Իսրայելը Գազայում հարվածել է ՀԱՄԱՍ-ի օբյեկտներին

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հարվածներ է հասցրել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ արմատական շարժման որոշ ռազմական օբյեկտների՝ ի պատասխան ծայրահեղականների կողմից հրադադարի մասին համաձայնագրի խախտման: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։

«Զինված ահաբեկիչը ներթափանցել է «դեղին գծից» այն կողմ՝ մարդասիրական օգնության առաքման երթուղով, և կրակ է բացել Գազայի հատվածի հարավային մասում տեղակայված զինվորների ուղղությամբ։

«Զինվորականների շրջանում տուժածներ չկան, զինվորները ոչնչացրել են ահաբեկչին»,- ասվում է հայտարարության մեջ։

Զինվորականները նշել են, որ ի պատասխան այդ միջադեպի, որը «հրադադարի մասին համաձայնագրի կոպիտ խախտում է», ՑԱԽԱԼ-ը սկսել է հարվածներ հասցնել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի ահաբեկչական օբյեկտներին: ՑԱԽԱԼ-ը մնում է իր դիրքերում հրադադարի մասին համաձայնագրին համապատասխան և  կշարունակի գործել անմիջական սպառնալիքի վերացման համար, նշել են մամուլի ծառայությունում: