Որոշում կայացրեցի Երվանդ Մանարյանին ՀՀ ժողովրդական արտիստի կոչում շնորհելու մասին. նա կոչումը չի ստացել ընդդիմադիր քաղաքական հայացքների պատճառով. Նիկոլ Փաշինյան
«Որոշում կայացրեցի՝ Երվանդ Մանարյանին Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի կոչում շնորհելու մասին:
Այս հիրավի վաստակած կոչումը նա երկար տարիներ չի ստացել ընդդիմադիր քաղաքական հայացքների պատճառով:
Որոշումը դե յուրե ուժի մեջ կմտնի ՀՀ նախագահի կողմից ստորագրվելուց հետո»,- ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: