Զելենսկին և Մակրոնը Փարիզում հակաօդային պաշտպանության մասին համաձայնագիր են ստորագրել

Լուրեր

19.08.2026 | 17:20
Բաքուն դատական ​​հայց է ներկայացրել CNN-ի դեմ՝ մեղադրելով ապատեղեկատվություն տարածելու մեջ
19.08.2026 | 17:12
Գյումրիում գազի արտահոսքից պայթյուն է տեղի ունեցել․ մեկ մարդ հոսպիտալացվել է
19.08.2026 | 17:07
Վաղը տեղի կունենա 12 մշտական հանձնաժողովների նախագահների ընտրությունը
19.08.2026 | 16:59
Երևանն ու Նյու Դելին բարձր են գնահատել երկու երկրների համագործակցության զարգացումը
19.08.2026 | 16:51
Սեպտեմբերի 27-ին ՀՀ չորս համայնքում ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն
19.08.2026 | 16:48
Ռադան Եվգենի Խմարային հաստատել է Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնում
19.08.2026 | 16:41
Գոռգռոցներ` ՔՊ նիստի ընթացքում. պատգամավորները պարզաբանում են` ինչ է տեղի ունեցել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.08.2026 | 16:40
Մենք նիստերի դահլիճում չենք լինի, բայց կմնանք ԱԺ-ում` քվեարկություն գուցե լինի. Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.08.2026 | 16:33
Ռուս-վրացական սահմանը 24 ժամում ավելի քան 20,000 մարդ է հատել․ Վերին Լարսում մեծ խցանում է
19.08.2026 | 16:31
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
19.08.2026 | 16:25
«Վահագն Ալեքսանյանը ամեն ելույթից հետո խոսում ա, պրիտոմ` սադրիչ». Դավիթ Ղազինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.08.2026 | 16:16
«Ուիմբլդոն-2022»-ի եզրափակիչի մասնակիցը որակազրկվել է կոկաին օգտագործելու համար
19.08.2026 | 16:07
«Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքները գործեցին որպես միասնական ընդդիմություն․ Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրների՝ դահլիճը լքելուց հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.08.2026 | 16:02
ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ՔՊ-ի թեկնածուն Տրդատ Սարգսյանն է
19.08.2026 | 15:55
Խոստանում եմ անել ամեն ինչ, որ դուք՝ ՔՊ պատգամավորներ, չզգաք այն, ինչ զգում եմ ես․ Արեգա Հովսեփյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երկուշաբթի Փարիզի մերձակայքում գտնվող ավիաբազայում հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ՝ ֆրանսիական ՀՕՊ սարքավորումներ, այդ թվում՝ կործանիչներ ձեռք բերելու համար համաձայնագիր կնքելու նպատակով, գրում է France 24-ը։

Զելենսկին, որը վերջին շաբաթվա ընթացքում անհաջողություններ է կրել երկրում կոռուպցիոն սկանդալի և Ուկրաինայի Պոկրովսկ քաղաքը մոտեցող ռուսական ուժերի պատճառով, բանակցություններից առաջ X-ում գրել էր, որ ակնկալում է՝ հանդիպումը կհանգեցնի «պատմական համաձայնագրի»։

Վիլյակուբլե ավիաբազայում Զելենսկին զննել է Rafale կործանիչները և դրանց զինամթերքը, նոր սերնդի SAMP-T հակաօդային պաշտպանության համակարգը և մի քանի անօդաչու թռչող սարքերի համակարգեր՝ նախքան Ֆրանսիայի նախագահի հետ բանակցությունները։

Երկու առաջնորդները ստորագրել են օդային պաշտպանության համաձայնագրի վերաբերյալ մտադրությունների մասին նամակ, որի ճշգրիտ բովանդակությունը չի բացահայտվել։ Համաձայնագրի նպատակն է «Ֆրանսիայի առաջադեմ զենքի փորձը ներդնել Ուկրաինայի պաշտպանության ծառայության մեջ» և «հնարավորություն տալ Կիևին ձեռք բերել ռուսական ագրեսիային արձագանքելու համար անհրաժեշտ համակարգերը», հայտնել է Ֆրանսիայի նախագահի վարչակազմի աղբյուրը։

Զելենսկիի այցը Ֆրանսիա իններորդն է այն բանից հետո, երբ Ռուսաստանը 2022 թվականի փետրվարին սկսեց Ուկրաինա լայնածավալ ներխուժումը։

Ֆրանսիան, Մեծ Բրիտանիայի հետ միասին, առաջ է մղել մոտ 30 երկրներից բաղկացած կոալիցիայի ստեղծումը, որը պատրաստ է զորքեր և միջոցներ ուղարկել Ուկրաինա կամ նրա արևմտյան սահմանների երկայնքով, երբ Ռուսաստանի հետ խաղաղության համաձայնագիր կնքվի։ Հիմնական նպատակն է՝ ապահովել, որ Ուկրաինան ունենա բավարար երկարաժամկետ ռազմական և տնտեսական օգնություն՝ իր բանակը բավականաչափ ուժեղ պահելու համար՝ կանխելու Ռուսաստանի ցանկացած ապագա հարձակում։

Համաձայնագրի ստորագրումից կարճ ժամանակ անց ֆրանսիական հեռուստատեսությանը տված հարցազրույցում Զելենսկին ասել է, որ Կիևը մտադիր է Ֆրանսիայից գնել 100 Rafale ինքնաթիռ։ Reuters-ը, հղում անելով աղբյուրներին, հաղորդել էր, որ Զելենսկիի Փարիզ այցի ընթացքում կստորագրվի Կիևին Rafale բազմաֆունկցիոնալ մարտական ​​ինքնաթիռների մատակարարման վերաբերյալ համաձայնագիր, ինչպես նաև հնարավոր է կստորագրվեն  ավելի շատ SAMP/T հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարման վերաբերյալ պայմանագրեր։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի