Եղիշե Մելիքյան․ Չեմ կարող ուրախացած կամ հանգիստ լինել, որ Ռոնալդուն չկա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.06.2026 | 12:13
Արմեն Աշոտյանը ձերբակալվել է, Արման Սահակյանը՝ կալանավորվել // Զելենսկին բաց նամակ է հղել Պուտինին․ ԼՈՒՐԵՐ
05.06.2026 | 12:02
«Հիանալի կլիներ, եթե նրանք հանդիպեին». Թրամփը` Պուտինին ուղղված Զելենսկիի նամակի մասին
05.06.2026 | 11:55
«Արարատցեմենտ»-ի մասնավորեցման որոշումը Դատախազությունը պահանջում է առ ոչինչ ճանաչել
05.06.2026 | 11:53
ԵՏՄ-ն չի ձգտում Հայաստանի դեմ միջոցներ ձեռնարկել, սակայն ԵՄ-ին անդամակցելու ձգտումն անհանգստացնող է. Օվերչուկ
05.06.2026 | 11:46
Երևանում բացահայտվել է ապօրինի առցանց խաղային հարթակների սխեմա․ հնարավոր վնասը գերազանցում է 2.4 մլրդ դրամը
05.06.2026 | 11:45
Արթուր Մելքոնյանը՝ ֆուտզալի Ռուսաստանի չեմպիոն
05.06.2026 | 11:37
NYMEX․ Ոսկու գինը նվազել է և կազմել 4434.40 դոլար
05.06.2026 | 11:29
Տիրան Խաչատրյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
05.06.2026 | 11:28
Լավրովը ԵՄ-ին ինտեգրվելու հարցով հանրաքվե անցկացնելու կոչ է արել ՀՀ-ին
05.06.2026 | 11:20
Հայ շախմատիստների արդյունքները կանանց ԵԱ-ի վերջին տուրից առաջ
05.06.2026 | 11:05
Ընտրակաշառք, հարկադրում, խոչընդոտում․ ընտրական հանցագործությունների գործերով մեղադրյալների թիվը հասել է 40-ի
05.06.2026 | 10:57
«Կոմոն» հետաքրքրված է Սպերցյանով, Ֆաբրեգասը զանգել է հայ ֆուտբոլիստին
05.06.2026 | 10:49
Արման Սահակյանը երկու ամսով կալանավորվեց
05.06.2026 | 10:44
Ձերբակալվել են Արմեն Աշոտյանն ու Գայանե Գասպարյանը
05.06.2026 | 10:38
Էլինա Ավանեսյանը դուրս է եկել քառորդ եզրափակիչ
Բոլորը

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը նախախաղային ասուլիսում խոսել է Պորտուգալիայի հավաքականի դեմ ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարի F խմբի վերջին տուրի հանդիպման սպասելիքներից։

«Ես ու մեր թիմը զգում է պատասխանատվություն։ Մենք պետք է ներկայացնենք մեր երկիրն ու ֆուտբոլը։ Մեր ու Պորտուգալիայի միջև կա մեծ տարբերություն, այս հավաքականը լուրջ մրցակից է մեզ համար, սակայն այս թիմի դեմ խաղում կարելի է ստանալ այն օգուտը, որը պետք է մեր երիտասարդ ֆուտբոլիստներին։ Մենք կառուցողական աշխատանքի մեջ ենք, իսկ այս մրցակիցը մեզ կտա վերլուծելու լավ առիթ, կօգնի տեսնել մեր սխալները։ Մեծ ճնշման պայմաններում ես պետք է հասկանամ, թե ինչ մակարդակի վրա է թիմային աշխատանքը։ Ինձ համար էլ է հետաքրքիր, թե այս ընթացքում ինչ է փոխվել Պորտուգալիայի դեմ առաջին անհաջող խաղից հետո։ Լավ քննություն է, մենք պատրաստ ենք պայքարելու, թեև ունենք կորուստներ։ Ես՝ որպես մարզիչ, կաշխատեմ առավելագույնը ստանալ մեր թիմից։

Իռլանդիայի ու Պորտուգալիայի նախորդ հանդիպումը ցույց տվեց, որ ֆուտբոլում ամեն ինչ հնարավոր է։ Ինչ վերաբերում է Ռոնալդուի բացակայությանը, Պորտուգալիայի հավաքականն այնքան ռեսուրս ու ֆուտբոլիստներ ունի, որ համոզված եմ՝ նրա տեղը կարող է փակել մեկ այլ խաղացող։ Չեմ կարող ուրախացած կամ հանգիստ լինել, որ Ռոնալդուն չկա։ Կա Պորտուգալիայի հավաքական, որը շատ ուժեղ է։ Մենք կաշխատենք ու ամեն բան կանենք, որ պայքարենք այս թիմի դեմ:

Ցավոք, փորձարկումներ անում եմ պաշտոնական խաղերում։ Վաղն էլ փորձելու եմ ռիսկի գնալ։ Վաղը կտեսնեք, որ ես ինչ-որ մի բան, փոխոխություն արել եմ։ Չեմ վախենում։ Եթե սխալվել էլ եմ, դա էլ է ինձ պետք՝ հասկանալու համար, թե որտեղ է եղել սխալը»,- ասել է մարզիչը։

Հիշեցնենք, որ Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն իռլանդացիների դեմ նախորդ խաղում ստացած կարմիր քարտի պատճառով բաց է թողնելու Հայաստանի հավաքականի հետ հանդիպումը։ Երևանում կայացած առաջին խաղում Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրի» 40-ամյա հարձակվողը դարձել էր դուբլի հեղինակ, իսկ պորտուգալացիները հաղթել էին 5։0 հաշվով։

Պորտուգալիա – Հայաստան հանդիպումը կկայանա նոյեմբերի 16-ին Պորտուի «Դրագաու» ստադիոնում ու կմեկնարկի Երևանի ժամանակով 18։00-ին։

5-րդ տուրից հետո ընտրական F խմբի առաջատարը Պորտուգալիայի հավաքականն է, որն ունի 10 միավոր։ Հունգարիան վաստակել է 8 միավոր, Իռլանդիան՝ 7, իսկ Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը 3 միավորով խմբի հետնապահն է և կորցրել է հաջորդ փուլ դուրս գալու շանսերը։