Բենզեման հայտնել է, թե որքան է ծրագրում խաղալ

Լուրեր

01.02.2026 | 12:10
Հարկային էլեկտրոնային համակարգերը որոշակի ժամանակ հնարավոր է լինեն անհասանելի․ ՊԵԿ
01.02.2026 | 11:58
Կիևում հազար բնակելի տուն մնում է առանց ջեռուցման․ քաղաքում -16 աստիճան է
01.02.2026 | 11:39
Քարաթափում Երևան-Մեղրի ճանապարհին. այն դարձել է միակողմանի երթևեկելի
01.02.2026 | 11:11
Հնդկաստանը նավթ կգնի Վենեսուելայից, ոչ թե Իրանից․ Թրամփ
01.02.2026 | 11:04
UNF 30․ Միհրան Հարությունյանը հաղթեց Շեյն Տորեսին
01.02.2026 | 10:59
Վթարային ջրանջատում Երևանում
01.02.2026 | 10:49
UFC-ի չեմպիոն Ալեքսանդր Վոլկանովսկին պաշտպանել է տիտղոսը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.02.2026 | 10:42
Ահազանգ է ստացվել, որ Երևանում գտնվող շինանյութի պահեստում հրդեհ է բռնկվել․ ՆԳՆ
01.02.2026 | 10:26
Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ
01.02.2026 | 10:10
Բքի և ցածր տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար․ Ճանապարհային դեպարտամենտ
31.01.2026 | 23:36
Եվրո-2026․ Ֆուտզալի Հայաստանի հավաքականն ավարտեց ելույթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.01.2026 | 20:55
Մայր Աթոռը կոչ է անում ՀՀ իշխանությանը և իրավապահ համակարգին գործել բացառապես ՀՀ Սահմանադրության և օրենքի շրջանակներում
31.01.2026 | 20:39
7 հոգևորականի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում
31.01.2026 | 20:32
Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել
31.01.2026 | 20:00
Քիթ՝ չշնչելու համար․ Ալինայի 3 վիրահատության պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ֆրանսիայի հավաքականի ու Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Կարիմ Բենզեման խոստովանել է, որ դեռ վերջնական որոշում չի կայացրել Սաուդյան Արաբիայի գործող չեմպիոն «Ալ Իթիհադում» իր ապագայի վերաբերյալ։ 37-ամյա ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը լրանում է 2026թ․ ամռանը, հաղորդում է As-ը։

«Դեռ չեմ կարող ասել՝ պայմանագրի ավարտից հետո կմնամ, թե՝ ոչ։ Դա կախված է մի շարք գործոններից։ Դեկտեմբերին դառնալու եմ 38 տարեկան։ Դեռ 2 տարի ինձ տեսնում եմ ֆուտբոլում։ Տեսնենք, թե ինչ կլինի ապագայւմ և ինչ է մտածում ակումբը։ Ինձ համար լավագույն տարբերակը կլինի այստեղ մնալը։ Կարծում եմ՝ Սաուդյան Արաբիայում ֆուտբոլի մակարդակն աստիճանաբար բարձրանում է։

Այո, ես առաջարկներ ունեմ Եվրոպայից։ Անհրաժեշտ է քննարկել բոլոր տարբերակները և կայացնել ճիշտ ընտրություն»,- ասել է 2022թ․ «Ոսկե գնդակի» դափնեկիրը։

Հարցին, թե ինչ կանի Բենզեման, եթե «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսն առաջարկի վերադառնալ, ֆրանսիացին պատասխանել է․ «Նա մարդ է, ում ես երբեք չեմ կարող մերժել։ Ֆլորենտինոն յուրահատուկ է։ «Ռեալը» միշտ կլինի իմ թիմը։ Մինչև օրս դիտում եմ նրանց խաղերը։ Այդպես եղել է ու միշտ կլինի։ Դա աշխարհի լավագույն ակումբն է»։

Կարիմ Բենզեման 2023 թվականից է խաղում «Ալ Իթիհադում», իսկ «Ռեալում» հանդես է եկել 2009-2023թթ․։