Տարոն Մարգարյանին և ՀՀԿ-ին ընտրած Ֆիրդուսի շուկայի առևտրականը վստահում է քաղաքապետին

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Չնայած նրան, որ այսօր լուսադեմին Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները ոստիկանության ներկայացուցիչների ուղեկցությամբ փորձում էին ապամոնտաժել Ֆիրդուսի տոնավաճառը, այնուամենայնիվ, առևտրականների թվում կան անձինք, որոնք հայտարարում են՝ չեն հավատում, որ Տարոն Մարգարյանն այդ քայլին կգնա:

Առևտրականներից տիկին Անահիտը, որը ինչպես ինքն ասաց, տարիներ շարունակ ընտրել է իշխող Հանրապետական կուսակցությանը, իսկ Երևանի ավագանու ընտրություններին՝ գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանին, դեռևս հույս ունի, որ քաղաքապետի որոշումն հօգուտ իրենց կլինի:

«Ես համոզված եմ Տարոն Մարգարյանն էդ քայլին չի գնա, նա այս իրավիճակը շտկելու ա , որ էս մարդիկ աշխատեն»,- հայտարարեց տիկին Անահիտը:

Հիշեցնենք՝ այսօր վաղ առավոտյան ժամը 6:00-ի սահմաններում առանց առևտրականներին նախապես զգուշացնելու, քաղաքապետարանի աշխատակիցները՝ ներդրումային ծրագիրն իրականացնողների հետ միասին, համապատասխան շինտեխնիկայով եկել էին տոնավաճառի տարածք՝ այն ապամոնտաժելու նպատակով: Առևտրականների և հարակից շենքերի բնակիչների համառ դիմադրությունից հետո ապամոնտաժման գործընթացը ժամանակավոր դադարեցվեց:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Շողիկ Գալստյան