Թբիլիսին պատրաստ է իր ներդրումն ունենալ տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդմանը․ Վրաստանի նախագահ
Քաղաքականություն
19.11.2025 | 18:19
Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը կարևոր քայլ էր կայուն խաղաղության և կայուն միջավայրի ապահովման ուղղությամբ։ Այս պատմական համաձայնագիրը նոր հեռանկարներ է բացում Հարավային Կովկասի ապագա երկարաժամկետ զարգացման համար: Այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Միխեիլ Ղավելաշվիլին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ։
Նրա խոսքով՝ Վրաստանը նախկինի պես պատրաստ է իր ներդրումն ունենալ տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման գործում։
«Վրաստանը նախկինի պես պատրաստ է իր ներդրումն ունենալ լտարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման գործում, ինչը երկարաժամկետ հեռանկարում կարող է միայն դրական արդյունքներ տալ: Ես հավատում եմ, որ մեր համագործակցությունը, բարեկամությունն ու գործընկերությունը կշարունակվեն մեր երկրների միջև ձևավորված օրինակելի հարաբերությունների ոգով»,- նշել է Միխեիլ Ղավելաշվիլին։
Նա նաև շնորհակալություն է հայտնել իր պաշտոնակցին Վրաստան կատարած այցի համար։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի