ԵՀ նախագահը նշել է Ուկրաինային ֆինանսական օգնության երեք սցենար

Լուրեր

02.10.2026 | 18:19
Ֆրանսիան հրաժարվել է հաստատել Բաքվի հետ ՆԱՏՕ-ի գործընկերության ծրագիրը, Թուրքիան էլ արգելափակել Հայաստանի ծրագիրը․ Politico
02.10.2026 | 18:10
Ադրբեջանցին պիտի դատապարտվի այստեղ, և գերիների հետ փոխանակման հարցը քննարկվի․ Գառնիկ Դանիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 18:02
Կարեն Նալբանդյանն ու Հենրիկ Նալբանդյանը կաշխատեն միջազգային խաղերում
02.10.2026 | 17:51
ԱԺ-ում քննիչ հանձնաժողով է ստեղծվել Հայ Առաքելական եկեղեցում առաջացած ճգնաժամն ուսումնասիրելու համար
02.10.2026 | 17:42
Փաշինյանի ելույթը՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
02.10.2026 | 17:33
Հրապարակվել են վարորդական վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը
02.10.2026 | 17:22
«Չորս օր առաջ ինձ ասել են, որ թուրքեր են փախել․ հող ու ավազ եմ տանում դիրքեր»․ Շաքիի բնակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 17:14
ԵՏՄ-ում Հայաստանի կառուցողական աշխատանքի շարունակության հույս ունենք․ Օվերչուկ
02.10.2026 | 17:05
Ստյոպա Մկրտչյանը խաղադաշտ է վերադարձել տևական ընդմիջումից հետո
02.10.2026 | 16:58
Ադրբեջանցի զինծառայողին կալանավորել է Երևանի դատարանի նախագահ Ժորա Չիչոյանը
02.10.2026 | 16:57
Չթողեցին առաջ գնանք, մենք էլ որսորդական հրացաններով էինք․ բնակիչը՝ ադրբեջանցուն վնասազերծելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 16:49
Կարևորում ենք կառուցողական երկխոսությունը հայկական արտադրանքի արտահանման ու տարանցման խոչընդոտների վերացման ուղղությամբ․ Փաշինյան
02.10.2026 | 16:41
Պատի տակով եկել, գոմ ա մտել, տունը նստած եմ եղել․ Շաքիի բնակչուհի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 16:34
Ինչո՞ւ է ԱԱԾ-ն ադրբեջանցի զինծառայողի անօրինական սահմանահատման մասին իրազեկել այն բանից հետո, երբ ՀՀ քաղաքացի է վիրավորվել
02.10.2026 | 16:30
«Պրոմաք»-ից պետք է բռնագանձել 643.8 մլն դրամ․ հայտնաբերված տեխնիկան հանձնվել է ՊՆ-ին․ ՀԿԱԾ
Բոլորը

ԵՄ անդամ պետություններին ուղղված նամակում Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը ներկայացրել է Ուկրաինայի ֆինանսական աջակցության երեք տարբերակ՝ առանձին երկրներից դրամաշնորհներ, նոր համատեղ պարտք կամ սառեցված ռուսական ակտիվների օգտագործում: Փաստաթղթին ծանոթացել են Reuters-ը և Financial Times-ը, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

Հոկտեմբերի վերջին ԵՄ գագաթնաժողովում անդամ պետությունները համաձայնել էին բավարարել Ուկրաինայի «անհետաձգելի ֆինանսական կարիքները» 2026 և 2027 թվականներին: Իր նամակում ֆոն դեր Լեյենը նշել է, որ դրա համար անհրաժեշտ է 135,7 միլիարդ եվրո։

«Մենք նշել ենք երեք հիմնական տարբերակ՝ անդամ պետությունների աջակցությունը դրամաշնորհների միջոցով, վարկ, որը ֆինանսավորվում է ԵՄ-ի կողմից ֆինանսական շուկաներում փոխառությունների միջոցով կամ վարկ, որը կապված է սառեցված ակտիվների միջոցների հետ»,- նշվում է փաստաթղթում:

Այս տարբերակները կարող են համակցվել կամ կիրառվել հաջորդաբար: Եվրոպական հանձնաժողովի ղեկավարը նամակում առանձին նշել է, որ Ուկրաինայի ֆինանսավորման վերաբերյալ որոշումը պետք է կայացվի արագ և պատրաստ լինի համաձայնեցման դեկտեմբերին կայանալիք Եվրոպական խորհրդի հաջորդ նիստում։

«Հաշվի առնելով իրավիճակի հրատապությունը, տարբերակների բարդությունը և 2026 թվականի երկրորդ եռամսյակում վճարումները սկսելու անհրաժեշտությունը, առաջարկվող տարբերակներից որևէ մեկը կարող է ծառայել որպես անցումային և ժամանակավոր միջոց»,- նշել է ֆոն դեր Լեյենը։

Որպես օրինակ՝ նա նշել է, որ ԵՄ երկրների կողմից չվերադարձվող աջակցությունը կամ փոխառության միջոցով վարկը «կարող են լինել ժամանակավոր լուծումներ»՝ մինչև միության նոր երկարաժամկետ բյուջեի ընդունումը, որն ուժի մեջ կմտնի 2028 թվականին և կարող է ծառայել որպես ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող վարկերի երաշխիք։

Հոկտեմբերին ԵՄ գագաթնաժողովում Բելգիայի վարչապետ Բարտ դե Վևերը հայտարարել էր, որ չի սատարի Ուկրաինային աջակցելու համար սառեցված ռուսական ակտիվներն օգտագործելու՝ եվրոպական նախաձեռնությունը, եթե ԵՄ մյուս երկրները չկիսեն հնարավոր ռիսկերը։

Նա նշել էր, որ Բելգիայից բացի՝ մի քանի երկրներ «պահում են ռուսական հսկայական գումարներ», բայց այդ երկրների ներկայացուցիչները «լռում են դրա մասին»։

«Եթե մենք գործենք, ապա կգործենք միասին։ Սա եվրոպական համերաշխություն է»,- ասել էր քաղաքական գործիչը։

ԵՄ երկրները համաձայն են, որ Բելգիան պետք է պաշտպանված լինի, բայց դեռևս բոլորը չեն համաձայնվել կոնկրետ երաշխիքների շուրջ։ Սակայն, Politico-ի փոխանցմամբ, իր նամակում ֆոն դեր Լեյենը վստահեցրել է Բելգիային, որ միայնակ չի մնա ռուսական ակտիվների առգրավման իրավական կամ ֆինանսական հետևանքների առջև։ Սառեցված ակտիվներն Ուկրաինային փոխանցելու վերաբերյալ վերջնական որոշումը, ենթադրվում է, կկայացվի դեկտեմբերի 18-19-ին կայանալիք ԵՄ գագաթնաժողովում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի