Ռոբսոն մականունով հայտնի Ռուբեն Թաթուլյանը ՌԴ չի արտահանձնվի  

Լուրեր

19.08.2026 | 18:44
«Եթե տղամարդավարիով է, բա ինչի՞ պարոն Ղազինյանը դուրս գնաց, ասել էր` չեմ գնում». Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.08.2026 | 18:29
Խմբակցության նիստ ունեինք, հետ վերադարձանք. «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.08.2026 | 18:20
Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են Աֆրիկայում համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները
19.08.2026 | 18:18
Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հնդկաստանի դեսպանի հետ
19.08.2026 | 18:10
Լարված իրավիճակ Ազգային ժողովի նիստում // Սեպտեմբերի 27-ին ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն․ ԼՈՒՐԵՐ
19.08.2026 | 18:02
Հայաստանն ու Գերմանիան կարևորել են գործարար կապերի և առևտրաշրջանառության ընդլայնումը
19.08.2026 | 17:57
ԵՄ-ն 2 մլն եվրոյով կաջակցի Հայաստանում օդի որակի վերահսկման համակարգի բարելավմանը
19.08.2026 | 17:49
Թումանյանի թանգարանի հիմնանորոգումն ու վերակառուցումը կավարտվի 2028 թվականին
19.08.2026 | 17:38
Ֆերան Տորեսը «Բարսելոնայի» 5-րդ ամենաթանկ վաճառքն է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.08.2026 | 17:31
Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործն ուղարկվել է դատախազին․ մեղադրանքները վերաբերում են պետական դավաճանությանն ու պետական գաղտնիքի հրապարակմանը
19.08.2026 | 17:30
«Այսօր Հայաստանը կառավարվում է այն գաղափարաբանությամբ, որը ժողովրդի կողմից պարտադրվել է կառավարող ուժին»․ Փաշինյանը՝ «իԳործ» ծրագրի մասնակիցներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.08.2026 | 17:20
Բաքուն դատական ​​հայց է ներկայացրել CNN-ի դեմ՝ մեղադրելով ապատեղեկատվություն տարածելու մեջ
19.08.2026 | 17:12
Գյումրիում գազի արտահոսքից պայթյուն է տեղի ունեցել․ մեկ մարդ հոսպիտալացվել է
19.08.2026 | 17:07
Վաղը տեղի կունենա 12 մշտական հանձնաժողովների նախագահների ընտրությունը
19.08.2026 | 16:59
Երևանն ու Նյու Դելին բարձր են գնահատել երկու երկրների համագործակցության զարգացումը
Բոլորը

Երկու օր առաջ Հայաստանում ձերբակալված, ապա ազատ արձակված Ռոբսոն մականունով հայտնի Ռուբեն Թաթուլյանն արգելանքի չի վերցվել Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու, հետևաբար՝ օտարերկրյա պետությանը հանձնման ենթակա չլինելու հիմքով: Այս մասին Factor TV-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին Գլխավոր դատախազությունից․

«2025 թվականի նոյեմբերի 7-ին ոստիկանության աշխատակիցների կողմից հայտնաբերվել է Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմինների կողմից հետախուզվող Ռ. Թաթուլյանը: Նա արգելանքի չի վերցվել Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու, հետևաբար՝ օտարերկրյա պետությանը հանձնման ենթակա չլինելու հիմքով»։

Հիշեցնենք՝ օրեր առաջ «Իզվեստիա»-ն գրել էր, որ Ռուսաստանում հետախուզում է հայտարարվել սպանության, խարդախության, հանցավոր կազմակերպություն կազմակերպելու հոդվածներով։

«ՆԳՆ քրեական ոստիկանության ծառայողները նշված անձին հայտնաբերել և ձերբակալել են։ Նրա հայտնաբերման մասին տեղեկատվությունը պատշաճ կարգով փոխանցվել է Դատախազությանն ու հետախուզումը նախաձեռնողին»,- Factor TV-ին հայտնել էին ՆԳՆ ոստիկանությունից։

 

Ռոզա Վարդանյան