Կրթությունը միակ ճանապարհն է մարտահրավերը, այսինքն՝ կյանքն ավելի կառավարելի դարձնելու համար. Փաշինյան

Լուրեր

02.10.2026 | 15:44
Դատարանը Սերժ Սարգսյանին թույլատրեց չմասնակցել «Սև բերդի» օտարման գործով գրավոր ապացույցների հետազոտմանը
02.10.2026 | 15:36
TRIPP-ը Հայաստանին թույլ կտա ինտեգրվել միջազգային երկաթուղային ցանցին․ Փաշինյանը՝ ԵՏՄ նիստում
02.10.2026 | 15:27
«Ոնց որ մի հատ կինո․ երեք անչափահաս ունեմ, մեկը չի ասել, որ թուրքի դիրքից մարդ ա փախել»․ Շաքիի բնակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 15:19
ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողին հարազատները մի քանի օր է՝ փնտրում են․ Մուսաևը լուրջ խնդիրներ է ունեցել այլ զինծառայողների հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 15:14
ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորին կալանավորելու պահանջով ակցիա ԱԱԾ շենքի դիմաց. ՈՒՂԻՂ
02.10.2026 | 15:10
Ադրբեջանցի զինվորին կալանքի են տանում // «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու է ձերբակալվել․ ԼՈՒՐԵՐ
02.10.2026 | 15:02
Բեռնատարում 14.2 կգ մարիխուանա է հայտնաբերվել․ օտարերկրյա քաղաքացի է ձերբակալվել
02.10.2026 | 14:52
7 ամսում Հայաստանում ծնվել է 17 հազար 96 երեխա․ ծնելիությունը նվազել է 2.4%-ով
02.10.2026 | 14:43
Ագրոբիզնեսից մինչև ագրոտուրիզմ․ Լիոնում քննարկվել են Հայաստանի և ֆրանսիական ռեգիոնի տնտեսական կապերը
02.10.2026 | 14:35
«ՍՄՈՔ ՀԱՈՒՍ»-ը ծխախոտը բաց եղանակով է վաճառել․ ընկերությունը կենթարկվի վարչական պատասխանատվության
02.10.2026 | 14:26
9 ամսում պետական բյուջե է մուտքագրվել 2 տրլն 308 մլրդ դրամ՝ 14.7% աճով
02.10.2026 | 14:19
Ժորժե Ժեզուշը՝ Ռոնալդուի հետ կոնֆլիկտի մասին. «Կանոնները բոլորի համար նույնն են»
02.10.2026 | 14:10
Գորիսում և Գավառում քաղաքացիական կամքի դաշինք ենք առաջարկում․ Մենուա Սողոմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 14:01
Թրամփը ենթադրում է, որ Իրանը կարող է կապ ունենալ FlyDubai-ի ինքնաթիռի միջադեպի հետ
02.10.2026 | 13:52
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Օհանյանը
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «ՏՏ ոլորտում ամենամյա կրթական պարգևի» 21-րդ մրցանակաբաշխությանը՝ պարգևատրելով 27 ուսանողի և 9 աշակերտի, ընդգծել, որ կրթությունն է կյանքի մարտահրավերները կառավարելու և երկրի ապագան ձևավորելու գլխավոր ճանապարհը։ Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից։

Նիկոլ Փաշինյանի դիտարկմամբ՝ մարտահրավերները պետք է ընկալել որպես կյանքի մաս. «Երբեմն, երբ, խոսում ենք մարտահրավերի մասին, մենք դա ընկալում ենք որպես արտառոց մի բան: Իմ կարծիքով՝ մենք արտառոց ենք ընկալում այն երկու պատճառով: Առաջինը, որ մենք չենք առերեսվում, որ մարտահրավերը հենց ինքը կյանքն է, և երկրորդ՝ ինչքան բարդ է մարտահրավերը, դա նշանակում է, մենք ինչ-որ բան չգիտենք դրա մասին: Այսինքն՝ առնվազն չգիտենք ինչպես կառավարել այդ մարտահրավերը: Եթե ինչ-որ մեկի մոտ ինչ-որ մի բան չի ստացվում, ուրեմն ինքն ինչ-որ մի բան չգիտի»։

