Ուկրաինան հերքել է Կուպյանսկի գրավումը․ ՌԴ ԳՇ պետն այդ մասին զեկուցել էր Պուտինին

Լուրեր

31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:25
Երևան մոլում բացվել է HayPass-ի գրասենյակը. Փաշինյանը ծանոթացել է անձնագիր ստանալու նոր համակարգին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
Բոլորը

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հերքել է Ռուսաստանի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի պնդումները, որ ռուսական զորքերը վերահսկողություն են հաստատել Ուկրաինայի Խարկովի մարզի Կուպյանսկ քաղաքի նկատմամբ, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Կուպյանսկը գտնվում է Ուկրաինայի պաշտպանության ուժերի վերահսկողության տակ։ Քաղաքում և դրա շրջակայքում շարունակվում են հակադիվերսիոն և հատուկ գործողությունները՝ քաղաք ներթափանցած թշնամու դիվերսիոն և հետախուզական խմբերի որոնման ու ոչնչացման համար։ Նմանատիպ իրավիճակ է նաև Յամպոլի հետ կապված։ Մեր զորքերը շարունակում են որոնողական և հարվածային գործողությունները բնակավայրի մոտ։ Այն պնդումը, որ Խարկովի մարզի Վովչանսկ քաղաքի 80%-ը և Պոկրովսկ քաղաքի 70%-ը գրավվել են, նույնպես կեղծ է»,- ասվում է Ուկրաինայի ԶՈՒ Գլխավոր շտաբի հայտարարության մեջ։

Նախօրեին Գերասիմովը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ «Արևմուտք» խմբավորման հրամանատարական կետ այցելության ժամանակ զեկուցել էր ռուսական ուժերի կողմից Կուպյանսկի գրավման մասին։ Նա նաև հայտնել էր, որ Խարկովի մարզի Վովչանսկի տարածքի ավելի քան 80%-ը և Դոնեցկի մարզի Պոկրովսկի տարածքի 70%-ը գտնվում են ռուսական բանակի վերահսկողության տակ։

Պուտինը, իր հերթին, հայտարարել էր, որ Ուկրաինայի զինված ուժերի 15 գումարտակ շրջափակված է Կուպյանսկի մարզում։ Նա նաև նշել էր, որ Դոնեցկի մարզի Կոնստանիկովկա քաղաքում մարտեր են ընթանում։

2022 թվականի փետրվարի 27-ին ռուսական բանակը գրավել էր քաղաքը, սակայն նույն թվականի սեպտեմբերին ուկրաինական կողմը վերականգնել էր վերահսկողությունը բնակավայրի նկատմամբ։

Կուպյանսկի շուրջ մարտերը վերսկսվել են 2023 թվականի ամռանը: Մի քանի բնակավայրերում քաղաքացիական բնակչության պարտադիր տարհանումներ են իրականացվել, իսկ 2025 թվականի փետրվարին Կուպյանսկի ռազմական վարչակազմի ղեկավար Անդրեյ Բեսեդինը հայտնել էր քաղաքում տիրող կրիտիկական իրավիճակի մասին:

2025 թվականի սեպտեմբերին Կուպյանսկ մուտքը փակվել է քաղաքացիական բնակչության համար, իսկ հոկտեմբերին Ուկրաինայի իշխանությունները սկսել էին տարհանել բնակիչներին քաղաքի մոտակայքում գտնվող տասնյակ գյուղերից, որտեղ ինտենսիվ մարտեր էին ընթանում ռուսական բանակի հետ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի