Սկզբունքային եմ համարում մեր ներքին լեգիտիմության ամրապնդումը, որը պետք է արտահայտվի նոր Սահմանադրության ընդունմամբ
Քաղաքականություն
22.11.2025 | 16:59
Սկզբունքային եմ համարում մեր ներքին լեգիտիմության ամրապնդումը, որը պետք է արտահայտվի նոր Սահմանադրության ընդունմամբ։ Այս մասին Հայաստանի պետական մարմինների ներկայացուցիչների առաջին համաժողովում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Համաժողովը փակ է լրատվամիջոցների համար, վարչապետի ելույթից այս հատվածը հրապարակել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Հռիփսիմե Հունանյանը:
Պատգամավորի հրապարակած կարճ տեսանյութից կարելի է հասկանալ, որ Փաշինյանը նոր Սահմանադրության ընդունման մասին խոսում է միջազգայնորեն ճանաչված տարածքային ամբողջականությունը պաշտպանելու պետությունների իրավունքի մասին խոսելուց հետո: