Բաքուն պատրաստվում է Ստեփանակերտում բնակարաններ վաճառքի հանել

Լուրեր

29.07.2026 | 19:46
Ըմբիշ Ջանես Նազարյանը Բաքվում դարձավ աշխարհի Մ-17 չեմպիոն, Գևորգ Հարությունյանը՝ բրոնզե մեդալակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 19:37
Ջրափրկարարները քաղաքացիներին անվնաս դուրս են բերել ափ
29.07.2026 | 19:24
Թրամփը հայտարարել է, որ Իրանն «ուժեղ հարված կստանա» ամերիկյան զորքերին հարվածելուց հետո
29.07.2026 | 19:10
ՔՊ վարչության նիստը՝ առանց Ալեն Սիմոնյանի
29.07.2026 | 19:00
Հայհոյանք են դնում զինվորի վրա՝ ով էսպիսի բան ասեց, այսպիսի տղա է․ բանակը քրեական բարքերով չի՛ կարող ղեկավարվել․ Զարուհի Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 18:49
Բաքվի դատարանը որոշում է կայացրել լրտեսության մեջ մեղադրվող Ֆրանսիայի քաղաքացու վերաբերյալ
29.07.2026 | 18:30
Քարսիթի պահանջը հաճախ է անտեսվում․ 6 ամսում կազմվել է 7165 արձանագրություն
29.07.2026 | 18:21
6 զոհի գործով նախաքննությունն ավարտվել է․ մեղադրյալը կկանգնի դատարանի առաջ
29.07.2026 | 18:18
Հրաչյա Ռոստոմյանը հեռացել է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից
29.07.2026 | 18:15
Նոր սահմանափակումնե՞ր, թե՞ հին կանոնների վերահաստատում․ ինչ է ցույց տալիս Սիմոնյանի և Ռուբինյանի ընդունած որոշումների համեմատությունը
29.07.2026 | 18:13
Տրամաբանական է, որ չեն հրավիրել. Խանդանյանը` Գարեգին Բ-ի` ԱԺ նիստին մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 18:10
Փաշինյանը՝ Գարեգին 2-րդին ԱԺ հրավիրելու մասին // Լիլիթ Մակունցը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար․ ԼՈՒՐԵՐ
29.07.2026 | 18:02
Փաշինյանը՝ Հայկ Կոնջորյանի եղբոր ծեծի միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 17:53
Զելենսկին Թրամփից 300 Patriot հրթիռ է խնդրել՝ ձմռանն Ուկրաինայի էներգետիկ ոլորտը պաշտպանելու համար
29.07.2026 | 17:50
«Ալաշկերտը» ժամանել է Ռումինիա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանը պատրաստվում է էթնիկ զտման ենթարկված ու հայաթափված Ստեփանակերտում բնակարանների վաճառք սկսելե։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Ստեփանակերտում, Մարտակերտում և Իվանյանում Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Էլչին Յուսուբովը հայտարարել է, որ քաղաքում բազմահարկ բնակելի շենքեր կառուցելուց հետո բնակարանները կհանվեն վաճառքի։

«Մենք արդեն իսկ մեծ թվով հարցումներ ենք ստացել Խանքենդիում (Ստեփանակերտում) բնակարաններ գնել ցանկացող քաղաքացիներից։ Բնակարանները վաճառքի կհանվեն ինչպես կանխիկ, այնպես էլ հիփոթեքային վարկավորման տարբերակով։ Գործարարների և բանկերի միջև կնքված պայմանագրերի հիման վրա քաղաքացիները կկարողանան բնակարաններ գնել հիփոթեկով։ Գործարարներին կտրամադրվի անհրաժեշտ պետական ​​աջակցություն՝ թափանցիկ և հարմար գործընթաց ապահովելու համար»,- հայտարարել է նա։

Հավելենք, որ Բաքուն Ստեփանակերտում և Արցախի այլ բնակավայրերում հայերի կողմից կառուցված և նրանց պատկանող տների ու շինությունների քանդման աշխատանքներ է իրականացնում։

Համացանցում պարբերաբար են տեսանյութեր տարածվում, թե ինչպես են Ադրբեջանի կողմից քանդվում և յուրացվում Արցախի տարբեր շրջաններում հայերին պատկանող տներն ու շինությունները։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի