«Սկսեցին խնդիրներ ի հայտ գալ»․ Սերբիայում գնահատել են Թիկնիզյանի խաղը

Լուրեր

02.10.2026 | 10:15
«Յուվենտուսն» անդրադարձել է հայաստանյան ակադեմիայի բացմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 10:00
Նարեկ Մկրտչյանը` TRIPP-ի իրականացման ժամկետների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 09:53
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան կխաղա աշխարհի առաջին ռակետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 09:52
Նիկոլ Փաշինյանը դատի է տվել Էդգար Ղազարյանին. պահանջում է հերքում և 6 մլն դրամ
02.10.2026 | 09:45
Ես Նիկոլի համար չեմ եկել, մամուլից գիտեմ, որ կաթողիկոսը զավակ ունի, չեմ ճանաչում. Լևոն Բարդակչյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 09:28
Հայաստանի բարձրլեռնային գոտում այս գիշեր տեղաց առաջին ձյունը․ Սուրենյան
02.10.2026 | 08:25
Երևանում մեկնարկել է «Աղոթքի նախաճաշ» համաժողովը. ՈՒՂԻՂ
01.10.2026 | 23:39
Արթուր Մարտիրոսյանը՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ
01.10.2026 | 23:14
Ինչն է միավորել Աննա Հակոբյանին և նախարարներին. հոկտեմբերի 1-ը՝ ընտանեկան բռնության դեմ պայքարի օր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
01.10.2026 | 23:01
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ անչափահաս երեխաները բուժօգնության են դիմել. Դատախազություն
01.10.2026 | 22:54
Միրզոյանն ու Բարնսը քննարկել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության օրակարգը
01.10.2026 | 22:40
Հայաստանի Մ-21 հավաքականը ցավալի պարտություն կրեց Իտալիայից
01.10.2026 | 22:25
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կինը տեղափոխվել է Երևան
01.10.2026 | 22:03
Արման Եղոյանը` «եկեղեցու ճգնաժամը» քննող հանձնաժողովի նախագահ
01.10.2026 | 21:47
ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումները ուսումնամարզական թռիչքներ են իրականացրել
Բոլորը

Mozzart Sport-ի սերբ լրագրող Դեյան Ստանկովիչը խոսել է Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանի՝ սերբական «Ցրվենա Զվեզդայում» ցուցադրած խաղի մասին։ 26-ամյա ֆուտբոլիստն այս տարվա ամռանն էր Մոսկվայի «Լոկոմոտիվից» տեղափոխվել «Ցրվենա Զվեզդա», որը 1,7 միլիոն եվրո է վճարել տրանսֆերի համար։

«Երբ Թիկնիզյանը նոր էր տեղափոխվել «Ցրվենա», բոլորը հիացած էին նրանով։ Նա իրոք շատ լավն էր՝ հատկապես հարձակման մեջ։ Միշտ միտված էր դարպասին, միշտ սրում էր խաղը, կատարում էր ներխուժումներ։ Բայց ժամանակի ընթացքում որոշ խնդիրներ սկսեցին ի հայտ գալ՝ հատկապես եվրագավաթային խաղերում ավելի ուժեղ մրցակիցների դեմ։ Քանի որ Սերբիայում լուրջ դիմադրություն ու մրցակցություն չկա։

Եվրագավաթներում Թիկնիզյանը շատ մեծ տարածություն է թողնում իր թիկունքում, ինչից էլ օգտվում են մրցակիցները։ Եվ դա խնդիր է։ Սակայն նա միևնույն է մնում է իր դիրքի լավագույն խաղացողը «Ցրվենայում»։ Թեպետ այժմ Թիկնիզյանի խաղից տպավորություններն ավելի թույլ են, քան սկզբում, բայց լուրջ խնդիրներ նա չունի։ Հանրությունը հաստատ նրա դեմ չէ»,- ասել է լրագրողը Legalbet-ի թղթակցի հետ զրույցում։

Ընթացիկ մրցաշրջանում Նաիր Թիկնիզյանը սերբական ակումբի կազմում անցկացրել է 18 հանդիպում ու կատարել մեկ գոլային փոխանցում։ Նրա պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2028թ․ ամառ։