«Նենց տեղեր պահենք՝ չերևա»․ ինչպես են վարորդները խուսափում բարձր երաժշտության համար տուգանքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.10.2026 | 13:14
Ահռելի ստվեր ունենք, բավարարված չեմ պայքարի տեմպերով. Փաշինյանը` ՊԵԿ նախագահին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:13
Ազդակ չունենք. Փաշինյանը` գազի գնի թանկացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:08
NYMEX․ ոսկու ու արծաթի գինը նվազել է, պլատինինը՝ աճել
01.10.2026 | 12:57
Նոր Արտագերսում առանց թույլտվության ավազ են արդյունահանել․ պետությանը պատճառված վնասից 25.7 մլն դրամը վերականգնվել է
01.10.2026 | 12:48
Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի կազմավորման 77-րդ տարեդարձի առիթով
01.10.2026 | 12:39
Կարևոր է, որ ՀՀ-ն ձեռնարկի բոլոր անհրաժեշտ քայլերը՝ իրավական պարտավորությունների հիման վրա խաղաղությունն ամրապնդելու համար․ Ալիևի ներկայացուցիչ
01.10.2026 | 12:33
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
01.10.2026 | 12:31
Արսեն Թորոսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
01.10.2026 | 12:25
Արգենտինայի հավաքականը վստահ հաղթանակ է տարել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 12:21
ԱՄՆ-ում Թենեսիից կնոջ մահապատիժը ձախողվել է․ երկու մահացու ներարկումներից հետո նա ողջ է մնացել
01.10.2026 | 12:10
ՀՀ բյուջեի դեֆիցիտը՝ 468,2 միլիարդ դրամ // Դավիթ Բաբայանը ուղերձ է հղել Բաքվի բանտից․ ԼՈՒՐԵՐ
01.10.2026 | 12:00
Ռուսական զորքերը հարվածել են Օդեսայում բիզնես կենտրոնի և Կիևում պահեստի․ կան տուժածներ
01.10.2026 | 11:51
Ոստիկանները փորձել են Նատալյա Ռոտենբերգին տնից վտարել․ նա դատարան է դիմել
01.10.2026 | 11:42
Հայաստանի ու Ադրբեջանի միջև կայուն խաղաղություն հաստատելու լավագույն հնարավորությունն է ստեղծվել. ամիրիկացի դիվանագետ
01.10.2026 | 11:34
Բռնցքամարտի Հայաստանի պատանեկան հավաքականները կմասնակցեն ԵԱ-ին
Բոլորը

Մեկ ամսից ավելի է՝ ուժի մեջ է օրենքը, որով մեքենաներից հնչող բարձր երաժշտությամբ երթևեկող վարորդները պետք է  տուգանվեն։  Իրենց երաժշտական ճաշակը հանրությանը թելադրող վարորդները, սակայն, ոչ միայն շարունակում են երթևեկության մեջ բարձր երաժշտություն լսել, այլև պատասխանատվությունից խուսափելու  տարբերակներ փնտրել։  

Զրուցել ենք  օրենքը շրջանցելու հնարամիտ տարբերակներ առաջարկողներից մեկի հետ, որն իր ծառայությունները գովազդել էր սոցցանցում։ Մեր զրուցակցի խոսքով՝ մեքենան տեսնելուց հետո կարող է ասել, թե որքան կարժենա ուժեղացուցիչի, այսպես ասած, իրավապահներից քողարկումը։ Ֆեյսբուքյան տարբեր խմբերում վարորդները քննարկում են՝ ինչպես խուսափել տուգանքից, միաժամանակ, դժգոհում գործող օրենքից։  

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխությունները հեղինակել են ՔՊ-ական պատգամավորներ Սերգեյ Բագրատյանը, Ալեն Սիմոնյանը, Հասմիկ Հակոբյանն ու Արուսյակ Ջուլհակյանը։ Ըստ իրավական ակտի՝ խախտումը պետք է արձանագրվի տեխզննման ժամանակ։  Եթե բացի գործարանային սարքերից մեքենայի վրա լինեն նաև լրացուցիչ սարքավորումներ, կառգրավվեն իրավապահների կողմից։ 

Պարզվում է՝ ֆեյսբուքյան օգտատերերից մեկը ոչ միայն կարողանում է քողարկել մեքենայի լրացուցիչ սարքավորումները, այլև անխոչընդոտ երթևեկել մգեցված  ապակիներով, որը ևս օրենքի խախտում է։ «Վարորդի ընկեր» ՀԿ նախագահ Տիգրան Քեյանի կարծիքով՝ մեքենաներում լրացուցիչ սարքավորումների տեղադրման արգելքն ուղղված չէ երթևեկության անվտանգության բարձրացմանը։ 

Մեքենաներում տեղադրված լրացուցիչ ուժեղացուցիչներ և խլացուցիչներ հայտնաբերելու դեպքում վարորդները տուգանվում են նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով, իրավապահները նրանց սարքավորումները բռնագրավում են և տուգանային 2 միավոր իջեցնում։ Ստանդարտին չհամապատասխանող լրացուցիչ ուժեղացուցիչներ օգտագործելու համար օրենքի ուժի մեջ մտնելուց մինչև օրս 84 վարորդ է տուգանվել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան