Մխիթար Հայրապետյանն ընդունել է Լաս Վեգասում ՀՀ պատվավոր հյուպատոս Ատրուշան Արմենյանին

Լուրեր

14.10.2026 | 09:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
13.10.2026 | 23:30
«Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի նախագահի հետ քննարկվել են փոխգործակցության հարցեր
13.10.2026 | 23:23
Միրզոյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի ԱԳ նախարարի հետ
13.10.2026 | 23:09
Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականը՝ Հորդանանում կայացած մրցաշարի հաղթող
13.10.2026 | 22:55
Նոր Արեշի տներից մեկում հրդեհ է բռնկվել
13.10.2026 | 22:38
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.10.2026 | 22:20
ՔՊ վարչության նիստին քննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցեր
13.10.2026 | 22:07
Զելենսկին պնդում է, որ «Յանդեքսի» կենտրոններին հարվածներից հետո ռուսական ինտերնետային տրոլներն ավելի քիչ են դարձել․ BBC-ի անդրադարձը
13.10.2026 | 21:54
Ադրբեջանում ֆրանսիական խոշորագույն պաշտպանական ընկերության գործունեությունը հետաքննվում է․ նախկին ղեկավարը խոսել է կոռուպցիայի մասին
13.10.2026 | 21:39
Գորիսի որոշ հասցեներում, Լոռու մարզի Շնող բնակավայրում գազանջատումներ կլինեն
13.10.2026 | 21:27
Արևելյան գործընկերության ապագան կարող է պայմանավորված լինել հենց դրա՝ զարգանալու և փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությամբ. Միրզոյան
13.10.2026 | 21:17
Թալիբները դադարեցրել են BBC-ի ռադիոհեռարձակումը Աֆղանստանում
13.10.2026 | 21:02
Միրզոյանը և Իրաքի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
13.10.2026 | 21:00
Մարզերից եկող ավտոմեքենան կթողնեն Երևանի մուտքի մոտ, կշարունակեն ավտոբուսով․ Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 20:53
Անընդունելի է միջամտել ներքին գործերին․ Ադրբեջանի Մեջլիսը՝ Էրդողանի կուսակցությանը
Բոլորը

Հոկտեմբերի 31-ին սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանն ընդունեց Լաս Վեգասում ՀՀ պատվավոր հյուպատոս Ատրուշան (Էնդի) Արմենյանին:

Ողջունելով հյուրին՝ Մխիթար Հայրապետյանը բարձր գնահատեց պատվավոր հյուպատոսի՝ Նևադա նահանգում հայկական մշակույթի զարգացմանը, պատմության և ժառանգության պահպանմանը, հայ համայնքի շահերի ներկայացմանն ուղղված ջանքերը:

Արմենյանը միշտ կապված է եղել հայկական արմատներին, մեծապես նպաստել է Նևադա նահանգում Հայ Առաքելական առաջին եկեղեցու կառուցմանը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Ատրուշան Արմենյանը նշեց, որ Լաս Վեգասում գործում են երկու մեկօրյա հայկական դպրոցներ, որոնցից յուրաքանչյուրում սովորում է մոտավորապես 60 աշակերտ:

Շեշտելով, որ տեղի հայ համայնքն ընդլայնվում է՝ այսօր ընդգրկելով արդեն 15-20 հազար հայ, Մխիթար Հայրապետյանն առաջարկեց լրջորեն մտածել նաև ամենօրյա դպրոցի հիմնման մասին, որը մեծապես կնպաստի համայնքում հայապահպանության աշխատանքերի արդյունավետության բարձրացմանը: Նախարարի պաշտոնակատարն ընդգծեց նաև, որ համայնքային հետաքրքրության և անհրաժեշտության դեպքում և՛ սփյուռքի, և՛ կրթության և գիտության նախարարությունները պատրաստ են հնարավորինս աջակցել: Պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջիկայում տեսակապի միջոցով առավել մանրամասն քննարկել առաջարկը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց նաև ամերիկահայ Դենի Թարխանյանի՝ ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններին մասնակցությանը: Թարխանյանը առաջադրվել է  հարազատ Նևադա նահանգում: Այս առումով Մխիթար Հայրապետյանը կոչ արեց նևադահայությանը լինել միասնական ու համախմբվել համահայկական շահերի շուրջ: