Համաներման մասին օրենքի նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
31.10.2018 | 13:45Ազգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ 72 կողմ, 0 ձեռնպահ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունեց Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին օրենքի նախագիծը։
Նախագծի երկրորդ ընթերցումը, հարցի քնարկումն ու քվեարկությունը տեղի կունենա վաղը՝ նոյեմբերի 1-ին, ժամը 11։00-ին։
Մանրամասները՝ տեսանյութում։