81-ամյա Նինա Մարտիրոսովան որոնվում է որպես անհետ կորած
Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության կողմից որպես անհետ կորած որոնվում է 1944 թ. ծնված Նինա Մարտիրոսովան։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից։
«Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել Ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 1-02»,- ասվում է հաղորդագրությունում։