Զելենսկին ու Թրամփի բանագնաց Ուիթկոֆը Թուրքիայում բանակցություններ կանցկացնեն

Լուրեր

31.10.2026 | 10:25
Երևան մոլում բացվել է HayPass-ի գրասենյակը. Փաշինյանը ծանոթացել է անձնագիր ստանալու նոր համակարգին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվ  Ուիթկոֆը բանակցություններ կանցկացնեն Թուրքիայում։ Այս մասին հաղորդում է ՌԲԿ Ուկրաինան՝ վկայակոչելով Reuters-ի լրագրող Ահմեդ Ռաշիդին։

«ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթկոֆը չորեքշաբթի կայցելի Թուրքիա և կմիանա Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ նախատեսված բանակցություններին»,- հաղորդել է լրագրողը X- իր միկրոբլոգում՝ վկայակոչելով թուրքական աղբյուրի։

Զելենսկին  ավելի վաղ հայտարարել էր, որ նոյեմբերի 19-ին մեկնելու է Թուրքիա՝ բանակցություններն «ինտենսիվացնելու» և  գործընկերներին «մշակված լուծումներ» առաջարկելու, ինչպես նաև գերիների փոխանակումը վերսկսելու համար։

Անցյալ շաբաթ Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը  Թուրքիա կատարած այցից կարճ ժամանակ անց հայտարարել էր, որ կողմերը վերսկսել են գերիների նոր փոխանակման շուրջ բանակցությունները։ Նա հայտարարել էր, որ Ռուսաստանը նախատեսում է ազատ արձակել 1200 ուկրաինացիների։ Կրեմլը հաստատել էր, որ Մոսկվան և Կիևը փորձագիտական ​​​​քննարկումներ են վարում փոխանակման վերաբերյալ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի