Թրամփը ստորագրել է Էփշտեյնի փաստաթղթերը հրապարակելու մասին օրենքը

Լուրեր

02.10.2026 | 12:14
Ցրտահարության վտանգ․ Շիրակում, Լոռիում և ևս 3 մարզում ջերմաստիճանը կնվազի մինչև -2°C
02.10.2026 | 12:10
Ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ վիճակը կայուն է // Փաշինյանը դատի է տվել Էդգար Ղազարյանին․ ԼՈՒՐԵՐ
02.10.2026 | 12:03
Ուկրաինական ԱԹՍ-ների հարվածների հետևանքով Սամարայում ու Վոլգոգրադում նավթավերամշակման գործարան ու պահեստային համալիր են հրդեհվել
02.10.2026 | 11:55
Ալիևը հայտարարել է, թե «ՀՀ նախկին ղեկավարները բոլորը ռազմական հանցագործներ են և պետք է կրեն իրենց արժանի պատիժը»
02.10.2026 | 11:49
Պուտինը հայտարարել է, որ ՌԴ-ն ոչ ոքի միջուկային զենքով «չի սպառնում», այլ պատասխանում է «վախեցնելու փորձին»
02.10.2026 | 11:37
Շաքի մտած ադրբեջանցու գործով սահմանն ապօրինի հատելու հոդվածով վարույթ նախաձեռնվեց
02.10.2026 | 11:25
Փաշինյանի երեկվա դիրքորոշումից հետո Հ1-ը հայտնում է՝ որևէ աշխատակից պատասխանատվության չի ենթարկվի սեպտեմբերի 27-ի համերգի համար
02.10.2026 | 11:15
Ադրբեջանը սպասում է ՀՀ Սահմանադրության փոփոխություններին, որից հետո խաղաղության համաձայնագիրն իրականություն կդառնա․ Հաջիև
02.10.2026 | 11:09
Պեկին. Կարեն Խաչանովը դուրս եկավ քառորդ եզրափակիչ
02.10.2026 | 11:01
Կենսաթոշակների չափի բարձրացում և փոփոխություններ թաղման նպաստի համակարգում. ՈՒՂԻՂ
02.10.2026 | 10:56
Դրամն արժևորվել է․ արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 2-ի դրությամբ
02.10.2026 | 10:47
Փաշինյանն առցանց ձևաչափով մասնակցում է Մինսկում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
02.10.2026 | 10:44
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Կիպրոսի դեմ խաղում
02.10.2026 | 10:43
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ և երեխաների վիճակը կայուն է
02.10.2026 | 10:31
«Յուվենտուսն» անդրադարձել է հայաստանյան ակադեմիայի բացմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ստորագրել է օրենք, որը պահանջում է բացահայտել սեռական հանցագործությունների համար դատապարտված և բանտում մահացած ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի հետ կապված բոլոր նյութերը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Օրենքը պարտավորեցնում է Արդարադատության նախարարությունը 30 օրվա ընթացքում բացահայտել Էփշտեյնի հետաքննության բոլոր տեղեկությունները «որոնելի և ներբեռնելի ձևաչափով»։ Նախկինում Թրամփը դեմ էր այս նյութերի հրապարակմանը, բայց անցյալ շաբաթ փոխել էր դիրքորոշումը՝ Էփշտեյնի զոհերի և Հանրապետական ​​կուսակցության անդամների ճնշումից հետո։

Երեքշաբթի օրինագիծն ընդունվել էր Կոնգրեսի երկու պալատների՝ Ներկայացուցիչների պալատի և Սենատի կողմից։

Truth Social-ում գրառման մեջ ԱՄՆ նախագահը դեմոկրատներին մեղադրել է այս հարցն առաջ մղելու համար՝ իր վարչակազմի նվաճումներից շեղելու նպատակով։

«Հնարավոր է՝ շուտով բացահայտվի այս դեմոկրատների և Ջեֆրի Էփշտեյնի հետ նրանց կապերի մասին ճշմարտությունը, քանի որ ես սենց նոր ստորագրեցի Էփշտեյնի փաստաթղթերի հրապարակման մասին օրենքը»,- գրել է նա։

Օրենքի համաձայն՝ Էփշտեյնի վերաբերյալ հրապարակման ենթակա նյութերը ներառում են քրեական հետաքննությունների փաստաթղթեր, այդ թվում՝ զոհերի և վկաների հետ հարցազրույցների արձանագրություններ, ինչպես նաև նրա սեփականության խուզարկությունների ժամանակ առգրավված իրեր։ Այս նյութերը ներառում են Արդարադատության նախարարության ներքին նամակագրություն, թռիչքների գրառումներ և Էփշտեյնի հետ կապված անհատների և կազմակերպությունների մասին տեղեկատվություն։ Դրանք տարբերվում են Էփշտեյնի արխիվից Կոնգրեսի կողմից անցյալ շաբաթ հրապարակված ավելի քան 20,000 էջանոց փաստաթղթերի հավաքածուից, որոնք ներառում են Թրամփին ուղղակիորեն հիշատակող նյութեր։

Փաստաթղթերի թվում են Էփշտեյնի 2018 թվականի հաղորդագրությունները, որոնցում նա Թրամփի մասին ասում է՝ «Ես եմ, ով կարող է ոչնչացնել նրան։ Ես գիտեմ, թե որքան կեղտոտ է Դոնալդը»։

Թրամփը տարիներ շարունակ Էփշտեյնի ընկերն է եղել։ Սակայն, ԱՄՆ նախագահի պնդմամբ, իրենք վիճաբանել են 2000-ականների սկզբին՝ Էփշտեյնի առաջին ձերբակալությունից երկու տարի առաջ։ Թրամփը մշտապես հերքել է Էփշտեյնի հետ կապված որևէ հանցանք։

Էփշտեյնը կապեր է ունեցել  մի շարք ականավոր դեմքերի հետ, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի Չարլզ III թագավորի և նախկին արքայազն Էնդրյու Մաունթբաթեն-Վինձորի, Թրամփի նախկին խորհրդական Սթիվ Բենոնի և լրատվամիջոցների, քաղաքականության և զվարճանքի ոլորտի բազմաթիվ այլ դեմքերի հետ։

Այնուամենայնիվ, օրենքի համաձայն, որոշ նյութեր կարող են չհրապարակվել, եթե դրանց հրապարակումը խախտի անձնական կյանքը կամ վերաբերի ընթացիկ հետաքննություններին։ Օրինագծի հեղինակներից հանրապետական ​​կոնգրեսական Թոմաս Մասին ասել է, որ մտահոգված է որոշ փաստաթղթեր թաքցնելու հնարավորության կապակցությամբ։

«Ես մտահոգված եմ, որ [Թրամփը] հետաքննությունների մի ամբողջ շարք է սկսում, և կարծում եմ, որ նրանք կարող են փորձել օգտագործել այդ հետաքննությունները որպես պատրվակ՝ փաստաթղթերը չհրապարակելու համար»,- ասել է նա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի