Ինչ հիմնավորմամբ է մերժվել Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հայցն ընդդեմ ՔՊ-ի և Դավիթ Լևոնյանի՝ «ԿԳԲ-ի ու Բագրատ «Սրբազանի» կապը.  իմ կարծիքը ու մեկնաբանությունը» վերնագրով տեսանյութի հետ կապված

Լուրեր

05.12.2025 | 23:32
ԱԱ․ Բաչկովը հաղթել է ժամկետից շուտ, Մաշակարյանը և Հովհաննիսյանը ևս շարժվում են առաջ
05.12.2025 | 23:30
BP-ն հրաժարվում է Բաքու-Սուփսա և Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարերի օպերատորի իրավունքից
05.12.2025 | 23:16
Հայաստանը նախապատրաստվում է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի հյուրընկալմանը․ քննարկվել են կազմակերպչական աշխատանքները
05.12.2025 | 23:14
Կայացել է ԱԱ-2026-ի վիճակահանությունը, Դոնալդ Թրամփը մրցանակ է ստացել ՖԻՖԱ-ից
05.12.2025 | 23:01
Եվրոպական հանձնաժողովը 120 միլիոն եվրոյով տուգանել է Իլոն Մասկի X-ին
05.12.2025 | 22:47
Ռուսաստանի ԿԲ-ն վերացրել է իր և «բարեկամ» երկրների քաղաքացիների համար միջազգային դրամական փոխանցումների սահմանափակումները
05.12.2025 | 22:31
Երևանում և 7 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.12.2025 | 22:18
Netflix-ը հայտնել է 82,7 միլիարդ դոլարով Warner Bros․-ը գնելու մասին
05.12.2025 | 22:05
Առողջության համապարփակ ապահովագրության հիմնադրամ կստեղծվի․ տնօրենի անունը հայտնի է
05.12.2025 | 21:50
Անկարայում ԱՄՆ դեսպանը Հայաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի հարաբերություններից է խոսել
05.12.2025 | 21:37
Մյասնիկյան պողոտայում մեքենա է այրվել
05.12.2025 | 21:26
Բաքվում հորդառատ անձրևները հեղեղումներ են առաջացրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.12.2025 | 21:14
Առողջության համընդհանուր ապահովագրություն․ նախագահը քննարկել է ոլորտի խնդիրներն ու լուծումները
05.12.2025 | 21:00
Ով ասում է՝ վարչապետը ճիշտ արեց, թող պատրաստ լինի՝ ԱԱԾ-ն գա իր տուն և հանձնարարություններ տա․ Լևոն Բարսեղյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.12.2025 | 20:45
Կեղծ ԱԱԾ-ականներ, AI-ով գեներացված ձայն․ կիբերզեղծարարները հասել են պաշտոնյաներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բագրատ արքեպիսկոկոս Գալստանյանի հայցադիմումն ընդդեմ լրագրող Դավիթ Լևոնյանի և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մերժվել է։  Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից։

Հիշեցնենք, որ 2024 թվականի ապրիլի 27-ին Դավիթ Լևոնյանը հրապարակել է «ԿԳԲ-ի ու Բագրատ «Սրբազանի» կապը. իմ կարծիքը ու մեկնաբանությունը» վերտառությամբ տեսանյութ, որը ապրիլի 28-ին տեղադրվել է նաև ՔՊ-ին պատկանող  յութուբյան civic news ալիքում։

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ներկայացված հայցադիմումով նշել է, որ տեսանյութով արատավորվել է իր պատիվն ու արժանապատվությունը։

«Եթե որոշ եկեղեցականներ հայրենավաճառությամբ են զբաղված և փորձում են Հայաստանը ներքաշել պատերազմի մեջ, դրա փոխարեն Կրեմլից ստանում են միլիոնավոր դոլլարներ-պետք է դրա մասին բարձրայնել, թե պետք չէ: Եկեք հասկանանք, թե ով է Տավուշի այդ գյուղերում շոու կազմակերպող Բագրատ Սրբազանը։ Մարդ, ով 2003-2013 թթ. լինելով Կանադայի թեմի առաջնորդը, սննկացման է հասցրել, գումարներ է վատնել, միգուցե և անձնական հաճույքների համար օգտագործել: Մարդ, ով հետագայում փորձեց Հայաստանում ցույց տալ Ռուսաստանին, ռուսական ԿԳԲ-ին, որ ինքը շատ ավելի լավ գործակալ կարող է լինել, քան Գարեգին Բ-ն և փորձեց գահընկեց անել Գարեգին Բ-ին, բայց չստացվեց, հետագայում էլ փորձեց Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի միջոցով ներկայանալ որպես վարչապետի թեկնածու: Հիմա էլ արդեն միլիոնավոր դոլլարներ է ստանում Կրեմլից, ինչի համար-որպեսզի պատերազմ հրահրեն հայ-ադրբեջանական սահմանին, որպեսզի ՀԱՊԿ զորքեր տեղադրվեն էնտեղ, ու եթե պետք լինի, Տավուշը արժանացնեն Արցախի ճակատագրին, հանձնեն, որից հետո հեղաշրջում իրականացնեն ու արդեն հեղաշրջում իրականացրած անձինք, դա կլինի Բագրատը, Ռոբերտը Քոչարյան, թե ով, կտրամադրեն Ադրբեջանին ու Ռուսաստանին Զանգեզուրի միջանցքը: Սա է իրականությունը: (…) Ինչու չեք անկեղծ խոսում, ինչու չեք բաղանիսցիներին, այդ գյուղացիներին, մեր հարգելի հայրենակիցներին ասում՝ մենք գումար ենք ստացել օրինակ, մի քանի միլիոնավոր դոլարներ օրինակ, մենք հրաման ենք ստացել ԿԳԲ-ից, պետք ա պատերազմ էստեղ հրահրվի, պետք ա հեղաշրջում իրականացվի, որ ադրբեջանա-ռուսական շահերը առաջ շարժենք: Ինչի չեք էդ իրականությունը ասում, ինչու էք խաբում հասարակ ժողովրդին: (…) (…) Եկեղեցին դարձրել եք բիզնեսի միջոց»,- հայցադիմումում Դավիթ Լևոնյանի խոսքը մեջբերել է հայցվորը և նշել, որ հրապարակված տեսանյութերում հստակ գործողությունների կատարում է վերագրվում Բագրատ արքեպիսկոպս Գալստանյանին։

 

Քաղաքական գործիչը պետք է հանդուրժողականություն ցուցաբերի․ ՔՊ-ի դիրքորոշումը

 

Պատասխանող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության  ներկայացուցիչը նշել է, որ բարձրացված թեման հանդիսանում է հանրային հետաքրքրություն ներկայացնող հարց։ Հայցվորը՝ որպես հանրային դեմք, և քաղաքական գործիչ պետք է ցուցաբերի հանդուրժողականության ավելի բարձր աստիճան։

Ըստ ՔՊ-ի ներկայացուցչի՝ վիճարկվող արտահայտությունները համարվում են լրագրողական գործունեության ընթացքում արված գնահատող դատողություններ:

«Տվյալ դեպքում, հայցվորը, մտնելով քաղաքական դաշտ, առաջնորդելով ընդդմիադիր շարժումը, գիտակցաբար իր գործողությունները դրել է ավելի մանրակրկիտ դիտարկման տակ և նման պարագայում պետք է պատրաստ լինի սուր քննադատությունների, ինչպես նաև ցուցաբերի հանդուրժողականության ավելի բարձր մակարդակ՝ քաղաքական խոսքի նկատմամբ։ Նման դիրքորոշումը լիովին բխում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մեջբերված նախդեպային իրավունքի տրամաբանությունից»,- նշել է ՔՊ ներկայացուցիչը։

Նա անդրադարձել է այն  արտահայտություններին, որոնք հայցվորը զրպարտություն է համարել։

Այսպես՝ ըստ հայցվոր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի՝ զրպարտություն համարվող փաստացի տվյալներն են՝ «զբաղվում է հայրենավաճառությամբ, փորձում է Հայաստանը ներքաշել պատերազմի մեջ, դրա փոխարեն Կրեմլից ստանում է միլիոնավոր դոլլարներ, սնանկացման է հասցրել, գումարներ է վատնել, միգուցե և անձնական հաճույքների համար օգտագործել, փորձել է գահընկեց անել Գարեգին Բ-ին, պատերազմ է հրահրում հայ-ադրբեջանական սահմանին, փորձում է իրականացնել հեղաշրջում, հրաման է ստացել ԿԳԲ-ից, առաջ է շարժում ռուսադրբեջանական շահերը, եկեղեցին դարձրել է բիզնեսի միջոց» միտքը։

Ըստ ՔՊ-ի՝  «Փորձում է Հայաստանը ներքաշել պատերազմի մեջ», «պատերազմ է հրահրում հայադրբեջանական սահմանին» արտահայտությունները ամբողջովին հանդիսանում են գնահատողական դատողություններ, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Բագրատ արքեպիսկոպոս  Գալստանյանը՝ հանդիսանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ, և Տավուշի մարզում ընթացող սահմանազատման ընթացքում դեմ է արտահայտվել այդ պրոցեսներին։

«Այդ ամենի համատեքստում լրագրողը արտահայտել է իր կարծիքը, այսինքն՝ գնահատելով իրավիճակը կատարել է դատողություն, ըստ որի հայցվորը իր անհամաձայնությամբ փորձում է Հայաստանը ներքաշել պատրեազմի մեջ»,- նշվել է հայցադիմումի պատասխանում։

«Եկեղեցին դարձրել է բիզնեսի միջոց» արտահայտությունը ևս, ըստ ՔՊ-ի, գնահատողական դատողություն է։

«ԿԳԲ գործակալ» լինելու և «Հրաման է ստացել ԿԳԲ-ից» արտահայտությունների մասով ՔՊ-ի դիրքորոշումն այն է եղել, որ դրանք կտրված են ամբողջ տեսանյութի կոնտեքստից։

«Մասնավորապես՝ հրապարակված տեսանյութի 2։30 րոպեից լրագրողը նշում է «Ի՞նչ է ասում Բագրատ Սրբազանը (․․․) ասում է ոչինչ որ այդ գյուղերը ադրբեջանական են ու այնտեղ հայ չի ապրում, մենք պետք է կռվենք, պետք լինի կզոհվենք, կնահատակվենք, բայց չպետք է էդտեղ  սահմանազատում-սահմանագծում իրականացվի, չպետք է անվտանգ գոտի լինի դա։ Հիմա հարց, արդյո՞ք սա ռուսական ԿԳԲ-ի գործակալ չէ՞ Հայաստանում, որովհետև Ռուսաստանին չի ձեռնտու, որպեսզի սահմանազաատում-սահմանագծում իրականացվի, որովհետև, եթե սահմանազատում-սահմանագծում իրականացվի, ռուսական զորքերը պետք է լքեն իրենց տարածքները, սահմանամերձ գյուղերը»։ Համադրելով մեջբերված արտահայտությունը, տեսնում ենք, որ լրագրողը վերլուծություն է կատարում ստեղծված իրավիճակի վերաբերյալ, և հայտնում իր կարծիքը, եզրակացությունը, որ դա ԿԳԲ գործակալի վարքագիծ է»,- նշել է ՔՊ ներկայացուցիչը՝ խնդրելով հայցադիմումը մերժել։

Դատարանում Դավիթ Լևոնյանը հայտնել է, որ ինքը ոչ մի միտում չի  ունեցել վիրավորելու կամ զրպարտելու Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին։

Դատարանի իրավական դիրքորոշումը

Դատարանը դատական ակտով անդրադարձել է խոսքի ազատության սահմանափակման վերաբերյալ Վճռաբեկ դատարանի և ՄԻԵԴ-ի հայտնած դիրքորոշումներին՝ նշել է, որ․

1.խոսքի ազատության իրավունքի սահմանափակումները պետք է նախատեսված լինեն օրենքով,

2.դրանք պետք է անհրաժեշտ լինեն ժողովրդավարական հասարակությունում,

3.դրանք պետք է հետապնդեն իրավաչափ նպատակ,

4.կիրառված սահմանափակումները պետք է համաչափ լինեն հետապնդվող իրավաչափ նպատակներին:

