Լեհաստանում Ուկրաինայի երկու քաղաքացու մեղադրում են Վարշավայի մոտակայքում երկաթուղու դիվերսիայի իրականացման մեջ՝ ՌԴ հատուկ ծառայությունների հրահանգով

Լուրեր

31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:25
Երևան մոլում բացվել է HayPass-ի գրասենյակը. Փաշինյանը ծանոթացել է անձնագիր ստանալու նոր համակարգին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
Բոլորը

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ Վարշավայի մոտ երկաթուղային գծերի վրա դիվերսիայի հեղինակները Ուկրաինայի երկու քաղաքացիներ են եղել, որոնք գործել են ռուսական հատուկ ծառայությունների հրահանգներով, գրում է Current time-ը։

Տուսկն այս հայտարարությունն արել է խորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ՝ նշելով, որ երկաթուղային պայթյունների մեջ կասկածվողները Լեհաստան են ժամանել Բելառուսից։ Նրանցից մեկը նախկինում բնակվել է Դոնբասում, իսկ մյուսը մայիսին դատապարտվել է Լվովում՝ Ուկրաինայում դիվերսիայի համար։ Տուսկի խոսքով՝ տղամարդիկ համագործակցել են ռուսական հետախուզության հետ և արդեն լքել են Լեհաստանն ու վերադարձել Բելառուս։ Նա հավելել է, որ հետաքննության շահերից ելնելով՝ չի բացահայտի հանցագործների ինքնությունը։

Մինչ այդ, լեհական հետախուզական ծառայությունները համակարգողի խոսնակ Յացեկ Դոբրժինսկին հայտարարել էր, որ իշխանությունները Վարշավայի մոտ գտնվող Ժիչինի երկաթուղու վրա տեղի ունեցած պայթյունը որակում են որպես ահաբեկչական հարձակում։

«Ամեն ինչ ցույց է տալիս, որ մենք այժմ կարող ենք վստահորեն սա անվանել արևելյան երկրների հատուկ ծառայությունների կողմից նախաձեռնված ահաբեկչական հարձակում»,- ասել էր նա։

Դոբրժինսկին նշել է, որ չի կարող բացահայտել հետաքննության մանրամասները, քանի որ «ռուսական հատուկ ծառայությունները շատ կցանկանային ստանալ այդ տեղեկատվությունը»։

Ավելի վաղ Լեհաստանի ներքին գործերի նախարար Մարցին Կերվինսկին հայտարարել էր, որ հետաքննությունը հավաքել է «մեծ քանակությամբ ապացույցներ», որոնք թույլ կտան նրանց արագորեն նույնականացնել պայթյունի մեղավորներին։ Կերվինսկին նաև նշել է, որ դա, հավանաբար, ահաբեկչական հարձակում է եղել։ Երկաթուղու պայթյունը, ենթադրաբար, տեղի է ունեցել նոյեմբերի 15-ի, շաբաթ երեկոյան, սակայն դրա մասին հայտնի էր դարձել միայն նոյեմբերի 17-ի առավոտյան։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի