ՌԴ-ն չի մասնակցի չորեքշաբթի Թուրքիայում կայանալիք Ուկրաինայի վերաբերյալ բանակցություններին

Լուրեր

02.10.2026 | 15:19
ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողին հարազատները մի քանի օր է՝ փնտրում են․ Մուսաևը լուրջ խնդիրներ է ունեցել այլ զինծառայողների հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 15:10
Ադրբեջանցի զինվորին կալանքի են տանում // «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու է ձերբակալվել․ ԼՈՒՐԵՐ
02.10.2026 | 15:02
Բեռնատարում 14.2 կգ մարիխուանա է հայտնաբերվել․ օտարերկրյա քաղաքացի է ձերբակալվել
02.10.2026 | 14:52
7 ամսում Հայաստանում ծնվել է 17 հազար 96 երեխա․ ծնելիությունը նվազել է 2.4%-ով
02.10.2026 | 14:43
Ագրոբիզնեսից մինչև ագրոտուրիզմ․ Լիոնում քննարկվել են Հայաստանի և ֆրանսիական ռեգիոնի տնտեսական կապերը
02.10.2026 | 14:35
«ՍՄՈՔ ՀԱՈՒՍ»-ը ծխախոտը բաց եղանակով է վաճառել․ ընկերությունը կենթարկվի վարչական պատասխանատվության
02.10.2026 | 14:26
9 ամսում պետական բյուջե է մուտքագրվել 2 տրլն 308 մլրդ դրամ՝ 14.7% աճով
02.10.2026 | 14:19
Ժորժե Ժեզուշը՝ Ռոնալդուի հետ կոնֆլիկտի մասին. «Կանոնները բոլորի համար նույնն են»
02.10.2026 | 14:10
Գորիսում և Գավառում քաղաքացիական կամքի դաշինք ենք առաջարկում․ Մենուա Սողոմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 14:01
Թրամփը ենթադրում է, որ Իրանը կարող է կապ ունենալ FlyDubai-ի ինքնաթիռի միջադեպի հետ
02.10.2026 | 13:52
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Օհանյանը
02.10.2026 | 13:50
7.9 մլն դրամ աշխատավարձ, 34 մլն դրամ կանխիկ․ ինչ է հայտարարագրել Արթիկի համայնքապետը
02.10.2026 | 13:46
Սուրեն Սուրենյանցի ասուլիսը Գագիկ Ծառուկյանի գործի և ԵԽԽՎ զեկույցի մասին. ՈՒՂԻՂ
02.10.2026 | 13:42
Մեսին դարձել է իսպանական ակումբի սեփականատեր
02.10.2026 | 13:33
Հարավային Կորեան «միջոցներ կձեռնարկի», եթե Կիևը ներողություն չխնդրի գերիների շուրջ սկանդալի պատճառով
Բոլորը

Ռուսաստանի ներկայացուցիչները չեն մասնակցի Ուկրաինայի հետ խաղաղության բանակցությունների վերաբերյալ շփումներին, որոնք նախատեսվում է անցկացնել վաղը Թուրքիայում։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է Ինտերֆաքսը։

«Վաղը Թուրքիայում Ռուսաստանի ներկայացուցիչներ չեն լինի։ Այս պահին այս շփումները տեղի են ունենում առանց Ռուսաստանի մասնակցության։ Մենք կսպասենք տեղեկատվության այն մասին, թե իրականում ինչ է քննարկվելու Ստամբուլում»,- լրագրողներին ասել է Պեսկովը։

Հարցին՝ արդյո՞ք Մոսկվան Կիևից որևէ տեղեկություն է ստացել բանակցությունների վերաբերյալ, Պեսկովը պատասխանել է. «Մենք դեռևս Կիևից որևէ տեղեկատվություն չենք ստացել: Ըստ երևույթին, Զելենսկին նկատի ուներ վաղը Ստամբուլում կայանալիք շփումները։ Դրանք Զելենսկիի շփումներն են մեր թուրք գործընկերների հետ, որոնց, հավանաբար, կմիանա պարոն  Ուիթկոֆը: Մենք կսպասենք այդ բանակցությունների արդյունքներին»։

Նա նաև հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բաց կլինի Թուրքիայում կայանալիք Ուկրաինայի հարցով բանակցությունների մասնակիցների հետ քննարկումների համար, եթե նրանք անհրաժեշտ համարեն նրան տեղեկացնել արդյունքների մասին, սակայն ներկայում նման ծրագրեր չկան։

«Դեռ նման կոնկրետ ծրագրեր չկան։ Այնուամենայնիվ, եթե ձեր նշած անձանցից որևէ մեկը անհրաժեշտ համարի տեղեկացնել ռուսական կողմին, նախագահ Պուտինը, իհարկե, բաց կլինի քննարկման համար»,- երեքշաբթի լրագրողներին ասել է Պեսկովը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին վաղը մեկնելու է Թուրքիա՝ բանակցություններն «ինտենսիվացնելու» և գործընկերներին «մշակված լուծումներ» առաջարկելու, ինչպես նաև գերիների փոխանակումը վերսկսելու համար։ Ըստ լրատվամիջոցների տեղեկությունների՝ ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթկոֆը ևս մասնակցելու է Թուրքիայում կայանալիք հանդիպումներին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի