Արման Ծառուկյան․ Մտադիր եմ ցուցադրել հիասքանչ նոկաուտ
UFC-ի թեթև քաշային կարգի (մինչև 70 կգ) դասակարգման առաջատար Արման Ծառուկյանը Դոհայում կայանալիք UFC Fight Night 265 մրցաշարի կշռման արարողությունից հետո հայտարարություն է արել։ Հայացքների մենամարտի ժամանակ հայ մարտիկը գլխով հարվածել է իր մրցակից, նորզելանդացի Դեն Հուկերի դեմքին։
«Մտադիր եմ ցուցադրել հիասքանչ նոկաուտ և ստանալ տիտղոսային մենամարտ»,- ասել է Արման Ծառուկյանը, հաղորդում է UFC-ի մամուլի ծառայությունը։
Արման Ծառուկյանը և Դեն Հուկերը կհանդիպեն նոյեմբերի 22-ին Կատարի մայրաքաղաքում։ Սպասվում է, որ հաղթողը կդառնա թեթև քաշային կարգի չեմպիոնության հավակնորդ։
29-ամյա հայ մարտիկը խառը մենամարտերում անցկացրել է 25 հանդիպում, տարել 22 հաղթանակ ու կրել 3 պարտություն։ 35-ամյա Դեն Հուկերն ունի 24 հաղթանակ և 12 պարտություն։