Վրաստանում 2026 թվականի մարտից Հակակոռուպցիոն բյուրոն կլուծարվի

Լուրեր

02.10.2026 | 23:52
Եղիշե Մելիքյանը՝ Կիպրոսի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 23:28
Իջևանի համայնքապետը պնդում է՝ ԿԿՀ ներկայացրած իր հայտարարագրում վրիպակներ կան
02.10.2026 | 23:03
Թրամփը խորհրդակցել է Grok նեյրոցանցի հետ, թե ինչպես վենեսուելացիները կվերաբերվեն Մադուրոյի տապալմանը․ Time
02.10.2026 | 22:52
Առանց Թրամփի անձնական ներգրավվածության չէինք կարող անցնել այդ ճանապարհը․ Փաշինյանը՝ խաղաղության մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 22:27
Ռուսաստանը ցանկանում է Կիևին, Խարկովին և Օդեսային զրկել էլեկտրաէներգիայից և ջեռուցումից․ NYT
02.10.2026 | 22:23
ԱՄՆ-ում ազգային աղոթքի նախաճաշին մասնակցելը շատ կարևոր իրադարձությունների վրա ազդեցություն ունեցավ․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 22:07
Իլհամ Ալիևն այսուհետ անժամկետ կղեկավարի Ադրբեջանի իշխող կուսակցությունը
02.10.2026 | 21:55
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը պարտվեց Կիպրոսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 21:32
FlyDubai-ի վիրավոր օդաչուն Հնդկաստանի վարչապետին պատմել է ինքնաթիռում միջադեպի մանրամասները
02.10.2026 | 21:20
Ֆրանսիայում հարյուրավոր դպրոցներ փակ են մնում․ աշակերտների բողոքի ակցիաները վերածվում են բռնության
02.10.2026 | 21:12
Ոռոգումից մինչև էներգետիկա․ ՀՀ-ն և ԶՖԳ-ն քննարկել են համագործակցության օրակարգը
02.10.2026 | 21:05
Նիկոլ Փաշինյանի ելույթը Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքին․ ՈւՂԻՂ
02.10.2026 | 21:00
«Տեսակցեցի Անիին»․ Ավանեսյանը այցելել է ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը
02.10.2026 | 20:51
ՔՊ 64 պատգամավորից 38-ն է ստորագրել եկեղեցու հարցով քննիչ հանձնաժողով ստեղծելու նախագիծը․ ի՞նչ իրավասություններ է այն ունենալու
02.10.2026 | 20:48
ՀԷՑ-ի ռեյդերային զավթում չի եղել․ անհեթեթ գնահատական է․ Ռոմանոս Պետրոսյանը հերքում է Շոյգուի պնդումը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին հայտարարել է, որ Հակակոռուցիոն բյուրոն 2026 թվականի մարտի 2-ից կլուծարվի։ Ըստ նրա՝ կոռուպցիայի դեմ պայքարի բյուրոյի գործառույթներն ամբողջությամբ կփոխանցվեն Պետական ​​աուդիտի ծառայությանը։

«Երկրորդ բլոկը վերաբերում է տարիներ շարունակ արտաքինից պարտադրված ձևաչափերով գոյություն ունեցող ինստիտուցիոնալ մոդելների վերանայմանը և համախմբմանը: Մեր նպատակն է ամրապնդել կառավարման համակարգի սահմանադրական կառուցվածքը և օպտիմալացնել հանրային ռեսուրսները»,- ասել է նա։

Պապուաշվիլիի խոսքով՝ կոռուպցիայի դեմ պայքարը կառավարության գերակա խնդիրներից մեկն է: Վերջերս այդ ուղղությամբ մի շարք նշանակալի քայլեր են ձեռնարկվել: Այս գործընթացում ներգրավված են Կառավարության աշխատակազմի արդյունավետության վարչությունը, Պետական ​​աուդիտի ծառայությունը, Պետական ​​անվտանգության ծառայության կոռուպցիայի դեմ պայքարի գործակալությունը և դատախազությունը:

«Այս համատեքստում Հակակոռուպցիոն բյուրոն, ըստ էության, կատարում է պաշտոնյաների, քաղաքական կուսակցությունների և ոչ կառավարական կազմակերպությունների հայտարարագրերի հավաքագրման և մոնիթորինգի գործառույթը։ Կառավարության հետ խորհրդակցություններից հետո ընդհանուր դիրքորոշում է ձեռք բերվել, որ այս գործառույթն ավելի համապատասխանում է պետական ​​կառավարման սահմանադրական կառուցվածքին և պետք է փոխանցվի Պետական ​​աուդիտի ծառայությանը, որպես ավելի բարձր և ավելի անկախ սահմանադրական մարմին։ Նախաձեռնության համաձայն՝ 2026 թվականի մարտի 2-ից Հակակոռուցիոն բյուրոն կլուծարվի, և դրա գործառույթներն ամբողջությամբ կփոխանցվեն Պետական ​​աուդիտի ծառայությանը»,- հայտարարել է Շալվա Պապուաշվիլին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի