Փաշինյանի վիճահարույց պնդումը․ ինչպես հեղափոխություն անել, որ նա հեռանա. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.10.2026 | 13:50
50 տարով վարձակալված 10 հազար քմ այգին վերադարձվել է Սիսիան համայնքին
01.10.2026 | 13:45
Ո՞վ ա ինքը, որ ընդեղ նստի․ բոլոր միջոցները ձեռնարկելու եմ որ հեռանա․ Փաշինյանը՝ Գարեգին Բ-ի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:41
Նվազագույն թոշակը կբարձրանա 1000 դրամով. Արսեն Թորոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:33
Լրահոսը բացում ես` «ռեժիմը խուճապի մեջ է», բայց մարդիկ խորապես հավատում են խաղաղությանը. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:27
Ալֆրեդ Սադոյան. «Շուտով կլսեք Հայաստանում մեր կողմից իրականացվելիք մեկ այլ ֆուտբոլային մեծամասշտաբ նախաձեռնության մասին»
01.10.2026 | 13:23
Թրամփը հայտարարել է, թե Flydubai-ի ինքնաթիռը կործանումից փրկել է իսրայելցի սանտեխնիկը
01.10.2026 | 13:14
Ահռելի ստվեր ունենք, բավարարված չեմ պայքարի տեմպերով. Փաշինյանը` ՊԵԿ նախագահին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:08
NYMEX․ ոսկու ու արծաթի գինը նվազել է, պլատինինը՝ աճել
01.10.2026 | 13:03
Ազդակ չունենք. Փաշինյանը` գազի գնի թանկացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 12:57
Նոր Արտագերսում առանց թույլտվության ավազ են արդյունահանել․ պետությանը պատճառված վնասից 25.7 մլն դրամը վերականգնվել է
01.10.2026 | 12:48
Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի կազմավորման 77-րդ տարեդարձի առիթով
01.10.2026 | 12:39
Կարևոր է, որ ՀՀ-ն ձեռնարկի բոլոր անհրաժեշտ քայլերը՝ իրավական պարտավորությունների հիման վրա խաղաղությունն ամրապնդելու համար․ Ալիևի ներկայացուցիչ
01.10.2026 | 12:33
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
01.10.2026 | 12:31
Արսեն Թորոսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
01.10.2026 | 12:25
Արգենտինայի հավաքականը վստահ հաղթանակ է տարել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Մի հատ անեկտոդ կա, հարցնում է՝ անունդ ինչ է, ասում է՝ Սպարտակ, ասում է՝ ինչի դու ո՞ր թիվ ես: Հիմա էդ ո՞ր թվի հարց եք տալիս»։ Նիկոլ Փաշինյանն այս անեկդոտը մեջբերեց, երբ հիշեցրինք իր իսկ ելույթը, որտեղ նա հորդորում էր ընդդիմադիրներին հեղափոխություն անելով իրեն հեռացնել։

Կառավարության նիստից հետո Factor TV-ն Փաշինյանից հետաքրքրվեց՝ հեղափոխության իրագործման համար թույլատրելի համարո՞ւմ է, օրինակ, Ազգային ժողովում կամ այլ պետական, հասարակական կառույցներում, փողոցներում, հասարակական վայրերում ծխարձակող միջոցների օգտագործումը։ Հիշեցնենք՝ 2018 թվականի ապրիլի 11-ին  Փաշինյանի թիմակիցներ Արարատ Միրզոյանն ու Լենա Նազարյանն ԱԺ դահլիճում ծխարձակող միջոցներ կիրառեցին՝ դա անվանելով «Ազատության ջահ»։

Փողոցներն անժամկետ փակելու գործողությունները, դռները կոտրելով հատուկ պահպանվող տարածքներ մտնելը նո՞ւյնպես կարող են լինել Փաշինյանին հեռացնելու գործիքակազմում՝ հետաքրքրվեցինք վարչապետից։ Նրան հիշեցրեցինք ամբողջ գործիքակազմը, որը կիրառում էր 2018-ին։ Հեղափոխությամբ վարչապետ դարձած Փաշինյանը խուսափեց հստակ պատասխանից, միայն նշեց՝ ցանկացած բան, որն արտահայտում է ժողովրդի լեգիտիմ կամքը, թույլատրելի է, ինչը՝ ոչ, ուրեմն՝ անթույլատրելի է։

Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանի խոսքով՝ իրեն հեղափոխությամբ հեռացնելու մասին Փաշինյանի հայտարարությունն ինքնին վտանգավոր է։

+374 քաղաքական ինքնորոշման ակումբի նախագահ Գարեգին Միսկարյանի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանը 50+1 տոկոսի մասին հայտարարություններով փորձում է հիմք ստեղծել ապագայում իր կողմից իշխանության հնարավոր զավթման գործողությունները պաշտպանելու համար։

Նկատենք՝ Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանին հեռացնելու գործընթաց սկսելու պահին չուներ 50+1 տոկոս ֆորմալ աջակցություն․ 2017-ի ընտրությունների ժամանակ նա ստացել էր ընտրողների 7 տոկոսի քվեն։ Այս արդյունքերը, ինչպես Փաշինյանին հիշեցրինք, նա չէր վիճարկել Սահմանադրական դատարանում։

Միսկարյանն ասում է, որ Փաշինյանը մոլորեցնող հայտարարություններ է անում, քանի որ եթե որևէ ուժ ունենա ընտրողների կեսից ավելիի աջակցությունը, ապա հեղափոխություն իրականացնելու անհրաժեշտություն չի լինի։

Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանն արձանագրում է՝ Փաշինյանի իրականացրած հեղափոխությունից հետո էլ քաղաքացիների ձայնը լսելի չէ պետական հաստատություններում։ Ըստ նրա՝ ոչ թե նոր հեղափոխության, այլ առկա խնդիրները լուծելուն ուղղված քայլեր պետք է ձեռնարկվեն։

Ինչ կանի Փաշինյանի իշխանությունը, եթե փորձեն իր իսկ մեթոդներով՝ ճանապարհ փակելով, երթևեկություն կաթվածահար անելով իրեն հեռացնելու փորձ անել․ տարիների ընթացքում տեղի ունեցած փոփոխությունները չեն խոսում իշխանության օգտին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան