Թրամփը փոխել է դիրքորոշումը․ նա հանրապետականներին կոչ է արել Էփշտեյնի գործի վերաբերյալ ավելի շատ փաստաթղթեր հրապարակել

Լուրեր

23.11.2026 | 23:16
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում չի փոխվել․ այն 26 սմ-ով բարձր է նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշից
23.11.2026 | 22:58
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Լիտվայի ազգային ճգնաժամային կառավարման կենտրոնի ղեկավարի հետ
23.11.2026 | 22:44
ՔՊ-ական համայնքապետի դեմ հայցը մերժվել է․ Քաջայր Նիկողոսյանը կշարունակի թեկնածու լինել
23.11.2026 | 22:30
ԱՄՆ կառավարությունը հիմքեր չունի ենթադրելու, որ Ջենսեն Հուանգի վերադարձը NVIDIA որևէ վտանգ է ներկայացնում ազգային անվտանգության համար․ Թրամփ
23.11.2026 | 22:14
Ադրբեջանում ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության առաջնորդին արգելել են լքել երկիրը
23.11.2026 | 21:57
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.11.2026 | 21:53
Ռուսաստանը ցանկանում է մինչև տարեվերջ միջուկային զենք տեղակայել տիեզերքում. գերմանական ԶԼՄ-ներ
23.11.2026 | 21:40
40-ից ավելի միջազգային կազմակերպություններ, այդ թվում՝ ՀՀ-ից ՀՔԱՎ-ը, կոչ են արել ԵԱՀԿ երկրներին արգելափակել կառույցում Ադրբեջանի հնարավոր նախագահությունը
23.11.2026 | 21:29
Թուրքիայում հազարավոր մարդիկ բողոքի ցույց են անցկացրել ընդդիմության և ԶԼՄ-ների նկատմամբ իշխանությունների ճնշումների դեմ
23.11.2026 | 21:14
ԱՄՆ-ն ու Եվրոպան ցանկանում են մինչև Սուրբ Ծնունդ բանակցություններ անցկացնել ՌԴ-ի հետ, Ուկրաինան պատրաստ է նույնիսկ վաղը․ Զելենսկի
23.11.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ Երևանը՝ խցանումային կոլապսի առաջ․ ո՞վ է մեղավոր, և ո՞րն է ելքը
23.11.2026 | 20:53
Սահմանադրական «նոր կոստյում»․ ո՞ւմ է սազում իշխանության նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 20:49
Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել է Ռումինիա
23.11.2026 | 20:47
Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը կմասնակցեն Տոկիոյի Գրան Պրիին
23.11.2026 | 20:33
Տաջիկստանը Պուտինի այցի օրը ՄԱԿ-ին ծանուցում է ներկայացրել Միջազգային քրեական դատարանից դուրս գալու մասին
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ աջակցում է օրենսդիրների ջանքերին սեռական հանցագործ Ջեֆրի Էփշտեյնի հետ կապված ավելի շատ փաստաթղթեր հրապարակելու վերաբերյալ՝ չնայած նախկինում դեմ էր դրան, գրում է France 24-ը։

«Ներկայացուցիչների պալատի հանրապետականները պետք է քվեարկեն Էփշտեյնի ֆայլերի հրապարակման օգտին, քանի որ մենք թաքցնելու ոչինչ չունենք»,- գրել է Թրամփը Truth Social հարթակում։

79-ամյա հանրապետականը դեմոկրատներին մեղադրել է «Էփշտեյնի խաբեությունը» տարածելու մեջ՝ այն բանից հետո, երբ էլեկտրոնային նամակներ են հայտնվել, որոնցում ֆինանսիստը ենթադրություն է հայտնել, որ Թրամփը «տեղյակ է եղել աղջիկների մասին»։ Որոշ քննադատներ Թրամփին մեղադրել են իր ենթադրյալ չարաշահումների մանրամասները թաքցնելու փորձի մեջ, որը  նախագահը հերքում է՝ փորձելով խոչընդոտել քվեարկությունը, ինչը պառակտել է նրա հավատարիմ Հանրապետական ​​կուսակցությունը։

«Հանրապետական ​​կուսակցության որոշ «անդամներ» «օգտագործվում» են, և մենք չենք կարող դա թույլ տալ»,- գրել է Թրամփը՝ անդրադառնալով որոշ հանրապետական ​​​​օրենսդիրների կողմից նախկին դիրքորոշումից նահանջին։

ԱՄՆ նախագահը պահանջել է, որ գլխավոր դատախազ Փեմ Բոնդին և ՀԴԲ-ն հետաքննեն Էփշտեյնի կապերը նախկին նախագահ, դեմոկրատ Բիլ Քլինթոնի և Հարվարդի համալսարանի նախկին ղեկավար Լարի Սամերսի հետ, որը Քլինթոնի օրոք զբաղեցրել է ֆինանսների նախարարի պաշտոնը։

Հավելենք, որ նոյեմբերի 12-ին ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները հրապարակել էին Էփշտեյնի էլեկտրոնային նամակների մի մասը։ 2011 թվականի նամակներում նա Դոնալդ Թրամփին անվանել է «չհաչող շուն»՝ ակնարկելով, որ Թրամփը, հնարավոր է, տեղյակ է եղել իր գործունեության մասին։

Հանրապետական ​​կոնգրեսական Թոմաս Մասին էլ հայտարարել էր, որ Ջեֆրի Էփշտեյնի արխիվի գաղտնի բաժնում կան առնվազն քսան նշանավոր անձանց՝ քաղաքական գործիչների, միլիարդատերերի և պրոդյուսերների անուններ, որոնք կասկածվում են Էփշտեյնի հանցագործություններին մասնակցելու մեջ, և որոնց նկատմամբ դեռևս հետաքննություն չի իրականացվել: Նա այս հայտարարությունն արել է ABC-ի եթերում: ABC-ն ավելի ուշ փոխարինել է հեռարձակման այս հատվածը, իսկ Մասիի հղումը քսան բարձրաստիճան պաշտոնյաների մասին հեռացվել է ուղեկցող տեքստից:

2019 թվականին բանտում մահից առաջ Էփշտեյնը պարտավոր էր գրանցվել որպես սեռական հանցագործ Ֆլորիդայում, այն բանից հետո, երբ 2008 թվականին մեղավոր էր ճանաչվել երեխաների նկատմամբ ոտնձգության երկու դրվագներով, այդ թվում՝ մարմնավաճառությանը ներգրավելու համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի