Վերջին վայրկյանին հաղթական նետում՝ NBA-ի խաղում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական խաղերից մեկն ունեցել է դրամատիկ ավարտ։
«Չիկագո Բուլզի» չեռնոգորցի կենտրոնական Նիկոլա Վուչևիչը «Պորտլենդի» դեմ հանդիպման հաղթական 3 միավորանոց նետումը կատարել է վերջին վայրկյանին՝ եզրափակիչ ազդանշանի ժամանակ։
Այդ խաղում «Չիկագո Բուլզը» հաղթել է 122։121 հաշվով։ Նիկոլա Վուչևիչը վաստակել է 27 միավոր, գրանցել 8 ռեբաունդ ու 2 ասիստ։
Չեռնոգորցի բասկետբոլիստի հաղթական նետումը նաև գլխավորել է NBA-ի խաղային օրվա լավագույն դրվագների տասնյակը։