Շանթ Հարությունյանը ազատ կարձակվի. Շահեն Հարությունյան

Լուրեր

14.10.2026 | 10:28
Գրեթե 500 ուկրաինական ԱԹՍ-ներ գրոհել են Մոսկվայի տարածաշրջանը․Սարատովի մարզում հարձակման է ենթարկվել Սբերբանկի տվյալների կենտրոնը
14.10.2026 | 10:17
Նավթի գներն աճել են
14.10.2026 | 10:02
ՀՀ դեսպանը ԱՄՆ Արտահանման-ներմուծման բանկի նախագահի հետ քննարկել է համատեղ նախագծերի իրականացման հնարավորությունները
14.10.2026 | 09:46
ՀՀ ՊՆ-ում Հնդկաստանի ռազմական պատվիրակության հետ քննարկվել է տարածաշրջանային անվտանգային իրադրությունը
14.10.2026 | 09:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
13.10.2026 | 23:30
«Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի նախագահի հետ քննարկվել են փոխգործակցության հարցեր
13.10.2026 | 23:23
Միրզոյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի ԱԳ նախարարի հետ
13.10.2026 | 23:09
Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականը՝ Հորդանանում կայացած մրցաշարի հաղթող
13.10.2026 | 22:55
Նոր Արեշի տներից մեկում հրդեհ է բռնկվել
13.10.2026 | 22:38
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.10.2026 | 22:20
ՔՊ վարչության նիստին քննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցեր
13.10.2026 | 22:07
Զելենսկին պնդում է, որ «Յանդեքսի» կենտրոններին հարվածներից հետո ռուսական ինտերնետային տրոլներն ավելի քիչ են դարձել․ BBC-ի անդրադարձը
13.10.2026 | 21:54
Ադրբեջանում ֆրանսիական խոշորագույն պաշտպանական ընկերության գործունեությունը հետաքննվում է․ նախկին ղեկավարը խոսել է կոռուպցիայի մասին
13.10.2026 | 21:39
Գորիսի որոշ հասցեներում, Լոռու մարզի Շնող բնակավայրում գազանջատումներ կլինեն
13.10.2026 | 21:27
Արևելյան գործընկերության ապագան կարող է պայմանավորված լինել հենց դրա՝ զարգանալու և փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությամբ. Միրզոյան
Բոլորը

Շանթ Հարությանի որդին՝ Շահեն Հարությունյանը, ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ հայրը մոտ օրերս ազատ կարձակվի:

«Վերջապես Շանթ Հարությունյանը բանտից ազատ կարձակվի…

Այս լուրը հայտնում եմ՝ միևնույն ժամանակ անելով մի քանի նկատառում։

Շանթ Հարությունյանը մարտի 1-ի գործով բանտից ազատ է արձակվել 2009 թ.ին՝առանց համաներման։ Սա արձանագրված փաստ է։

Արդեն կես տարի է, որ Շանթ Հարությունյանը հրաժարվել է դուրս գալ բանտից՝ պահանջելով քաղբանտարկյալին արժանի արդարացում։ Ու այդ ժամանակից սկսած ժողովրդի և հեռուստատեսության միջոցով կեղծ լուրեր են տարածվում, իբր թե Շանթ Հարությունյանը մարտի 1֊ի գործով ընդունել է համաներում։ Սա հեյրուրանք է Շանթ Հարությունյանի արդարացի պահանջի և պայքարի նկատմամբ։

Շանթ Հարությունյանը հրաժարվեց լոկ ազատությունից՝ հանուն բարձրագույն իդեալի՝ արդարության։

Բազմաթիվ անգամներ վարչապետ Փաշինյանը հայտարարել է, որ Շանթ Հարությունյանի պահանջը ճիշտ է և արդարացի։ Սակայն նա ազատ կարձակվի այլ տարբերակներով։ Վերջերս էլ կատակում էր ԱԺ֊ում, թե Շանթին սպեցնազով կհանեն բանտից ու դռները կփակեն, որ հետ չվերադառնա։

Եվ արդյունքում տեղի ունեցավ հետևյալը։ Համաներման օրինագծում ավելացվեց մի տող, որում ասվում է, որ համաներումը եթե տարածվում է դատապարտյալի վրա, ապա կալանավորը ուզի թե չուզի ազատ է արձակվում բանտից։ Եվ այստեղ արդեն կալանավորի համաձայնությունը և ստորագրությունն անհրաժեշտ չէ։

Ստացվում է, որ եթե նոյեմբերի 1֊ին ընդունվի համաներման օրինագիծը, Շանթ Հարությունյանը մի քանի օրերի ընթացքում ազատ կարձակվի բանտից»,- գրել է նա: