Քելլոգը կհեռանա Ուկրաինայի հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցչի պաշտոնից

Լուրեր

16.09.2026 | 15:28
Մինսկն ազատ է արձակել 25 քաղբանտարկյալի․ ի պատասխան՝ ԱՄՆ-ն կչեղարկի բելառուսական 2 ընկերությունների դեմ պատժամիջոցները
16.09.2026 | 15:19
ՄԻՊ-ում քննարկվել են ազատությունից զրկված ծնողների՝ երեխաների հետ տեսակցությունների խնդիրները
16.09.2026 | 15:15
Արման Ծառուկյանը հանդիպել է առաջիկա մրցակցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 15:10
TRIPP-ի համաձայնագիրը չի հակասում Սահմանադրությանը // Օսիպյանի գործով դատաքննությունը սկսվել է․ ԼՈՒՐԵՐ
16.09.2026 | 15:00
Վարսավիրանոցից են օգտվում, սրճարաններից. Ֆարմանյանը` 102-րդ ռազմաբազայի և իր նշած 15 հազար աշխատատեղի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 14:57
Արմավիրում տղամարդը ծեծել է մորը և դանակահարել նրան օգնության հասած անձին․ ՔԿ
16.09.2026 | 14:51
Երևանում երեք կառուցապատողի մոտ բացահայտվել է 2.43 մլրդ դրամի թերհայտարարագրված շրջանառություն
16.09.2026 | 14:42
Թբիլիսիում տեղի է ունեցել Trump Tower նախագծի շնորհանդեսը
16.09.2026 | 14:31
ԵՀ նախագահը Կանադային առաջարկել է դառնալ միության առաջին «ասոցացված անդամը»
16.09.2026 | 14:30
Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
16.09.2026 | 14:23
Opta Aanalyst-ը գնահատել է «Արարատ-Արմենիայի» շանսերը Եվրոպա լիգայում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
16.09.2026 | 14:20
Չեմ բացահայտի մեր քայլերը Տիգրանաշենի հետ կապված. Վաղինակ Վարդանով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 14:17
«Ռոբերտ Քոչարյանը տգետ ա»․ Վահագն Ալեքսանյանի ելույթը դահլիճում իրարանցում առաջացրեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 14:09
ԵՄ-ն 12 մլրդ եվրո կներգրավի՝ Միջին միջանցքով Հարավային Կովկասն ու Կենտրոնական Ասիան Եվրոպային կապելու համար
16.09.2026 | 14:06
Տերը, ձեր պատկերացմամբ, Ռուսաստանն է, դրա համար եք ասում՝ անտեր կմնանք․ Մինասյանը՝ Ֆարմանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ նախագահի՝ Ուկրաինայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգը կհեռանա Դոնալդ Թրամփի վարչակազմից 2026 թվականի հունվարին, երբ լրանա նրա պաշտոնավարման ժամկետը։ Քելլոգը իր վստահելի անձանց տեղեկացրել է հրաժարական տալու մտադրության մասին։ Այս մասին գրել է Reuters-ը՝ հղում անելով չորս տեղեկացված աղբյուրների, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

Թոշակի անցնող գեներալ-լեյտենանտի հեռանալը կորուստ կլինի Կիևի համար, քանի որ նա համարվում էր Ուկրաինայի առանցքային աջակիցը Թրամփի վարչակազմում: Քելլոգն ավելի վճռական էր դատապարտում Ռուսաստանի հարձակումները Ուկրաինայի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա, քան ներկայիս վարչակազմի մյուս անդամները։

Ըստ լրատվամիջոցների հրապարակումների՝ Քելլոգը կոնֆլիկտ է ունեցել նախագահի մեկ այլ հատուկ ներկայացուցչի՝ Սթիվ Ուիթկոֆի հետ, որն առաջ է մղում նոր խաղաղության ծրագիրը, որը ներառում է Ուկրաինայից տարածքային զիջումներ:

Նախագահի հատուկ ներկայացուցիչը ժամանակավոր պաշտոն է Սպիտակ տան վարչակազմում՝ ոչ ավելի, քան 360 օր ժամկետով, որը կարող է երկարաձգվել Սենատի կողմից:

Ավելի վաղ Reuters-ն ու մի շարք այլ արևմտյան լրատվամիջոցներ հաղորդել էին Վաշինգտոնի պահանջների մասին, որոնք ուղղված են Ուկրաինային՝ զիջել երկրի արևելքում գտնվող տարածքները, կրճատել զինված ուժերի թվաքանակը և հրաժարվել որոշակի տեսակի զենքերից: Այս պահանջները ներառված են Թրամփի վարչակազմի՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը դադարեցնելու նոր ծրագրում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի