Բաքուն հետաքրքրված է «Թրամփի երթուղու» շուրջ աշխատանքների արագացմամբ. Բայրամովն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալին

Լուրեր

31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն ու ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Էլիսոն Հուքերը Բաքվում հանդիպմանը մտքեր են փոխանակել ադրբեջանա-ամերիկյան երկկողմ համագործակցության ներկա վիճակի և զարգացման հեռանկարների, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ անվտանգության հարցերի շուրջ։

Ադրբեջանի ԱԳՆ-ի հաղորդմամբ՝ գոհունակությամբ նշվել է, որ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում տեղի ունեցած պատմական հանդիպման ժամանակ ձեռք են բերվել համաձայնություններ, ընդգծվել է երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության զարգացման համատեղ ջանքերի կարևորությունը։ Անդրադարձ է եղել տարածաշրջանային կայունության, էներգետիկ անվտանգության և տրանսպորտային միջանցքների ընդլայնման ոլորտներում համագործակցության ամրապնդման կարևորության հարցերի։

Փոխանցվել է, որ Ադրբեջանը հետաքրքրված է ԱՄՆ-ի կողմից իրականացվող «Միջազգային խաղաղության և բարգավաճման համար Թրամփի ուղու» աշխատանքների իրականացման արագացմամբ, որն ուղղված է ապահովելու Ադրբեջանի մայրցամաքային մասի և Նախիջևանի միջև անխոչընդոտ կապը։

Հանդիպմանը նաև մտքերի փոխանակում է տեղի ունեցել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային այլ հարցերի շուրջ։

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալն այցով Երևանում էր։ Այստեղ նա տարբեր պաշտոնյաների է հանդիպել, այդ թվում`ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի