Երկրում 17 հազարից ավելի քաղաքացի կա, որոնք զեղծարարության զոհ են դարձել. Կարագյոզյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.08.2026 | 17:38
Ֆերան Տորեսը «Բարսելոնայի» 5-րդ ամենաթանկ վաճառքն է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.08.2026 | 17:31
Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործն ուղարկվել է դատախազին․ մեղադրանքները վերաբերում են պետական դավաճանությանն ու պետական գաղտնիքի հրապարակմանը
19.08.2026 | 17:30
«Այսօր Հայաստանը կառավարվում է այն գաղափարաբանությամբ, որը ժողովրդի կողմից պարտադրվել է կառավարող ուժին»․ Փաշինյանը՝ «իԳործ» ծրագրի մասնակիցներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.08.2026 | 17:20
Բաքուն դատական ​​հայց է ներկայացրել CNN-ի դեմ՝ մեղադրելով ապատեղեկատվություն տարածելու մեջ
19.08.2026 | 17:12
Գյումրիում գազի արտահոսքից պայթյուն է տեղի ունեցել․ մեկ մարդ հոսպիտալացվել է
19.08.2026 | 17:07
Վաղը տեղի կունենա 12 մշտական հանձնաժողովների նախագահների ընտրությունը
19.08.2026 | 16:59
Երևանն ու Նյու Դելին բարձր են գնահատել երկու երկրների համագործակցության զարգացումը
19.08.2026 | 16:51
Սեպտեմբերի 27-ին ՀՀ չորս համայնքում ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն
19.08.2026 | 16:48
Ռադան Եվգենի Խմարային հաստատել է Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնում
19.08.2026 | 16:41
Գոռգռոցներ` ՔՊ նիստի ընթացքում. պատգամավորները պարզաբանում են` ինչ է տեղի ունեցել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.08.2026 | 16:40
Մենք նիստերի դահլիճում չենք լինի, բայց կմնանք ԱԺ-ում` քվեարկություն գուցե լինի. Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.08.2026 | 16:33
Ռուս-վրացական սահմանը 24 ժամում ավելի քան 20,000 մարդ է հատել․ Վերին Լարսում մեծ խցանում է
19.08.2026 | 16:31
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
19.08.2026 | 16:25
«Վահագն Ալեքսանյանը ամեն ելույթից հետո խոսում ա, պրիտոմ` սադրիչ». Դավիթ Ղազինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.08.2026 | 16:16
«Ուիմբլդոն-2022»-ի եզրափակիչի մասնակիցը որակազրկվել է կոկաին օգտագործելու համար
Բոլորը

«Երկրում կա մոտավորապես 17 հազար և ավելի քաղաքացի, ովքեր դարձել են զեղծարարության զոհ, սակայն մինչ այսօր ոստիկանությունում ընդամենը տասնյակ ահազանգեր ենք ստացել»,- այս մասին լրագրողների հետ զրույցունմ նշեց «Հանրային վերահսկողություն» հասարակական կազմակերպության նախագահ Մհեր Կարագյոզյանը։

Նրա խոսքով՝ այս պահի դրությամբ ՀԿ-ն ունի 250 և ավելի անձանցից ստացած գրավոր դիմումներ․ «Սա անվստահություն ա պետական մարմինների նկատմամբ, ինչը ունի իրա տրամաբանական հիմնավորումները։ Զեղծարարության զոհ դարձած քաղաքացին, երբ որ դիմում ա ոստիկանություն, Ներքին գործերի նախարարություն, ստանում ա անլուրջ վերաբերմունք, ինչը հարիր չի նման դեպքերում։ Տուժողին երբեք չի կարելի մեղադրանք ներկայացնել»։

Իրավապաշտպանի խոսքով՝ հանցագործությունները տեղի են ունեցել պետական մարմինների բացթողումների և թերացումների, ինչպես նաև հանցավոր անգործության հետևանքով։

«Եթե ես հիմա որոշեմ փողոցում կոնֆետ վաճառել, ինձ մոտենալու են ու մեղադրեն ու ենթարկեն տույժերի կամ պատասխանատվության նրա համար, որ ես ապօրինի ձեռնարկատիրություն եմ ծավալում, հա՞։ Բա էդ ապօրինի ձեռնարկատիրությունը, էս հանցավոր խմբավորումները, որ իրականացնում են երկրում, և մենք ունենք 17 հազար և ավելի զեղծարարության զոհ դարձած տուժածներ, բա դրանցով ո՞վ պետք ա զբաղվեր»,- հարց է բարձրացնում Կարագյոզյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։