Հայաստանը քայլ առ քայլ ուժեղացնում է իր դերը որպես տարածաշրջանային կապի կարևոր հանգույց․ ՀՀ-ում ՄԹ դեսպանություն

Լուրեր

09.06.2026 | 15:28
ՀՀ-ն հույսը պետք է դնի իր ՀՕՊ-ի վրա. Ասրյանը` ՌԴ-ի հետ միացյալ պաշտպանությունից դուրս գալու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 15:19
Պուտինի և Նեթանյահուի կալանքի օրդերը տված ՄՔԴ գլխավոր դատախազը հեռացվել է պաշտոնից
09.06.2026 | 15:10
«Հայաստան» դաշինքը ՍԴ կդիմի // Քվեների վերահաշվարկ մի շարք ընտրատեղամասերում․ ԼՈՒՐԵՐ
09.06.2026 | 15:05
25 օր կծառայեն, կգնան. ԳՇ պետը`այլ պետություններից եկած քաղաքացիներին վարժական հավաքների տանելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 14:58
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Խարկովին և Չուգուևին․ զոհվել է 3, վիրավորվել՝ 18 մարդ
09.06.2026 | 14:50
Մանդատ վերցնելու հարցը կորոշենք ՍԴ դիմելուց հետո՝ խորհրդակցելով շեմը անցած ուժերի հետ․ Սաղաթելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 14:41
Զինվորները ընտրատեղամասում սահմանված ժամին են եղել. ԳՇ պետ
09.06.2026 | 14:35
Պուտինը կշնորհավորի՞ Փաշինյանին․ մանրամասնում է Կրեմլի խոսնակը
09.06.2026 | 14:32
Հայաստանը քայլեր է ձեռնարկում արժանապատիվ աշխատանքի ապահովման ուղղությամբ․ փոխնախարար
09.06.2026 | 14:24
Աֆրիկայի լավագույն մրցավարը չի ստացել ԱՄՆ մուտքի վիզա ու չի սպասարկի ԱԱ-2026-ի խաղերը
09.06.2026 | 14:20
Պատրաստվում ենք դիմել ՍԴ՝ վիճարկելու ընտրության արդյունքները․ Իշխան Սաղաթելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 14:18
Խորվաթիայի վարչապետը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի առիթով
09.06.2026 | 14:12
Մեկնարկեց ընտրությունների արդյունքների վերահաշվարկը․ ՈՒՂԻՂ
09.06.2026 | 14:10
Մերձմոսկվայում մեքենա է պայթեցվել․ վարորդը զոհվել է
09.06.2026 | 14:04
ԳՇ պետը` բանակում մահվան դեպքերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը
Հայաստանը քայլ առ քայլ ուժեղացնում է իր դերը որպես տարածաշրջանային կապի կարևոր հանգույց, ուստի այստեղ առանցքային նշանակություն ունեն անվտանգ, ժամանակակից և արդյունավետ սահմանները․ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ-ում  Միացյալ Թագավորության դեսպանությունը։
«Հուլիսին, ՄԹ կառավարության ֆինանսավորմամբ  և Միգրացիայի միջազգային կազմակերպության ու ՄԱԿ-ի գործընկեր կառույցների  մասնակցությամբ իրականացվող ծրագրի շրջանակում՝ ՀՀ կառավարությունը ստորագրեց համաձայնագիր՝ Հայաստանի սահմանային կառավարման համակարգերը արդիականացնելու համար։

Այս գործընթացը շարունակվեց այս շաբաթ ևս․ դեսպան Ալեքսանդրա Քոուլը միացավ հայաստանյան սահմանային մարմիններին և միջազգային փորձագետներին՝ մասնակցելու գործնական աշխատաժողովի։

Աշխատաժողովում ներկայացվեցին այն ժամանակակից համակարգերը, որոնք կիրառվում են ամբողջ աշխարհի օդանավակայաններում՝ սահմանային գործընթացները ավելի անվտանգ և հարմար դարձնելու համար։

Մեծ Բրիտանիայի Ինտեգրված անվտանգության հիմնադրամի միջոցով մենք աջակցում ենք Հայաստանին՝

– նախօրոք վերլուծելու ուղևորային տվյալները
 արագացնելու օրինական ճանապարհորդությունը
խթանելու տարածաշրջանային առևտուրը և կապակցվածությունը։

Մոնղոլիայից  և Մոլդովայից  հրավիրված փորձագետները կիսվեցին իրենց գործնական փորձով՝ ներկայացնելով, թե ինչպես են այս համակարգերը աշխատում իրական միջավայրում և ինչ առավելություններ կարող են տալ Հայաստանին։

Մեծ Բրիտանական աջակցությունը միտված է Հայաստանին օգնել կառուցել ժամանակակից, արդյունավետ սահմանային համակարգեր՝ ամրապնդելով անվտանգությունը, ինչպես նաեւ երկրի դերը՝ որպես Եվրոպայի և Ասիայի միջև կապող օղակ»,- ասված է հաղորդագրությունում։