Ըստ դատարանի՝ որպեսզի միջամտությունը խոսքի և կարծիքի ազատ արտահայտման իրավունքին լինի համաչափ օրինական նպատակներին՝ այլ մարդկանց հեղինակության պաշտպանությանը, անհրաժեշտ է օբյեկտիվ կապի առկայություն գնահատող դատողությունների և այն անձի միջև, ով դիմել է դատարան: Հրապարակումների զրպարտչական բնույթի մասին միայն ենթադրելը և կասկածելը բավարար չէ հաստատելու այն հանգամանքը, որ որևիցե կոնկրետ անձի հասցվել է վնաս: Գործի փաստական հանգամանքներում պետք է լինի այնպիսի հանգամանք, որ սովորական ընթերցողն էլ զգա, որ տվյալ հայտարարությունն իրականում հասցեագրված է անմիջականորեն դիմումատուին, կամ էլ որ հենց ինքն է հանդիսացել քննադատության թիրախ։

Միևնույն ժամանակ Դատարանն արձանագրում է, որ նշված հրապարակումների ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ պատասխանող Դավիթ Լևոնյանը, խոսքն սկսելով «եթե» շաղկապով ու «զբաղվում են հայրենավաճառությամբ», «փորձում են Հայաստանը ներքաշել պատերազմի մեջ» և «դրա փոխարեն Կրեմլից ստանում են միլիոնավոր դոլլարներ» արտահայտությունները կատարելով «որոշ եկեղեցականների» մասին, բարձրացրել է հանրային քննարկման հարց՝ արդյոք այդպիսի վարքագիծը պետք է հրապարակվի և քննարկվի հանրության շրջանում, թե ոչ, ինչից հետևում է, որ քննարկվող արտահայտություններն ուղղված չեն կոնկրետ անձի և ներկայացված չեն որպես փաստացի տվյալներ:

Այսինքն՝ «զբաղվում է հայրենավաճառությամբ», «փորձում է Հայաստանը ներքաշել պատերազմի մեջ» և «դրա փոխարեն Կրեմլից ստանում է միլիոնավոր դոլլարներ» արտահայտություններն, ըստ դատարանի,  չեն պարունակում կոնկրետ անձի հասցեին ուղղված զրպարտություն, այլ ներկայացնում են քաղաքական կամ հասարակական թեմայի վերաբերյալ անհանգստություն, որպիսի պայմաններում դատարանը եկել է այն եզրահանգման, որ այդ արտահայտությունների մասով հայցվոր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը չի հանդիսանում տուժող:

Անդրադառնալով «ԿԳԲ-ի գործակալ է» արտահայտության գնահատմանը, դատարանը նշել է, որ Դավիթ Լևոնյանն այդ արտահայտությունը հնչեցրել է հարցադրման ձևով՝ «արդյո՞ք սա ռուսական ԿԳԲ-ի գործակալ չէ Հայաստանում»:

Ըստ դատարանի՝  քննարկվող արտահայտությունը պարզապես հարցադրում է և չի պարունակում կոնկրետ, հստակ տեղեկություններ ռուսական հատուկ ծառայության հետ հայցվոր Վազգեն Գալստանյանի կապ ունենալու վերաբերյալ, որպիսի պայմաններումս չի գնահատում որպես զրպարտություն:

Դատարանը, գնահատելով «փորձում է իրականացնել հեղաշրջում», «հրաման է ստացել ԿԳԲ-ից» և «առաջ է շարժում ռուս-ադրբեջանական շահերը» արտահայտությունները, արձանագրել է, որ Դավիթ Լևոնյանի խոսքի ընդհանուր կառուցվածքը վկայում է այն մասին, որ դրանք կիրառվել են հիպոթետիկ և ենթադրական ձևակերպումների միջոցով՝ իրավիճակի բնույթը շեշտադրելու և պատասխանողի հասարակական կամ քաղաքական գնահատականն արտահայտելու նպատակով, ուստի՝ դրանք ևս չեն կարող գնահատվել զրպարտություն։

Ամփոփելով՝  դատարանը գտնում է, որ Բագրատ արքեպիսկոպոս Գալաստանյանի հայցն ընդդեմ Դավիթ Լևոնյանի և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելուն պարտավորեցնելու պահանջի մասին, անհիմն է և ենթակա է մերժման:

 

Արաքս Մամուլյան