Ալիևի օգնականն ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ քննարկել է ՀՀ-Ադրբեջան խաղաղության օրակարգը

Լուրեր

31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:25
Երևան մոլում բացվել է HayPass-ի գրասենյակը. Փաշինյանը ծանոթացել է անձնագիր ստանալու նոր համակարգին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը Բաքվի ու Երևանի հարաբերությունների կարգավորման հարցն է քննարկել ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Էլիսոն Հուքերի հետ, հաղորդոմ են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Ուրախ էի հանդիպել ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Էլիսոն Հուքերի գլխավորած պատվիրակության հետ։ Մեր քննարկումներն ընդգրկել են հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ հայ-ադրբեջանական խաղաղության օրակարգի առաջխաղացումը և տարածաշրջանային համագործակցության ամրապնդմանն ուղղված նախաձեռնությունների իրականացումը։ Մենք նաև մտքեր ենք փոխանակել տարածաշրջանային և համաշխարհային առանցքային զարգացումների վերաբերյալ՝ վերահաստատելով Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության ոգին»,- նշել է Հաջիևը։

Հավելենք, որ այսօր ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ նախարար Ջեյհուն Բայրամովն էր բանակցություններ անցկացրել պետքարտուղարի տեղակալի հետ։ Այս հանդիպման վերաբերյալ Բաքվում ԱՄՆ դեսպանատունը հայտնել է, որ  ԱՄՆ-ն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղության գործընթացին։ Ըստ ամերիկյան կողմի՝ հանդիպմանը քննարկվել են երկու երկրների միջև նոր ռազմավարական գործընկերության զարգացման, ինչպես նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Հարավային Կովկասում խաղաղության և բարգավաճման խթանման տեսլականի առաջխաղացման հարցերը։

Հուքերը շնորհավորել է Ադրբեջանին և Հայաստանին՝ նախագահ Իլհամ Ալիևի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Դոնալդ Թրամփի միջև օգոստոսին տեղի ունեցած պատմական հանդիպման կապակցությամբ։

«Այս կարևոր փուլը, համապարփակ խաղաղության համաձայնագրի ուղղությամբ հաջորդ քայլերի հետ մեկտեղ, ստեղծում է նոր հնարավորություններ հաշտեցման, երկարաժամկետ կայունության և տնտեսական զարգացման համար»,- ասվում է հաղորդագրությունում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի