Ձերբակալվել են քրեական ենթամշակույթ կրող խմբավորման ղեկավարներ և մասնակիցներ

Լուրեր

16.03.2026 | 23:18
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել չինական և իրանական ընկերությունների նկատմամբ՝ կիբերհարձակումների համար
16.03.2026 | 22:53
Ղրիմում փլուզվել է 15-րդ դարի հայկական եկեղեցին, որտեղ պսակադրվել է Հովհաննես Այվազովսկին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.03.2026 | 22:37
Պեկինը կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները՝ Չինաստան այցը հետաձգելու մասին Թրամփի հայտարարության ֆոնին
16.03.2026 | 22:24
Քաջարան-Մեղրի ավտոճանապարհը բաց է
16.03.2026 | 22:11
Թրամփը հայտարարել է, որ նավթի գները կտրուկ կնվազեն «Իրանի հետ պատերազմի ավարտից անմիջապես հետո»
16.03.2026 | 22:00
«ՀՀ-ի դեմ դիվերսիա է պլանավորվում, ՖՍԲ-ն պարտադրում է ՌԴ-ում ապրող հայերին՝ ՀՀ գալ և ընտրել ռուսամետներին»․ Հովսեփ Խուրշուդյան. ՏԵՍՆՅՈՒԹ
16.03.2026 | 21:53
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.03.2026 | 21:40
Microsoft-ը զգուշացնում է․ ԱԲ-ի շնորհիվ կիբերհարձակումներն ավելի վտանգավոր են դառնում
16.03.2026 | 21:27
Ղազախստանում սահմանադրական բարեփոխումները նոր լիցք կհաղորդեն Երևանի և Աստանայի միջպետական ռազմավարական գործընկերությանը. Փաշինյան
16.03.2026 | 21:13
ԵԽ Նախարարների կոմիտեն կոչ է արել Ադրբեջանին՝ վերջ դնել հայերի նկատմամբ ատելությանն օրենսդրական բարեփոխումներով
16.03.2026 | 20:58
Չեմ հանգստանալու, մինչև նրանք չհեռացվեն. Քոչարյանը՝ Փաշինյանի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.03.2026 | 20:50
ՔՊ-ից՝ ՍԴ, Վարդանյանը՝ Թովմասյանի փոխարեն․ ինչ հարցեր են ծագում առաջադրման շուրջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.03.2026 | 20:41
Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն է
16.03.2026 | 20:30
Իրանի դեմ պատերազմը կարող է ընդարձակվել, ԱՄՆ-ն ձախողեց ռեժիմը փոխելու ծրագիրը․ Նելլի Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.03.2026 | 20:19
Ադրբեջանում Ֆրանսիայի քաղաքացուն 10 տարվա ազատազրկման են դատապարտել լրտեսության մեղադրանքով
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման ղեկավարների և մասնակիցների նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում. վերջիններս ձերբակալվել են։ Նշվում է նաև, որ խուզարկություններ են արվել նրանց ու նրանց հետ կապակցված անձանց բնակարաններում։

«ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում իրականացված վարութային, ինչպես նաև ԱԱԾ աշխատակիցների հետ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Ռ.Պ.-ն ղեկավարել է քրեական աստիճանակարգությամբ ու միջանձնային հիերարխիկ հարաբերություններով օժտված անձանց միավորում:

Հիշյալ ապօրինի գործընթացի ընթացքում Ռ.Պ.-ն իր անօրինական ազդեցությունն օգտագործելով, մասնավոր հարցին առնչվող վեճը լուծելու համար քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամներին տվել է հանձնարարություններ, իրականացրել քրեական պարզաբանումներ՝ խմբի կազմում ընդգրկելով քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Գ.Հ.-ին:

Վ.Բ.-ն հանդիսանալով Պ.Գ.-ի կողմից ստեղծված և ղեկավարվող քրեական աստիճանակարգությամբ ու միջանձնային հիերարխիկ հարաբերություններով օժտված անձանց միավորման անդամ, տեղեկանալով մեկ անձի կողմից մյուսին 150 հզր ԱՄՆ դոլար պարտք ունենալու մասին, քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Ռ.Պ.-ի մոտ պարտավորություն է ստանձնել 2025 թվականի հուլիսի 20-ից մինչև 2025 թվականի հուլիսի 25-ն ընկած ժամանակահատվածում նշված մասնավոր հարցը անօրինական եղանակով լուծելու վերաբերյալ, սակայն խոստացված ժամանակահատվածում չի կատարել իր կողմից ստանձնած պարտավորությունը:

