16 տարեկանի չհասած անձի արարքը հանցագործություն չի կարող որակվել․ փոխնախարարը՝ օրենքի նախագծի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.06.2026 | 15:50
Ընտրակաշառքի համար՝ բանտ մինչև հաջորդ ընտրություններ․ Փաշինյանի հանձնարարականը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 15:45
Պետք էր այդ պահին դա ասելը. ԳՇ պետը՝ ադրբեջանցիների՝ սննդի մատակարարման պատճառով ՀՀ տարածքից դուրս գալու ձևակերպման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 15:37
Վայրի կենդանիների և բույսերի պահպանության օրենսդրական բարեփոխումները գործնական փուլում են
09.06.2026 | 15:28
ՀՀ-ն հույսը պետք է դնի իր ՀՕՊ-ի վրա. Ասրյանը` ՌԴ-ի հետ միացյալ պաշտպանությունից դուրս գալու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 15:19
Պուտինի և Նեթանյահուի կալանքի օրդերը տված ՄՔԴ գլխավոր դատախազը հեռացվել է պաշտոնից
09.06.2026 | 15:10
«Հայաստան» դաշինքը ՍԴ կդիմի // Քվեների վերահաշվարկ մի շարք ընտրատեղամասերում․ ԼՈՒՐԵՐ
09.06.2026 | 15:05
25 օր կծառայեն, կգնան. ԳՇ պետը`այլ պետություններից եկած քաղաքացիներին վարժական հավաքների տանելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 14:58
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Խարկովին և Չուգուևին․ զոհվել է 3, վիրավորվել՝ 18 մարդ
09.06.2026 | 14:50
Մանդատ վերցնելու հարցը կորոշենք ՍԴ դիմելուց հետո՝ խորհրդակցելով շեմը անցած ուժերի հետ․ Սաղաթելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 14:41
Զինվորները ընտրատեղամասում սահմանված ժամին են եղել. ԳՇ պետ
09.06.2026 | 14:35
Պուտինը կշնորհավորի՞ Փաշինյանին․ մանրամասնում է Կրեմլի խոսնակը
09.06.2026 | 14:32
Հայաստանը քայլեր է ձեռնարկում արժանապատիվ աշխատանքի ապահովման ուղղությամբ․ փոխնախարար
09.06.2026 | 14:24
Աֆրիկայի լավագույն մրցավարը չի ստացել ԱՄՆ մուտքի վիզա ու չի սպասարկի ԱԱ-2026-ի խաղերը
09.06.2026 | 14:20
Պատրաստվում ենք դիմել ՍԴ՝ վիճարկելու ընտրության արդյունքները․ Իշխան Սաղաթելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 14:18
Խորվաթիայի վարչապետը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի առիթով
Բոլորը

Քրեական դատավարության օրենսգրքում քրեական հետապնդումը բացառող հանգամանքներում պետք է ներառվի 16 տարեկանի չհասած անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ արգելքը։ Նախագիծը ԱԺ պետաիրավական հանձնաժողովում ներկայացրել է արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանը։

Փոփոխությունը կատարվում է Սահմանադրական դատարանի կայացրած որոշումից հետո։

«ՍԴ-ն արձանագրել է, որ քրեական պատասխանատվության տարիքի չհասած անձի նկատմամբ քրեական հետապնդումն արգելված է քրեական օրենքով։ Իսկ քրեադատավարական օրենքը պետք է ամրագրի բացառապես վարույթային կարգավորումներ՝ չհակասելով նյութական օրենքին, այսինքն՝ քրեական օրենսգրքին»,-նշեց նա։

Մեկ այլ փոփոխությամբ էլ առաջարկվում է դատարանի վերջնական որոշումները (օրինակ՝ կալանքի մասին) ենթարկվել «բացառիկ վերանայման», եթե ի հայտ գան նոր և կարևոր հանգամանքներ արդեն ուժի մեջ մտած որոշուման վերաբերյալ։

Մանրամասները՝ տեսանյութում։