Վաղարշապատի ընտրությունների ընթացքում ենթադրյալ հանցագործության մասին երեք հաղորդում է ստացվել, քրեական վարույթներ են նախաձեռնվել

Լուրեր

05.10.2026 | 19:36
Զելենսկին հայտնել է, որ ՌԴ-ն ԱԹՍ-ներով հարվածել է Թուրքիային պատկանող նավի, որում Ադրբեջանի քաղաքացիներ են եղել
05.10.2026 | 19:24
Խուդաթյանը Թուրքիայից պատվիրակության է ընդունել. քննարկվել է Գյումրի-Կարս էլեկտրահաղորդման գծի վերականգնման հարցը
05.10.2026 | 19:15
Գարեգին Բ-ին հեռացնելու նոր փորձ․ ԱԺ քննիչ հանձնաժողովը սկսում է աշխատել, ընդդիմությունը բոյկոտում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 19:01
Միրզոյան–Ղալիբաֆ հանդիպմանը կարևորվել է Հայաստան–Իրան ռազմավարական համագործակցության խորացումը
05.10.2026 | 18:50
Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվեց Էստոնիային
05.10.2026 | 18:42
Վահագն Ալեքսանյանը ՀՀ ԱԺ և ՌԴ Դաշնային ժողովի միջխորհրդարանական հանձնաժողովի պատվիրակության ղեկավար․ ովքեր են կազմում
05.10.2026 | 18:30
Գերմանիայի հետախուզության ղեկավարը հայտարարել է, որ Բեռլինին ռազմական հակամարտություն է սպառնում Ռուսաստանի հետ
05.10.2026 | 18:19
Ինչպե՞ս կարդալ 21-րդ դարում․ շուրջ 700 ուսուցիչ մասնակցել է մասնագիտական քննարկումների
05.10.2026 | 18:14
Ջոկովիչը մոտ է հերթական տիտղոսը նվաճելուն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 18:10
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած կնոջ վիճակը կայուն է // Պաշտոնանկություն ԱԱԾ-ում․ ԼՈՒՐԵՐ
05.10.2026 | 18:00
«Մեծամորի ատոմակայանը պետք է փակվի»․ Բաքուն Երևանում կայանալիք COP17-ին ընդառաջ արշավ է սկսել
05.10.2026 | 17:49
Նոյան տապանի վայրի առեղծվածը. Թուրքիայում «ստորգետնյա միջանցքներ» են հայտնաբերվել
05.10.2026 | 17:38
Նոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերը կտրամադրվեն նոր ձևաչափով՝ 14 հասցեում
05.10.2026 | 17:22
Միրզոյանն ու Արաղչին քննարկել են Հայաստան–Իրան երկրորդ կամրջի կառուցումն ու ԹՐԻՓՓ նախագիծը
05.10.2026 | 17:10
Transfermarkt. Լա Լիգայի ամենաթանկ ֆուտբոլիստների տասնյակը
Բոլորը

Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրությունների ընթացքում ենթադրյալ հանցագործության մասին երեք հաղորդում է ստացվել, որոնց վերաբերյալ նախաձեռնվել են քրեական վարույթներ: Այս մասին Factor TV-ից հայտնում են Քննչական կոմիտեից։

«Անկախ դիտորդ» դիտորդական առաքելությունը ավելի վաղ հայտնել է, որ Վաղարշապատ խոշորացված համայնքում նախընտրական քարոզարշավի ժամանակ արձանագրել է 53 խախտում։ Բացի այդ, հանցագործության մասին 5 հաղորդում են ներկայացրել։ Բոլորն այս կամ այն կերպ կապված են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և դրա օգտին կատարվող ենթադրյալ հանցագործությունների հետ։

Հիշեցնենք՝ ԿԸՀ-ն ամփոփել է Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրությունների նախնական արդյունքները՝ բոլոր 47 տեղամասերից։

Քվեարկության մասնակցել է 31,535 քաղաքացի։ Անվավեր է ճանաչվել 132 քվեաթերթիկ։ Ձայները հետևյալ կերպ են բաշխվել․

«Հաղթանակ» կուսակցությունների դաշինք՝ 10051 քվե

«Համահայկական ճակատ» կուսակցություն՝ 295 քվե

«Հանրապետություն» Կուսակցություն՝ 1241 քվե

«Մայր Հայաստան» ազգային-դեմոկրատական կուսակցություն՝ 1692 քվե

«Ազատ դեմոկրատներ» կուսակցություն՝ 1177 քվե

«Ժառանգություն» կուսակցություն՝ 440 քվե

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 15298 քվե

«Հայրենիք» կուսակցություն՝ 1193 քվե

Անճշտությունների գումարային չափը՝ 23։