Ռ.Պ.-ն տեսնելով, որ տևական ժամանակ Վ.Բ.-ն չի կատարում խոստումը, իր անօրինական ազդեցությունն օգտագործելու միջոցով նշված մասնավոր հարցին լուծում տալու, միաժամանակ իր քրեական հեղինակությունը պահպանելու և ընդգծելու, իրեն տրված խոստումը չկատարելու համար պատժելու նպատակով, հանձնարարել է իր ղեկավարած խմբավորման մեկ այլ անդամ, քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Գ.Հ.-ին՝ հաշվեհարդար տեսնել Վ.Բ.-ի հետ։

Գ.Հ.-ն կատարելով խմբավորման ղեկավար Ռ.Պ.-ի հրահանգը, վերը նշված հանցավոր նպատակներն իրագործելու համար 2025 թվականի հուլիսի 26-ից 30-ն ընկած ժամանակահատվածում բռնություն է գործադրել Վ.Բ.-ի նկատմամբ՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Ա.Հ.-ն հանդիսանալով մեկ այլ՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Պ.Գ.-ի կողմից ստեղծված և ղեկավարվող քրեական աստիճանակարգությամբ ու միջանձնային հիերարխիկ հարաբերություններով օժտված անձանց միավորման անդամ, 2025 թվականի հուլիսի 30-ին Վ.Բ.-ի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում վերջինից տեղեկանալով Ռ.Պ.-ի հետ առկա վեճի մասին՝ այդ մասին հայտնել է Պ.Գ.-ին:

Այնուհետև, Պ.Գ.-ն Ռ.Պ.-ի և Վ.Բ.-ի միջև առաջացած վեճը հարթելու, այդ կերպ իր և իր ղեկավարած խմբավորման քրեական հեղինակությունը բարձր պահելու նպատակով 2025 թվականի օգոստոսի 20-ին Երևան քաղաքում գտնվող իր հավաքատեղիում հանդիպել է Վ.Բ.-ի հետ:

Հանդիպման ընթացքում վերջիններիս միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել Վ.Բ.-ի կողմից վճարվելիք 150 հզր ԱՄՆ դոլար գումարը 70-ից 80 հազար ԱՄՆ դոլարով նվազեցնելու վերաբերյալ:

Բացի այդ, Վ.Բ.-ն գործարարներից մեկի կողմից Հրազդան քաղաքի բնակչին որպես պարտք առաջացած ընդհանուր 25 մլն ՀՀ դրամ գումարը օրենքով չնախատեսված եղանակով, անօրինական օգուտի՝ վարձատրության դիմաց վերադարձնելու նպատակով պահանջել է, որպեսզի վերջինս վերադարձնի այն:

Արդյունքում, գործարարը Հրազդան քաղաքի բնակչին է փոխանցել պարտքից 3 մլն 700 հզր ՀՀ դրամ, որից 2 մլն ՀՀ դրամը բնակիչը նույն օրը փոխանցել է Վ.Բ.-ին՝ որպես անօրինական օգուտ:

Բացի այդ, Վ.Բ.-ն Ա.Մ.-ի կողմից այլ անձին պարտք եղած 34 հզր ԱՄՆ դոլար գումարի վերադարձը կազմակերպելու նպատակով, Ա.Մ.-ի հետ զրուցելու պատրվակով, վերջինիս հրավիրել է իր բնակության հասցե, որտեղ որպես իր նպատակին հասնելու միջոց՝ տևական ժամանակ բռնություն է գործադրել նրա նկատմամբ, որպեսզի գումարը փոխանցի իրեն:

Ի վերջո, ընդառաջ գնալով Ա.Մ.-ի խնդրանքներին՝ Վ.Բ.-ն թույլատրել է, որպեսզի նա հեռանա իր բնակության վայրից՝ պայմանով, որ երկու օրվա ընթացքում կմարի պարտքը:

2025 թվականի նոյեմբերի 19-ին Ռ.Պ.-ի, Պ.Գ.-ի, Գ.Հ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով (քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալը կամ ստանալը կամ պահպանելը), 323-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելը կամ ղեկավարելը), իսկ Ա.Հ.-ի և Վ.Բ.-ի նկատմամբ՝ 324-րդ հոդվածի 1-ին մասով (քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելը կամ ներգրավելը):

Նույն օրը դատարան ներկայացնելու նպատակով վերջիններս ձերբակալվել են:

2025 թվականի նոյեմբերի 20-ին համաժամանակյա խուզարկություններ են կատարվել մեղադրյալների և վերջիններիս հետ փոխկապակցված 10 անձանց բնակարաններում:

Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրությունում։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։