Սկանդալներով ուղեկցվող «Միսս Տիեզերք» մրցույթում հաղթել է Մեքսիկայի ներկայացուցիչը

Լուրեր

02.10.2026 | 12:03
Ուկրաինական ԱԹՍ-ների հարվածների հետևանքով Սամարայում ու Վոլգոգրադում նավթավերամշակման գործարան ու պահեստային համալիր են հրդեհվել
02.10.2026 | 11:55
Ալիևը հայտարարել է, թե «ՀՀ նախկին ղեկավարները բոլորը ռազմական հանցագործներ են և պետք է կրեն իրենց արժանի պատիժը»
02.10.2026 | 11:49
Պուտինը հայտարարել է, որ ՌԴ-ն ոչ ոքի միջուկային զենքով «չի սպառնում», այլ պատասխանում է «վախեցնելու փորձին»
02.10.2026 | 11:37
Շաքի մտած ադրբեջանցու գործով սահմանն ապօրինի հատելու հոդվածով վարույթ նախաձեռնվեց
02.10.2026 | 11:25
Փաշինյանի երեկվա դիրքորոշումից հետո Հ1-ը հայտնում է՝ որևէ աշխատակից պատասխանատվության չի ենթարկվի սեպտեմբերի 27-ի համերգի համար
02.10.2026 | 11:15
Ադրբեջանը սպասում է ՀՀ Սահմանադրության փոփոխություններին, որից հետո խաղաղության համաձայնագիրն իրականություն կդառնա․ Հաջիև
02.10.2026 | 11:09
Պեկին. Կարեն Խաչանովը դուրս եկավ քառորդ եզրափակիչ
02.10.2026 | 11:01
Կենսաթոշակների չափի բարձրացում և փոփոխություններ թաղման նպաստի համակարգում. ՈՒՂԻՂ
02.10.2026 | 10:56
Դրամն արժևորվել է․ արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 2-ի դրությամբ
02.10.2026 | 10:47
Փաշինյանն առցանց ձևաչափով մասնակցում է Մինսկում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
02.10.2026 | 10:44
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Կիպրոսի դեմ խաղում
02.10.2026 | 10:43
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ և երեխաների վիճակը կայուն է
02.10.2026 | 10:31
«Յուվենտուսն» անդրադարձել է հայաստանյան ակադեմիայի բացմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 10:17
Նարեկ Մկրտչյանը` TRIPP-ի իրականացման ժամկետների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 10:03
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան կխաղա աշխարհի առաջին ռակետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թաիլանդում «Միսս Մեքսիկա»-ն արժանացել է «Միսս Տիեզերք» տիտղոսին, ինչը համոզիչ հաղթանակ էր այն բանից հետո, երբ մրցույթի հաղորդավարը հրապարակավ քննադատել էր նրան եզրափակիչ փուլի նախապատրաստական ​​շրջանում մի քանի սխալներ թույլ տալու համար, գրում է France 24-ը։

Եզրափակիչ փուլ էին անցել նաև Կոտ դ’Իվուարից, Ֆիլիպիններից, Թաիլանդից և Վենեսուելայից մասնակիցները, որոնք ընտրվել էին «Միսս Տիեզերք» տիտղոսի համար պայքարող ավելի քան 120 հավակնորդներից։

Մինչ «Միսս Մեքսիկա» Ֆատիմա Բոշի վերջնական թագադրումը մրցույթում քաոս էր տիրում՝ նրա ինտելեկտը վիրավորելու մեղադրանքներից մինչև ժյուրիի անդամների հեռանալն ու մասնակիցների անհաջողությունները բեմի վրա ու դրանից դուրս։ Մեքսիկացի գեղեցկուհուն քննադատել էր մրցույթի թաիլանդցի կազմակերպիչ Նավաթ Իցարագրիսիլը։

«Ձեր տնօրենի արածը անհարգալից էր. նա ինձ հիմար անվանեց։ Աշխարհը պետք է տեսնի սա, սա մեր ձայնը ներկայացնելու հարթակ է»,- լրագրողներին ասել էր Բոշը։

Նավաթն ավելի ուշ ներողություն էր խնդրել։

Բացի այդ, եզրափակիչ փուլի նախապատրաստական ​​​​աշխատանքների ընթացքում ժյուրիի կազմից երկու անդամ հրաժարական է տվել, որոնցից մեկի՝ ֆրանսիացի կոմպոզիտոր Օմար Հարֆուշի պնդմամբ՝ մրցույթը կեղծվել է «գաղտնի և անօրինական քվեարկությամբ», որն անցկացվել է առանց պաշտոնական ժյուրիի։ «Միսս Տիեզերք»-ի կազմակերպիչները հերքել են Հարֆուշի պնդումները։

Միաժամանակ, չորեքշաբթի զգեստների ցուցադրության ժամանակ «Միսս Բրիտանիա» Դանիել Լաթիմերը սայթաքել է և ընկել բեմի վրա, «Միսս Ճամայկա» Գաբրիել Հենրին էլ հոսպիտալացվել է երեկոյան զգեստների ցուցադրության ժամանակ գլխավոր բեմից ընկնելուց հետո։ Բարեբախտաբար, նա լուրջ վնասվածքներ չի ստացել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի