Բաքուն՝ ցեղասպանության մեղսակից․ Գազայի պատերազմի ժամանակ Ադրբեջանը մատակարարել է Իսրայել ներմուծված նավթի 40%-ը

Լուրեր

02.10.2026 | 13:24
Ադրբեջանցի զինծառայողին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան
02.10.2026 | 13:17
Ադրբեջանցի զինծառողի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
02.10.2026 | 13:12
Վայոց Ձորի թեմում Մայր Աթոռը նոր Առաջնորդական տեղապահ է նշանակել
02.10.2026 | 13:07
Գազամատակարարման վթարային դադարեցում Եղվարդ քաղաքում
02.10.2026 | 12:55
Հայաստանում էլեկտրաէներգիայի կուտակիչ կայանների գործունեությունը կկարգավորվի նոր ենթաօրենսդրական ակտերով
02.10.2026 | 12:44
ՏԻՄ ընտրություններում «Հայկական քվե»-ի մասնակցությունն ազդարարող ասուլիս. ՈՒՂԻՂ
02.10.2026 | 12:32
Ռուսաստանը չորրորդ անգամ հարվածել է Կիևի Հարավային կամրջին. երթևեկությունը դադարեցվել է
02.10.2026 | 12:22
Հայ երկրպագուները միասնական երթ կանցկացնեն Կիպրոս – Հայաստան խաղից առաջ
02.10.2026 | 12:14
Ցրտահարության վտանգ․ Շիրակում, Լոռիում և ևս 3 մարզում ջերմաստիճանը կնվազի մինչև -2°C
02.10.2026 | 12:10
Ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ վիճակը կայուն է // Փաշինյանը դատի է տվել Էդգար Ղազարյանին․ ԼՈՒՐԵՐ
02.10.2026 | 12:03
Ուկրաինական ԱԹՍ-ների հարվածների հետևանքով Սամարայում ու Վոլգոգրադում նավթավերամշակման գործարան ու պահեստային համալիր են հրդեհվել
02.10.2026 | 11:55
Ալիևը հայտարարել է, թե «ՀՀ նախկին ղեկավարները բոլորը ռազմական հանցագործներ են և պետք է կրեն իրենց արժանի պատիժը»
02.10.2026 | 11:49
Պուտինը հայտարարել է, որ ՌԴ-ն ոչ ոքի միջուկային զենքով «չի սպառնում», այլ պատասխանում է «վախեցնելու փորձին»
02.10.2026 | 11:37
Շաքի մտած ադրբեջանցու գործով սահմանն ապօրինի հատելու հոդվածով վարույթ նախաձեռնվեց
02.10.2026 | 11:25
Փաշինյանի երեկվա դիրքորոշումից հետո Հ1-ը հայտնում է՝ որևէ աշխատակից պատասխանատվության չի ենթարկվի սեպտեմբերի 27-ի համերգի համար
Բոլորը

Oil Change International-ը՝ բրածո վառելիքը վերահսկող կազմակերպությունը, պարզել է, որ Գազայի պատերազմի ժամանակ Իսրայելի կողմից ներմուծված հում նավթի 40%-ն ադրբեջանական ծագում է ունեցել, գրում է OC Media-ն։

Կազմակերպությունը հրապարակել է զեկույց, որն ուղղված է ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության ամենամյա COP30 համաժողովին։ Նշվում է, որ 2023 թվականի նոյեմբերից մինչև 2025-ի հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանը (Թուրքիայի միջոցով) և Ղազախստանը (Ռուսաստանի միջոցով) Իսրայելին մատակարարել են հում նավթի մոտ 70%-ը, ընդ որում՝ ադրբեջանական արտադրանքն առաջատար է՝ կազմելով ավելի քան 7 միլիոն տոննա, կամ ընդհանուրի գրեթե 40%-ը։ Զեկույցի համաձայն՝ դիտարկվող ժամանակահատվածում Բաքու-Թբիլիսի-Ջեյհան (BTC) խողովակաշարով իրականացվել է ադրբեջանական նավթի 61 առաքում, որտեղ որպես ծագման երկիր նշված է Թուրքիան։ Երկրորդ տեղում է Ղազախստանը՝ Ռուսաստանի միջոցով առաքված մոտ 5,3 միլիոն տոննայով։

Զեկույցը մեջբերել է դոկտոր Իրենե Պիետրոպաոլիի իրավական կարծիքը, որտեղ նշվում է, որ այն երկրները, որոնք պատասխանատու են Ադրբեջանին հում կամ վերամշակված նավթամթերք մատակարարելու համար, պետք է «հաշվի առնեն, որ Իսրայելի ռազմական գործողություններին իրենց ցուցաբերած ռազմական կամ այլ օգնությունը կարող է նրանց վտանգի տակ դնել՝ ցեղասպանության մասին կոնվենցիայի համաձայն՝ մեղսակից լինելու համար»։

Նշվում է նաև, որ պատերազմի ընթացքում Իսրայելին վառելիք մատակարարած պետությունները «դա արել են՝ լիովին գիտակցելով նրա վայրագությունները»։

Ադրբեջանը սերտ կապեր ունի Իսրայելի հետ՝ մատակարարելով էներգիա և փոխարենը ստանալով ժամանակակից զենք։ Նույնիսկ այն դեպքում, երբ Իսրայելը բախվում է միջազգային աճող դատապարտման Գազայում պատերազմ վարելու համար, Ադրբեջանը խորացրել է իր կապերը, մասնավորապես, Ադրբեջանի պետական ​​նավթային ընկերության՝ SOCAR-ի միջոցով։

Հունիսին SOCAR-ը գնել է Թամարի՝ Իսրայելի ամենամեծ գազային հանքավայրերից մեկի 10% բաժնեմասը, որը գտնվում է Հայֆայից 90 կիլոմետր հեռավորության վրա։ Այս գործարքի արժեքը գնահատվում է 1,25 միլիարդ դոլար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի