Թվայնացվել է հայ երաժշտության մեջ կարևոր տեղ զբաղեցնող 30 կամերային և սիմֆոնիկ ստեղծագործություն

Լուրեր

02.10.2026 | 20:00
ՔՆՆԱՐԿՈւՄ. Ռուսական, գազի թանկացումը կբերի՞ էներգետիկ ճգնաժամի, ՀՀ-ն ի՞նչ հակաքայլեր ունի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 19:53
Մհեր Գրիգորյանը ԶՖԳ-ի պատվիրակության հետ քննարկել է ջրամբարաշինության և ջրային ռեսուրսների ծրագրերը
02.10.2026 | 19:44
Պուտինը հրամայել է հարվածներ հասցնել Ուկրաինային՝ չպահպանելով նախկինում գործող սահմանափակումները. Զելենսկի
02.10.2026 | 19:34
Վիճաբանություն Երևանի Մինաս Ավետիսյան փողոցում․ մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց
02.10.2026 | 19:20
ՌԴ-ն սպասում է Հայաստանի արձագանքին՝ երկաթուղու երկու հատվածների վերականգնման վերաբերյալ. Օվերչուկ
02.10.2026 | 19:11
Հայաստանի Մ-19 հավաքականը ոչ-ոքի խաղաց Էստոնիայի հետ
02.10.2026 | 19:00
ՀԷՑ-ի կոնցեսիոն կառավարմամբ հետաքրքրված է 5 միջազգային կորպորացիա, 100% բաժնետոմսեր կճանաչվեն հանրային գերակա շահ․ Ռոմանոս Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 18:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Կիպրոսի դեմ խաղում
02.10.2026 | 18:44
ՆԳՆ-ում քննարկել են ընտանեկան բռնության դեպքերի արձագանքման նոր մեխանիզմները
02.10.2026 | 18:31
ՄԻՊ-ի ներկայացուցիչները չհայտարարված այցեր են իրականացրել «Արթիկ» և «Վանաձոր» ՔԿՀ-ներ
02.10.2026 | 18:19
Ֆրանսիան հրաժարվել է հաստատել Բաքվի հետ ՆԱՏՕ-ի գործընկերության ծրագիրը, Թուրքիան էլ արգելափակել Հայաստանի ծրագիրը․ Politico
02.10.2026 | 18:10
Ադրբեջանցին պիտի դատապարտվի այստեղ, և գերիների հետ փոխանակման հարցը քննարկվի․ Գառնիկ Դանիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 18:02
Կարեն Նալբանդյանն ու Հենրիկ Նալբանդյանը կաշխատեն միջազգային խաղերում
02.10.2026 | 17:51
ԱԺ-ում քննիչ հանձնաժողով է ստեղծվել Հայ Առաքելական եկեղեցում առաջացած ճգնաժամն ուսումնասիրելու համար
02.10.2026 | 17:42
Փաշինյանի ելույթը՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
Բոլորը

Թվայնացվել է հայ երաժշտության մեջ կարևոր տեղ զբաղեցնող 30 կամերային և սիմֆոնիկ ստեղծագործություն․ տեղեկացնում են Armenian National Music ընկերությունից։

«Այս քայլը շատ կարևոր է հայ մշակութային ժառանգության պահպանման գործում, քանի որ ներկայացված ստեղծագործությունները առանցքային դեր ունեն և սիրված են ունկնդրի շրջանում։

Նախաձեռնությունն իրականացրել են Armenian National Music-ը և hosq-ը։

Ստեղծագործությունները ընտրվել են այն սկզբունքով, որ դրանք մեծ պահանջարկ ունեն կատարողների կողմից։ Հիմնական շեշտադրում է արվել Ավետ Տերտերյանի 3-րդ սիմֆոնիայի թվայնացման վրա, քանի որ այդ ստեղծագործությունը հանդիսացել է «Նոթեյշնս» լաբորատորիայի հիմնաքարը, և հենց այդ ստեղծագործության շուրջ կառուցվել է հսկայական փառատոն, որը մեծ հաջողություն է ունեցել թե՛ լսարանի, թե՛ լաբորատորիայի մասնակիցների համար։

«Այս նախաձեռնությամբ մենք ոչ միայն պահպանեցինք հայկական երաժշտության կարևորագույն էջերը, այլև ստեղծեցինք հնարավորություն, որ դրանք դառնան հասանելի նոր սերունդների համար։ Մեր նպատակն է, որ հայ կոմպոզիտորների բարձրարժեք ստեղծագործությունները կենդանի հնչեն բեմերում և շարունակեն ոգեշնչել ինչպես երաժիշտներին, այնպես էլ ունկնդիրներին», – նշում են նախաձեռնության հեղինակները։

Կատարվել է նաև մեկ այլ ստեղծագործության պրոֆեսիոնալ տեսաձայնագրում»,- ասված է հաղորդագրությունում։