Վաշինգտոնի հայտարարությունը ամուր հիմք է դնում համագործակցության և հարաբերությունների զարգացման նոր դարաշրջանի համար. Սարգիս Խանդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.11.2026 | 11:08
Մոսկվայի ուղղությամբ ուկրաինական 355 ԱԹՍ է թռել․ օդանավակայաններում թռիչքների սահմանափակումներ են
24.11.2026 | 11:03
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ
24.11.2026 | 11:00
Հայաստանը նախատեսում է 2027 թվականին ավարտել ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման ծրագրի առաջին փուլը․ Արփինե Սարգսյան
24.11.2026 | 10:50
Հայաստանի Առաջին խումբ․ Առաջատարները հաղթել են
24.11.2026 | 10:48
Հայ մանկական ուռուցքաբան Գևորգ Թամամյանը դարձել է ԱՀԿ ղեկավարի պաշտոնի ամենաերիտասարդ թեկնածուն
24.11.2026 | 10:40
Արմավիրում կինը մեղադրվում է ամուսնու վրա սպիրտ լցնելու և նրան հրկիզելով սպանելու մեջ․ նա կալանավորվել է
24.11.2026 | 10:35
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 24-ի դրությամբ
24.11.2026 | 10:22
Ալիկ Սարգսյանի մարզպետության տարիներին հողերի վարձակալության գործընթացում խախտումներ են հայտնաբերվել․ 563 մլն դրամի հող վերադարձվել է համայնքին
24.11.2026 | 10:10
Կոտայքում քննարկվել են ջրամատակարարման, աղբահանության, թափառող շների և տրանսպորտի խնդիրները․ ՄԻՊ
24.11.2026 | 09:54
Առաջին դասարանի ուսուցչուհին մեղադրվում է աշակերտին բռնության ենթարկելու և դասընկերներից մեկուսացնելու համար
24.11.2026 | 09:46
Վարչապետը պաշտոնական այցով ժամանել է Ռումինիա
23.11.2026 | 23:16
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում չի փոխվել․ այն 26 սմ-ով բարձր է նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշից
23.11.2026 | 22:58
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Լիտվայի ազգային ճգնաժամային կառավարման կենտրոնի ղեկավարի հետ
23.11.2026 | 22:44
ՔՊ-ական համայնքապետի դեմ հայցը մերժվել է․ Քաջայր Նիկողոսյանը կշարունակի թեկնածու լինել
23.11.2026 | 22:30
ԱՄՆ կառավարությունը հիմքեր չունի ենթադրելու, որ Ջենսեն Հուանգի վերադարձը NVIDIA որևէ վտանգ է ներկայացնում ազգային անվտանգության համար․ Թրամփ
Բոլորը

ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը ելույթ է ունեցել Ստամբուլում ընթացող ԵԱՀԿ ԽՎ աշնանային 23-րդ նստաշրջանի «Կամրջող հեռանկարներ. երկխոսության, միջնորդության եւ վստահության ամրապնդումն անորոշության դարաշրջանում» խորագրով նիստում:

Ելույթի սղագրությունը՝ ստորև․

«Տիկի՛ն նախագահող,

Նախեւառաջ, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Թուրքիայի պատվիրակությանը՝ Ստամբուլում հյուրընկալելու համար եւ շնորհավորել 23-րդ աշնանային նիստի գերազանց կազմակերպման առթիվ:

Սիրելի՛ գործընկերներ,

Մեր նախորդ նստաշրջանների ընթացքում մենք արտահայտել ենք հույս եւ զգուշավոր լավատեսություն առ այն, որ Հայաստանը եւ Ադրբեջանը խաղաղության հասնելու նախաշեմին են: Այսօր այս խորհրդարանական վեհաժողովի պատմության մեջ առաջին անգամ ես պատիվ ունեմ ուրախությամբ հայտարարելու, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղություն է հաստատվել:

Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված պատմական խաղաղության հռչակագիրն ամուր եւ իրական հանձնառություն է երկու երկրների կողմից՝ առաջ մղելու խաղաղության գործընթացը եւ վերջապես փակելու հակամարտության էջը: Մենք գնահատում ենք Միացյալ Նահանգների կարեւոր դերը եւ նախագահ Թրամփի առաջնորդությունը, ով, իսկապես, իրականություն է դարձրել մեր այսօրվա քննարկման թեման:

Վաշինգտոնի հայտարարությունը դնում է ամուր հիմք համագործակցության եւ հարաբերությունների զարգացման նոր դարաշրջանի համար՝ հիմնված ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ սահմանների անխախտելիության հարգանքի վրա:

Այն նաեւ ծառայում է որպես առաջ շարժվելու հիմք՝ մնացած բոլոր հարցերը լուծելու համար, ներառյալ՝ մեր երկու երկրների միջեւ խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը, որը նախաստորագրվել էր վաշինգտոնյան գագաթնաժողովի ընթացքում:

Տարածաշրջանային հաղորդակցությունների բացման վերաբերյալ մեր քննարկումները հիմա դարձել են առավել քան գործնական՝ ներառելով TRIPP ուղու իրագործմանն ուղղված քայլերը՝ Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության շրջանակում: Այս ուղին կնպաստի ոչ միայն Հարավային Կովկասի տարածաշրջանին, այլ նաեւ կունենա գլոբալ նշանակություն՝ կապելով Կենտրոնական Ասիան Եվրոպային:

Անցնելիք ճանապարհը մեզնից պահանջում է համբերություն եւ հոգատարություն՝ փոխադարձ վստահություն կառուցելու համար: Վստահության կառուցման կարեւոր քայլ էր ԵԱՀԿ Մինսկի գործընթացի եւ հարակից կառույցների փակումը Հայաստանի եւ Ադրբեջանի համատեղ դիմումի հիման վրա:

Եվ վերջապես, այստեղ՝ Թուրքիայում գտնվելով, չեմ կարող չարտահայտել իմ լավատեսությունը, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացը նույնպես շուտով կբերի դրական արդյունքներ: Այժմ ընթացող կառուցողական եւ ակտիվ քաղաքական երկխոսությունը մեզ հույս է տալիս, որ այն շուտով կվերածվի մեր հարաբերությունների ինստիտուցիոնալացման, սահմանների բացման եւ ավելի լայն համագործակցության:

Շնորհակալ եմ»,- ասել է Սարգիս Խանդանյանը: