Պորտուգալիայի հավաքականը պարտվեց, Ռոնալդուն ստացավ կարմիր քարտ ու չի խաղա Հայաստանի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.10.2026 | 14:13
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
28.10.2026 | 14:13
ԱՄՆ-ը դիտարկում է Կիրիլ Դմիտրիևի հիմնադրամի նկատմամբ պատժամիջոցները վերացնելու ուղիները․ NYT
28.10.2026 | 14:07
Պատմության մեջ ամենամեծ առևտրային դեֆիցիտը այս տարի է․ Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 14:00
Մեր վերադարձը ՀԱՊԿ չենք տեսնում. Արարատ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 13:56
Հայաստանն իր օրինակով ցույց է տալիս, թե ինչպես պետք է առաջ ընթանալ. Սլովենիայի ԱԳ նախարար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 13:50
Ալիևը հայտարարել է «օկուպացիայի ժամանակ ստացված ապօրինի եկամուտները միջազգային ֆինանսական ուղիներով օրինականացնելու» մասին
28.10.2026 | 13:44
62 կողմ, 34 ձեռնպահ․ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ընտանեկան բռնության կանխարգելման փոփոխությունները
28.10.2026 | 13:41
ՊԵԿ-ը Լեհաստանի ներկայացուցիչների հետ քննարկել է մաքսային և հարկային համագործակցության ընդլայնումը
28.10.2026 | 13:33
«Ռուբեն թրեվըլ» տուրիստական գործակալությունից տպավորությունը չի փոխվում․ Էդգար Ղազարյանը՝ Ռուբինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 13:24
90 կողմ, 0 դեմ․ ԱԺ-ն վավերացրեց Խաղաղության խորհրդի կանոնադրությունը
28.10.2026 | 13:23
Ozon-ը 30 միլիարդ ռուբլի է կորցրել իր պահեստների վրա ուկրաինական հարձակումների պատճառով
28.10.2026 | 13:18
ԱԺ-ն վավերացրեց TRIPP-ի վերաբերյալ ռազմավարական համագործակցության համաձայնագիրը
28.10.2026 | 13:15
Հակոբ Սերոբյան. «Աշխարհի առաջնության արդյունքն անակնկալ էր ինձ համար». ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 13:08
Ռուսական ոսկին ՀՀ-ի տարածքով չի գնացել, չի եկել․ Պապոյանը՝ տնտեսական ցուցանիշների անկման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 13:01
Աշխարհի չեմպիոն Կարեն Ասլանյան. «Այս մեդալը շատ մեծ արժեք ունի ինձ համար». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ֆուտբոլի 2026թ. աշխարհի առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի F խմբի 5-րդ տուրում Պորտուգալիայի հավաքականը մրցակցի խաղադաշտում 0։2 հաշվով պարտվեց իռլանդացիներին, իսկ Կրիշտիանու Ռոնալդուն ստացավ կարմիր քարտ և բաց կթողնի ազգային թիմի առաջիկա հանդիպումը Հայաստանի հավաքականի դեմ։

Դուբլինում կայացած խաղում դաշտի տերերի 2 գոլերն առաջին խաղակեսում խփեց նիդերլանդական «Ազ Ալկմարի» հարձակվող Տրոյ Պարոթը։

Պորտուգալիայի հավաքականի ավագ, Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն 61-րդ րոպեին կարմիր քարտ ստացավ մրցակցին արմունկով հարվածելու համար (տեսանյութ)։ Դա 40-ամյա Ռոնալդուի կարիերայի առաջին կարմիր քարտն էր Պորտուգալիայի հավաքականում, որի կազմում անցկացնում էր 226-րդ հանդիպումը։ Ակումբային կարիերայում «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիրը խաղադաշտից հեռացվել է 12 անգամ։

Չնայած պարտությանը՝ պորտուգալացիները 10 միավորով շարունակում են գլխավորել F խմբի մրցաշարային աղյուսակը։ Հունգարացիները Հայաստանի հավաքականի նկատմամբ հաղթանակից հետո ունեն 8 միավոր, Իռլանդիան՝ 7, իսկ Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը 3 միավորով խմբի հետնապահն է և կորցրել է հաջորդ փուլ դուրս գալու շանսերը։

Վերջին տուրում Հայաստանի հավաքականը նոյեմբերի 16-ին Պորտուի «Դրագաու» ստադիոնում կմրցի Պորտուգալիայի հետ, իսկ Հունգարիայի ու Իռլանդիայի թիմերը կհանդիպեն Բուդապեշտում։

ԱԱ-2026-ի ընտրական փուլ
F խումբ, 5-րդ տուր

Իռլանդիա – Պորտուգալիա՝ 2։0

Տրոյ Պարոթ, 17, 45

Հեռացում՝ Կրիշտիանու Ռոնալդու, 61 (Պորտուգալիա)