզ հավաստիացրեց, վստահեցրեց, որ շատ ակտիվ բանակցային գործընթաց ընթանում է»,-նշեց Սուլթանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։