Թուրքիան հաջորդ տարի կհյուրընկալի COP31 կլիմայական գագաթնաժողովը

Լուրեր

02.10.2026 | 22:27
Ռուսաստանը ցանկանում է Կիևին, Խարկովին և Օդեսային զրկել էլեկտրաէներգիայից և ջեռուցումից․ NYT
02.10.2026 | 22:23
ԱՄՆ-ում ազգային աղոթքի նախաճաշին մասնակցելը շատ կարևոր իրադարձությունների վրա ազդեցություն ունեցավ․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 22:07
Իլհամ Ալիևն այսուհետ անժամկետ կղեկավարի Ադրբեջանի իշխող կուսակցությունը
02.10.2026 | 21:55
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը պարտվեց Կիպրոսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 21:32
FlyDubai-ի վիրավոր օդաչուն Հնդկաստանի վարչապետին պատմել է ինքնաթիռում միջադեպի մանրամասները
02.10.2026 | 21:20
Ֆրանսիայում հարյուրավոր դպրոցներ փակ են մնում․ աշակերտների բողոքի ակցիաները վերածվում են բռնության
02.10.2026 | 21:12
Ոռոգումից մինչև էներգետիկա․ ՀՀ-ն և ԶՖԳ-ն քննարկել են համագործակցության օրակարգը
02.10.2026 | 21:05
Նիկոլ Փաշինյանի ելույթը Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքին․ ՈւՂԻՂ
02.10.2026 | 21:00
«Տեսակցեցի Անիին»․ Ավանեսյանը այցելել է ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը
02.10.2026 | 20:51
ՔՊ 64 պատգամավորից 38-ն է ստորագրել եկեղեցու հարցով քննիչ հանձնաժողով ստեղծելու նախագիծը․ ի՞նչ իրավասություններ է այն ունենալու
02.10.2026 | 20:48
ՀԷՑ-ի ռեյդերային զավթում չի եղել․ անհեթեթ գնահատական է․ Ռոմանոս Պետրոսյանը հերքում է Շոյգուի պնդումը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 20:31
Ադրբեջանը կիբերբանակ է ստեղծում
02.10.2026 | 20:15
Ինչպես և որտեղ են չեզոքացրել ադրբեջանցի զինվորին․ ականատեսները մանրամասներ են պատմում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 20:04
Շաքիում ՀՀ սահմանը հատել է միայն մեկ ադրբեջանցի զինծառայող․ ԱԱԾ
02.10.2026 | 20:00
ՔՆՆԱՐԿՈւՄ. Ռուսական գազի թանկացումը կբերի՞ էներգետիկ ճգնաժամի, ՀՀ-ն ի՞նչ հակաքայլեր ունի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիան պատրաստվում է հաջորդ տարի Անթալիայի միջերկրածովյան հանգստավայրում անցկացնել COP31 կլիմայական գագաթնաժողովը՝ այն բանից հետո, երբ Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանեզը հայտարարել է, որ Կանբերան հրաժարվում է այն հյուրընկալել, գրում է Turkiye today-ը։

«Համաձայնեցված է, որ Ավստրալիայից [կլիմայի փոփոխության նախարար] Քրիս Բոուենը կլինի COP-ի բանակցությունների նախագահը։ Համաժողովը և COP-ի նախագահությունը կանցկացվեն Թուրքիայում, ինչպես նաև կլինի COP-ից առաջ հանդիպում, որը կկենտրոնանա, մասնավորապես, Խաղաղ օվկիանոսում կլիմայի փոփոխության ֆինանսավորման և Խաղաղ օվկիանոսի դիմադրողականության հիմնադրամի վրա՝ հաջորդ տարի Խաղաղ օվկիանոսում կայանալիք COP-ի նախապատրաստման շրջանակում»,- ասել է Ալբանեզեն ավստրալական հանրային ABC Radio Perth-ին։

Նա համաձայնագիրը որակել է որպես «մեծ հաղթանակ և՛ Ավստրալիայի, և՛ Թուրքիայի համար»։

«Կլիմայի վերաբերյալ համաժողովների կանոնները պետք է իրականացվեն կոնսենսուսի միջոցով։ Եթե կոնսենսուս չլիներ, ապա այն կգնար Գերմանիայի Բոնն քաղաք»,- ասել է նա։

Խաղաղօվկիանոսյան կղզիների բնակիչները դատապարտել են իրենց կլիմայական խնդիրներին ուշադրություն հրավիրելու հնարավորությունից զրկելը՝ այն բանից հետո, երբ մերժվել է հաջորդ տարվա COP կլիմայական գագաթնաժողովը համատեղ անցկացնելու իրենց հայտը, հաղորդում է Agence France-Presse (AFP):

«Մենք դժգոհ ենք: Եվ հիասթափված ենք, որ այսպես ավարտվեց»,- AFP-ին ասել է Պապուա Նոր Գվինեայի արտաքին գործերի նախարար Ջասթին Տկաչենկոն, երբ Ավստրալիան հայտարարել է, որ նահանջելու է:

Ավստրալիան COP31-ը Խաղաղօվկիանոսյան կղզի-պետությունների հետ միասին անցկացնելու արշավ է ծավալել։ Հայտը պաշտպանում է 18 անդամից բաղկացած Խաղաղօվկիանոսյան կղզիների ֆորումը։ Այնուամենայնիվ, Ավստրալիայի կառավարությունում տարաձայնություններ կային այն հարցի շուրջ՝ արդյո՞ք արժե շարունակել հայտի ընդունումը, քանի որ, գնահատականների համաձայն, կլիմայական համաժողովի հյուրընկալումը կարող է արժենալ մինչև 1,3 միլիարդ դոլար։

Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը, ելույթ ունենալով COP30-ի առաջնորդների գագաթնաժողովում, նշել է, որ Անկարան պատրաստ է կամուրջ ծառայել համաշխարհային հյուսիսի և հարավի միջև։

«Մենք չենք ցանկանում, որ բանակցությունները գերիշխեն եսասիրության և կարեկցանքի պակասի վրա։ Թուրքիան հասկանում է ինչպես զարգացած, այնպես էլ զարգացող երկրների հեռանկարները։ Մենք ինտենսիվ բանակցություններ ենք վարում COP31-ը հյուրընկալելու վերաբերյալ և լիովին հանձնառու ենք այն դարձնել այնպիսի գագաթնաժողով, որտեղ լսելի կլինեն բոլոր ձայները»,- ասել է Յըլմազը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի