ՌԴ-ում նախկին վարչապետին ներառել են ահաբեկիչների և ծայրահեղականների ցուցակում

Լուրեր

02.10.2026 | 22:27
Ռուսաստանը ցանկանում է Կիևին, Խարկովին և Օդեսային զրկել էլեկտրաէներգիայից և ջեռուցումից․ NYT
02.10.2026 | 22:23
ԱՄՆ-ում ազգային աղոթքի նախաճաշին մասնակցելը շատ կարևոր իրադարձությունների վրա ազդեցություն ունեցավ․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 22:07
Իլհամ Ալիևն այսուհետ անժամկետ կղեկավարի Ադրբեջանի իշխող կուսակցությունը
02.10.2026 | 21:55
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը պարտվեց Կիպրոսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 21:32
FlyDubai-ի վիրավոր օդաչուն Հնդկաստանի վարչապետին պատմել է ինքնաթիռում միջադեպի մանրամասները
02.10.2026 | 21:20
Ֆրանսիայում հարյուրավոր դպրոցներ փակ են մնում․ աշակերտների բողոքի ակցիաները վերածվում են բռնության
02.10.2026 | 21:12
Ոռոգումից մինչև էներգետիկա․ ՀՀ-ն և ԶՖԳ-ն քննարկել են համագործակցության օրակարգը
02.10.2026 | 21:05
Նիկոլ Փաշինյանի ելույթը Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքին․ ՈւՂԻՂ
02.10.2026 | 21:00
«Տեսակցեցի Անիին»․ Ավանեսյանը այցելել է ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը
02.10.2026 | 20:51
ՔՊ 64 պատգամավորից 38-ն է ստորագրել եկեղեցու հարցով քննիչ հանձնաժողով ստեղծելու նախագիծը․ ի՞նչ իրավասություններ է այն ունենալու
02.10.2026 | 20:48
ՀԷՑ-ի ռեյդերային զավթում չի եղել․ անհեթեթ գնահատական է․ Ռոմանոս Պետրոսյանը հերքում է Շոյգուի պնդումը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 20:31
Ադրբեջանը կիբերբանակ է ստեղծում
02.10.2026 | 20:15
Ինչպես և որտեղ են չեզոքացրել ադրբեջանցի զինվորին․ ականատեսները մանրամասներ են պատմում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 20:04
Շաքիում ՀՀ սահմանը հատել է միայն մեկ ադրբեջանցի զինծառայող․ ԱԱԾ
02.10.2026 | 20:00
ՔՆՆԱՐԿՈւՄ. Ռուսական գազի թանկացումը կբերի՞ էներգետիկ ճգնաժամի, ՀՀ-ն ի՞նչ հակաքայլեր ունի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ռոսֆինմոնիթորինգ»-ը ահաբեկիչների և ծայրահեղականների ցուցակում ներառել է Ռուսաստանի նախկին վարչապետ Միխայիլ Կասյանովին և տնտեսագետ Սերգեյ Գուրիևին։ Ցուցակում ընդգրկվել են նաև իրավաբան Ելենա Լուկյանովան և «Նովայա գազետա Եվրոպա»-ի գլխավոր խմբագիր Կիրիլ Մարտինովը, գրում է Meduza-ն։

Նշվում է, որ չորսն էլ Ռուսաստանի հակապատերազմական կոմիտեի անդամներ են։ Հոկտեմբերին ԱԴԾ-ն հայտարարել էր այս կազմակերպության դեմ քրեական գործ հարուցելու մասին։ Կոմիտեի անդամները մեղադրվում են իշխանությունը զավթելու և ահաբեկչական խումբ կազմակերպելու մեջ։

Ավելի վաղ «Ռոսֆինմոնիթորինգ»-ն ահաբեկիչների և ծայրահեղականների իր ցուցակում ներառել էր գործարարներ Բորիս Զիմինին և Միխայիլ Կոկորիչին, ինչպես նաև քաղաքագետ Եկատերինա Շուլմանին, որոնք նույնպես Ռուսաստանի հակապատերազմական կոմիտեի անդամներ են։

Բացի այդ, հաղորդվում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, որը խստացնում է դիվերսիաների համար քրեական պատիժները։ Սրա հետ կապված հանցագործությունների համար քրեական պատասխանատվությունն այժմ կկազմի 14 տարի։ Անչափահասներին դիվերսիաների մեջ ներգրավելը կհանգեցնի մինչև ցմահ ազատազրկման։

Փոփոխությունները փաստացիորեն դիվերսիաների համար նախատեսված պատիժները հավասարեցնում են Ռուսաստանի ահաբեկչության մասին օրենսդրությամբ նախատեսվածներին. քրեական պատասխանատվությունը սկսվում է 14 տարեկանից, պայմանական դատավճիռները բացառվում են, նվազագույն պատժի սահմանից ցածր պատիժները հնարավոր չեն, և պայմանական վաղաժամկետ ազատումը չի կարող տրամադրվել մինչև պատժի 75%-ը կրելը։ Օրենքն ուժի մեջ է մտել նախագահի կողմից ստորագրվելուց հետո։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի