4,3 մլրդ դրամ՝ 45 տրոլեյբուսների համար․ դրանք ՀՀ կհասնեն մյուս տարի 

Լուրեր

02.10.2026 | 14:35
«ՍՄՈՔ ՀԱՈՒՍ»-ը ծխախոտը բաց եղանակով է վաճառել․ ընկերությունը կենթարկվի վարչական պատասխանատվության
02.10.2026 | 14:26
9 ամսում պետական բյուջե է մուտքագրվել 2 տրլն 308 մլրդ դրամ՝ 14.7% աճով
02.10.2026 | 14:19
Ժորժե Ժեզուշը՝ Ռոնալդուի հետ կոնֆլիկտի մասին. «Կանոնները բոլորի համար նույնն են»
02.10.2026 | 14:10
Գորիսում և Գավառում քաղաքացիական կամքի դաշինք ենք առաջարկում․ Մենուա Սողոմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 14:01
Թրամփը ենթադրում է, որ Իրանը կարող է կապ ունենալ FlyDubai-ի ինքնաթիռի միջադեպի հետ
02.10.2026 | 13:52
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Օհանյանը
02.10.2026 | 13:50
7.9 մլն դրամ աշխատավարձ, 34 մլն դրամ կանխիկ․ ինչ է հայտարարագրել Արթիկի համայնքապետը
02.10.2026 | 13:46
Սուրեն Սուրենյանցի ասուլիսը Գագիկ Ծառուկյանի գործի և ԵԽԽՎ զեկույցի մասին. ՈՒՂԻՂ
02.10.2026 | 13:42
Մեսին դարձել է իսպանական ակումբի սեփականատեր
02.10.2026 | 13:33
Հարավային Կորեան «միջոցներ կձեռնարկի», եթե Կիևը ներողություն չխնդրի գերիների շուրջ սկանդալի պատճառով
02.10.2026 | 13:24
Ադրբեջանցի զինծառայողին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան
02.10.2026 | 13:17
Ադրբեջանցի զինծառողի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
02.10.2026 | 13:12
Վայոց Ձորի թեմում Մայր Աթոռը նոր Առաջնորդական տեղապահ է նշանակել
02.10.2026 | 13:07
Գազամատակարարման վթարային դադարեցում Եղվարդ քաղաքում
02.10.2026 | 12:55
Հայաստանում էլեկտրաէներգիայի կուտակիչ կայանների գործունեությունը կկարգավորվի նոր ենթաօրենսդրական ակտերով
Բոլորը

Չինաստանից գնված 45 տրոլեյբուսների համար Երևանի քաղաքապետարանն արդեն կանխավճարը փոխանցել է չինական ընկերությանը։ Factor․am-ը ուսումնասիրել է գնման պայմանագիրը, ըստ որի՝ տրոլեյբուսների արժեքը կազմել է  4 մլրդ 326 մլն դրամ։ Յուրաքանչյուր մեքենայի գինը 96 մլն դրամ է։ 

Համաձայն պայմանագրի՝ վաճառողը պարտավորվում է համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո 180 օրվա ընթացքում մատակարարել տրոլեյբուսները։

«12 մետրանոց տրոլեյբուսների առավելագույն տարողությունը 85 մարդուց ոչ պակաս կլինի, նստարանների քանակը՝ 25+3։ Սրահում լինելու է առնվազն 1800 մմ երկարության հաշմանդամային սայլակի համար նախատեսված 1 գոտի, իսկ երկրորդ ուղևորային դռան մոտ տեղադրված կլինի սայլակի համար նախատեսված ետ ծալովի թեքահարթակ»,- գրված է պայմանագրում։

Տրոլեյբուսները Հայաստան կհասնեն 2026-ին։ Այս մասին ավագանու նիստին հայտնել էր Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Ըստ Ավինյանի՝ քաղաքապետարանը նախատեսում է ձեռք բերել ևս 250 հատ 18 մետրանոց ավտոբուս։ 

Մեկ ամիս առաջ գործակարգավարական խորհրդակցությանը Տիգրան Ավինյանը հայտնել է, որ վարչապետի հանձնարարականով ֆինանսական աջակցություն է տրամադրվել քաղաքապետարանին տրոլեյբուսներ ձեռք բերելու համար։

Կառավարությունը դեռ սեպտեմբերի 18-ին որոշում է ընդունել Երևան համայնքի համար 45 նոր տրոլեյբուս գնելու և բազմաբնակարան շենքերի 104 հին վերելակ փոխարինելու մասին։ Դրանց համար 2 մլրդ 138 մլն դրամ է հատկացվել։ 

Հիշեցնենք, որ հունիսին քաղաքապետի նախկին մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը հայտարարել էր, թե Երևանի քաղաքապետարանը չի կարողանա ձեռք բերել տարեսկզբին խոստացված 45 տրոլեյբուսներից 30-ը՝ թերհավաքագրումների պատճառով։ Նրա խոսքով՝ ընդդիմադիր գործիչների առաջնորդությամբ իրականացված ակցիաները, շատերի կողմից շարունակաբար ուղեվարձ չվճարելը բերել են նրան, որ քաղաքապետարանը խոստացած տրոլեյբուսները ձեռք բերել չի կարող։ 

Անի Թամրազյան