Ո՞վ է Ֆիրդուսի շուկայի տարածքի սեփականատերը

Լուրեր

04.08.2026 | 22:32
Այս պահին սեղանին կոնկրետ առաջարկ չկա. Եվրահանձնաժողովի խոսնակը՝ ՀՀ-ում ներգաղթյալների կենտրոն բացելու մասին
04.08.2026 | 21:56
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» կամային հաղթանակ տարավ «Ցելյեի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 21:42
Սահակ Պետրոսյանը նշանակվել է ԱԺ նախագահի օգնական
04.08.2026 | 21:30
Երկու տարվա նորոգումից հետո Բելգիայի միապետի աշխատավայրը բացվել է այցելուների համար
04.08.2026 | 21:17
Պուտինը ստորագրել է քաղաքական էմիգրանտների իրավունքները սահմանափակող օրենքը
04.08.2026 | 21:03
Հայաստանը՝ ԵՄ ապօրինի միգրանտների ընդունող երկրների ցանկո՞ւմ․ ինչ է հայտնի այս պահին
04.08.2026 | 20:51
Փաշինյանը կատարում է ունեզրկման խոստումը․ Ծառուկյանի բիզնեսները կա՛մ փակ են, կա՛մ պետականացված․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 20:43
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Վայոց ձորի մարզերում
04.08.2026 | 20:30
Ղազախստանի ՆԳՆ-ն առաջարկել է մուտքի վճար սահմանել օտարերկրացիների համար
04.08.2026 | 20:20
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը երկարացվել է 1 ամսով
04.08.2026 | 20:09
Լոնդոնում 155 տարվա ընթացքում առաջին անգամ մեկ ամսվա ընթացքում տեղումներ չեն գրանցվել
04.08.2026 | 19:57
ԱՄՆ-ը սպառել է իր հեռահար հրթիռների պաշարներն Իրանի հետ պատերազմում․ Reuters
04.08.2026 | 19:43
Հայաստանում «վերադարձի հանգույց» ստեղծելու հարց ԵՄ նախարարների տեսակոնֆերանսում չի քննարկվել. ԵՄ աղբյուր
04.08.2026 | 19:35
Թուրքիան «խորը մտահոգություն» է հայտնել Սև ծովում երկու քաղաքացիական նավերի վրա ԱԹՍ-ների հարվածների համար
04.08.2026 | 19:23
Սլովենիան շարունակում է մնալ ԵՄ-ի և ՀՀ-ի միջև սերտ գործընկերության անսասան կողմնակիցը. Յանեզ Յանշան՝ Փաշինյանին
Բոլորը

Factor.am-ը վաղ առավոտից ուղիղ հեռարձակմամբ ներկայացնում է Ֆիրդուսի շուկայում տիրող իրավիճակը:

Հիշեցնենք, որ առավոտյան ժամը 06.00-ից քաղաքապետարանի աշխատակիցները փորձել են սկսել տաղավարների ապամոնտաժման աշխատանքներ, սակայն հանդիպելով հարակից շենքերի բնակիչների և առևտրականների դիմադրությանը` առժամանակ դադարեցրել են գործընթացը։

Երևանի քաղաքապետարանի լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանն այս կապակցությամբ Factor.am-ի հետ զրույցում առավոտյան նշել է, որ իրենց իրավասությունն է հետևել, որպեսզի ապամոնտաժման աշխատանքները լինեն անվտանգ` թաղամասի բնակիչների համար։ Իսկ բուն ապամոնտաժման աշխատանքները, ըստ նրա, իրականացվելու են ներդրողի կողմից:

Մենք փորձեցինք պարզել, թե որ ընկերությունն է այս պահին հանդիսանում այդ հատվածի ներդրողը, և այդ նպատակով նախ` դիմեցինք Երևանի քաղաքապետարանի լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն, որտեղից մեզ փոխանցեցին, որ իրենք իրավասու չեն առանց վարչության պետի իմացության` նման հարցի պատասխանել: Իսկ վարչության պետ Արթուր Գևորգյանն էլ, ում հետ ավելի վաղ խոսել էինք, պարզվեց` պատվիրակության հետ մեկնել է Արցախ։ Նրա հետ սակայն, չհաջողվեց վերստին կապ հաստատել. մեր հեռախոսազանգերը մնացին անպատասխան: Դիմեցինք նաև Կառավարությանն առընթեր Քաղաքաշինության պետական կոմիտեի լրատվական վարչություն, որտեղից էլ մեզ ասացին, որ իրենք իրավասու չեն նման տեղեկություն տրամադրել:

«Ներդրումային կառուցապատող ընկերությունների վերաբերյալ Կառավարությունից է պետք ճշտել, մենք նախագծային մասն ենք իրականացնում»,- փոխանցեցին Քաղաքաշինության կոմիտեի լրատվական վարչությունից։

Մենք նաև դիմեցինք Կառավարության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հռիփսիմե Առաքելյանին, ով պարզվեց` այժմ արձակուրդում է և մեզ ուղղորդեց կապ հաստատելլ լրատվության վարչության հետ: Սակայն մեր հեռախոսազանգին պատասխանած օպերատորը փոխանցեց, որ վարչության բոլոր աշխատակիցները նիստի են, ինքն էլ իրավասու չէ հարցին պատասխանել։

Սեդա Ղուկասյան