Այդ համատեքստում վարչապետը կարևորել է կրթությունը և ընդգծել, որ Կառավարության համար այն ռազմավարություն է, որովհետև կրթությունը միակ ճանապարհն է չիմացության մեր մակարդակը նվազեցնելու և իմացության մակարդակը ավելացնելու։ Ըստ երկրի ղեկավարի՝ կրթությունը միակ ճանապարհն է մարտահրավերը, այսինքն՝ կյանքն ավելի կառավարելի դարձնելու համար, և դա վերաբերում է թե՛ անհատական, թե՛ խմբային, հանրային, թե՛ պետական մակարդակներին:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Կառավարությունը բոլոր հնարավոր առիթներով ներդրումներ է իրականացնում կրթության ոլորտում՝ ոչ միայն մեր այսօրվա չիմացության մակարդակը նվազեցնելու, այլև չիմացության ավելի պակաս մակարդակ հաջորդ սերնդին, հաջորդ Կառավարությանը փոխանցելու նպատակով:

Եվ, ըստ վարչապետի, այսօրվա մրցանակաբաշխությունը նույնպես միտված է աշակերտների, ուսանողների այդ ջանքը խրախուսելուն: «Մեր երկրում և շատ երկրներում ընդունված է ասել, որ մարդը բարձրագույն արժեք է: Եվ սա անառարկելի ճշմարտություն է: Մարդը բարձրագույն արժեք է, հետևաբար պետությունը, Կառավարությունը պետք է առավելագույնն անեն մարդու կարիքները բավարարելու համար։ Այստեղ ոչ մի առարկություն չկա: Ես ուզում եմ մի կարևոր հանգամանքի վրա ուշադրություն դարձնել. մարդը բարձրագույն արժեք պետք է լինի հենց առաջին հերթին իր համար։ Այսինքն՝ յուրաքանչյուր մարդ առաջին հերթին բարձրագույն արժեք է հենց ինքն իր համար։ Եվ հետևաբար, եթե մենք ակնկալում ենք, որ Կառավարությունը, ինստիտուտները, հասարակական կազմակերպություններն առավելագույնն անեն մարդու համար, տրամաբանական է, որ մարդն ինքն իրենից առաջին հերթին ակնկալի, որ առավելագույնն անի իր համար: Իսկ ի՞նչ կարող է մարդն առավելագույն անել իր համար՝ դա կրթություն ստանալն է»,-ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ Կառավարությունը պետք է առավելագույնն անի մարդուն կրթություն ստանալու հարցում քաջալերելու համար:

Վարչապետը մեկ անգամ ևս շնորհավորել է մրցանակակիրներին և շնորհակալություն հայտնել նրանց իրենց զարգացման համար գործադրած ջանքի համար, որ իրենք իրենց համարում են բարձրագույն արժեք: Այդպիսով, ըստ Նիկոլ Փաշինյանի, մրցանակակիրներն իրենց երկիրն են համարում բարձրագույն արժեք, իրենց պետությունն են համարում բարձրագույն արժեք, ինչն արժանի է գնահատանքի:

ՏՏ ոլորտում ամենամյա կրթական պարգևը հիմնվել է 2005թ. Սինոփսիս Արմենիայի նախաձեռնությամբ՝ ընկերության և «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջև կնքված համաձայնագրի հիման վրա։ «Բացահայտել լավագույններին, խանդավառել հաջորդներին» կարգախոսի ներքո իրականացվող այս նախաձեռնությունները խորհրդանշում են Կառավարության, բիզնեսի և կրթական համակարգի միջև արդյունավետ համագործակցությունը: Մինչ օրս այս պարգևին արժանացել է 707 պատանի, որից 495-ը ուսանող է, 212-ը՝ աշակերտ։